Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

среда, 13 марта 2013 г.

Բաց նամակ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ստեփան Դեմիրճյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին


Հայաստանի Հանրապետության հարգարժան պարոն նախագահներ.
Այո, այո, ես Ձեզ դիմում եմ որպես ՀՀ նախագահների, քանի որ ժողովուրդը, ամեն դեպքում՝ ժողովրդի մեծ մասը, Ձեզ համարում է ընտրված նախագահներ. Վերջին երեք նախագահական ընտրություններում Դուք եք եղել ժողովրդի նախընտրելի թեկնածուն եւ իրականում հաղթել եք ընտրություններում, հաղթել եք ժողովրդի ձայնով, ժողովրդի հետ: Սակայն լափող-խժռող վարչակազմը (այս բառերի ուղղակի ու անուղղակի իմաստներով) խլել, գողացել է այդ հաղթանակը, խլել է կեղծիքների ու բռնի ուժի միջոցով. 2003 թվականին խլել է Ստեփան Դեմիրճյանից ու ժողովրդից, 2008-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից ու ժողովրդից, այժմ փորձում է խլել Րաֆֆի Հովհաննիսյանից ու ժողովրդից...

суббота, 9 марта 2013 г.

Ժողովուրդը «զադնին» չի ընդունի

Մամուլի հրապարակումների համաձայն, մարտի 8-ի երեկոյան ՀՅԴ ԳՄ շենքում տեղի է ունեցել ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: Քննարկվել է Երևանի խորհրդի ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հնարավորության հարցը, և կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր մոտեցումները: Վերջնական որոշում չի կայացվել եւ որոշվել է քննարկումը շարունակել վաղը:

пятница, 1 марта 2013 г.

2008-ի սեւ գարնանամուտը

2008 թվականի մարտի 1-ից անցել է 5 տարի: 5 տարի առաջ այս օրերին Հայաստանում նորից հետընտրական վիճակ էր. բողոքի ցույցեր, հանրահավաքներ, լարվածություն, առճակատում: Ինչպես եւ այսօր, 2008-ին էլ հրապարակներ դուրս եկած ժողովուրդը չէր ընդունում ընտրությունների արդյունքները՝ դրանք համարելով կեղծված, Սերժ Սարգսյանին չէր համարում ընտրված նախագահ, իր զայրույթն ու վրդովմունք էր հայտնում հերթական անգամ իր ձայնը անտեսելու եւ իշխանության բռնազավթման փաստի դեմ: