Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

среда, 11 апреля 2012 г.

«ՃԱԿԱՏԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ» ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ԴԵՄ


Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի շրջանում կարծես նշմարվում է երկու բեւեռ՝ մի կողմում ընդդիմադիր դաշտը ներկայացնող հիմնական 3 ուժերը (Կոնգրես, ՀՅԴ, «Ժառանգություն՚) եւ իշխող կոալիցիայի անդամ ԲՀԿ-ն, մյուս կողմում՝ կոալիցիայի մյուս երկու կուսակցությունները՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Այսպիսի տպավորություն է ստեղծվում վերջին օրերին ընթացող գործընթացներից՝ կապված քաղաքակիրթ ընտրություններ անցկացնելու շուրջ տեղի ունեցող բանակցություններից, հայտարարություններից ու նախաձեռնություններից:

суббота, 7 апреля 2012 г.

ԲՈԼՈՐԸ ՄԵԿԻ ԴԵ՞Մ


Միջկուսակցական ընտրական շտաբ՝ ընդդեմ ՀՀԿ-ի կեղծիքների


Նախընտրական քարոզարշավից մի քանի օ առաջ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՙԺառանգությունն՚ ու Կոնգրեսը ստորագրեցին առաջիկա ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ձեւավորելու մասին հայտարարություն: Նման կառույցի ստեղծման մտադրության մասին խոսվում էր դեռ շաբաթներ առաջ, մասնավորապես ընդդիմադիր շրջանակներում: Այդ խոսակցություններում, առանձին դեպքերում, շոշափվում էր նաեւ ԲՀԿ-ի անունը: Այս համապատկերում պետք է դիտարկել նաեւ դեռ անցած տարեվերջին Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծություն-առաջարկը ԲՀԿ-ին՝ արդար ու թափանցիկ ընտրությունների շուրջ համագործակցության մասին: Թեեւ Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկը չէր վերաբերում ինչ-որ ձեւով միավորվելուն կամ դաշինքին, ակայն ենթատեքստում ուներ այն միտքը, որ համատեղ ուժերով պայքարենք Հանրապետականի դեմ: Այս իմաստով հիշենք ԲՀԿ-ին ուղղված նրա այն ուղերձը, ըստ որի, եթե Բարգավաճը ուզում է մնալ ինքնուրույն ու քաղաքական դաշտում գործուն դերակատարություն ունեցող ուժ, պետք է սահմանազատվի ՀՀԿ-ից:

среда, 4 апреля 2012 г.

ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒ «ԱՆԻՄԱՍՏ» ԿՈԱԼԻՑԻԱՆ


Օրերս ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը բավականին ուշագրավ հայտարարություն էր արել: Ըստ նրա, իշխող կոալիցիան մինչ այժմ ձեւական բնույթ է կրել, եւ խորհրդարանում մեծամասնություն կազմող հանրապատականները օրինագծեր առաջարկելիս ու ընդունելիս «բանի տեղ չեն դրել» ԲՀԿ-ին, ուստի երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀԿ-ի վրա է: Օսկանյանը նաեւ ավելացրել էր, որ եթե առաջիկայում Ազգային ժողովում ձեւավորվի նույն պատկերը, ապա ինքն ամեն ինչ կանի, որ ԲՀԿ-ն Հանրապետականի հետ կոալիցիա չկազմի: