Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

воскресенье, 18 ноября 2012 г.

Հանրապետականի ցինիզմն ու դեմագոգիան


ՀՀԿ-ն մերժելով ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի նախաձեռնությունների շուրջ քննարկումներին մասնակցությունը՝ հետեւյալ պատճառաբանությունն է բերում. իբր այդ նախաձեռնություններում ընդգրկված խնդիրներն այսօր մեր երկրին ու ժողովրդին հուզող ամենակարեւոր հարցերը չեն, իբր դրանք քաղաքական ուժերին ու հանրությանը շեղում են Հայաստանի առաջ այսօր ծառացած հիմնական օրակարգից, իսկ իրենք՝ ՀՀԿ-ական իշխանությունները, զբաղված են հենց այդ օրակարգով՝ մարդկանց սոցիալական խնդիրներ,տնտեսություն, որակյալ կրթության ու առողջապահության հարցեր եւ այլն: «Ազատություն» ռադիոկայանի տաղավարում ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի հետ բանավեճի ժամանակ շարունակ այս մտքերն էր կրկնում ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը:

Մի կողմ թողնենք այն հարցը, թե ՀՀԿ-ն, կառավարությունը ինչպե՞ս են զբաղվում իրենց մատնանշած խնդիրներով, ինչպե՞ս են լուծում մարդկանց հոգսերը, որոնք այդպես էլ չեն լուծվում ու գնալով ավելի են շատանում, մի կողմ թողնենք գնաճի ու  կառավարության բարձրացրած թոշակ-աշխատավարձի ողորմելի չափի անհամատեղելիությունը, վարչապետի ու նրա նախարար-փոխնախարարների դեմագոկիկ ու ցինիկ արտահայտությունները «ծույլ» ու «անթասիբ» հայ ժողովրդի մասին:

ՀՅԴ-ի, նաեւ Կոնգրեսի ու ԲՀԿ-ի առաջարկած օրակարգի մեջ կան մի շարք կետեր, որոնք շոշափում են հենց այս խնդիրները՝ տնտեսական մենաշնորհների ու խնդիրների հարց, բիզնեսի ու քաղաքականության տարանջատում, պետություն խժռող կոռուցպիա ու կաշառակերություն, նորմալ ընտրություններ ու օրինական իշխանության ձեւավորում, անկախ դատական համակարգ ու մարդու իրավունքներ եւ այլն: Հայաստանի բոլոր խնդիրները եւ դրանց լուծումները ահա այս օրակարգի մեջ են: Մյուս բոլոր հարցերը ածանցվում են դրանց: ՀՀԿ-ն ուղղակի ինքը՝ իբր թե ժողովրդի հոգսերի մասին մտածելու իր իմիտացիաներով, քաղաքական ու հանրային ուշադրությունը շեղում է ամենակարեւոր խնդիրներից...

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий