Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

среда, 13 марта 2013 г.

Բաց նամակ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ստեփան Դեմիրճյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին


Հայաստանի Հանրապետության հարգարժան պարոն նախագահներ.
Այո, այո, ես Ձեզ դիմում եմ որպես ՀՀ նախագահների, քանի որ ժողովուրդը, ամեն դեպքում՝ ժողովրդի մեծ մասը, Ձեզ համարում է ընտրված նախագահներ. Վերջին երեք նախագահական ընտրություններում Դուք եք եղել ժողովրդի նախընտրելի թեկնածուն եւ իրականում հաղթել եք ընտրություններում, հաղթել եք ժողովրդի ձայնով, ժողովրդի հետ: Սակայն լափող-խժռող վարչակազմը (այս բառերի ուղղակի ու անուղղակի իմաստներով) խլել, գողացել է այդ հաղթանակը, խլել է կեղծիքների ու բռնի ուժի միջոցով. 2003 թվականին խլել է Ստեփան Դեմիրճյանից ու ժողովրդից, 2008-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից ու ժողովրդից, այժմ փորձում է խլել Րաֆֆի Հովհաննիսյանից ու ժողովրդից...

 Բոլոր երեք դեպքերում էլ ժողովուրդը ոտքի է կանգնել իր հաղթանակը վերադարձնելու, իր ձայնին տեր կանգնելու, արդարությունը վերականգնելու համար: 2003-ին ու 2008-ին դա չի ստացվել. ռեժիմն ու ռեժիմի սպասարկուները՝ իրենց բնույթին համապատասխան, խժռել են ժողովրդի կամքը, ցանկությունը, քվեն ու հաղթանակը... Այսօր էլ է փորձում խժռել...


Ես Ձեզ դիմում եմ որպես տարբեր ժամանակներում դե ֆակտո ընտրված նախագահների, որպես ժողովրդի ընտրյալների. Ձեր՝ երեքիդ անունից, հանդես գալ համատեղ հայտարարություն-կոչով՝ ուղղված ժողովրդին, հանդես գալ Ձեր համատեղ խոսքով, երեքով, միմիայն երեքով գոնե մեկ անգամ բարձրանալ Ազատության հրապարակի հարթակ, ողջունել ժողովրդին եւ ցույց տալ ձեր հաղթական միակամությունը, ժողովրդի հաղթական միակամությունը: Դա աննախադեպ, հզոր շունչ ու ոգեւորություն կհաղորդի իր հաղթանակի ու արդարության համար ոտքի ելած, պայքարող մարդկանց, հրապարակ կբերի նորերին...

Հ.Գ.-1. Ուշ գիշեր գրեցի այս տողերը, մեկ-երկու անգամ կարդացի, մտածեցի՝ ինչ-որ անիմաստ, անարդյունավետ, գործնական տեսակետից անմիտ բան եմ առաջարկում, ու տեքստը նետեցի համակարգչային աղբարկղ եւ պառկեցի քնելու:

Հ.Գ.-2. Սակայն ամբողջ գիշեր այդ միտքը, այդ պատկերը գլխիցս դուրս չէր գալիս, ինչ-որ լավ, գեղեցիկ ու խորհրդանշական բան էի տեսնում դրանում: Ու այդ մտքով էլ քնեցի:

Հ.Գ.-3. Առավոտյան, այնուամենայնիվ, աղբարկղից ետ բերեցի տեքստը եւ որոշեցի հրապարակել... Թեկուզ որպես ՀՀ շարքային քաղաքացու՝ 2013 թվականի մարտի 13-ի գիշերվա մտորում:

Համլետ Կիրակոսյան
ՀՀ քաղաքացի

«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий