Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 17 ноября 2012 г.

Ծառուկյանի ամենաճշգրիտ քայլը Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելն է


ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Բարգավաճը սեփական թեկնածուով է մասնակցելու նախագահական ընտրություններին, ու այդ թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է: Նա միաժամանակ նշել է, թե դա պահանջում է նաեւ հանրությունը՝ մարզերում իրենց հանդիպումների ժամանակ: Ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, Գյումրիում հայտարարեց, թե «մենք երբեւէ պաշտոն չենք ունեցել եւ չենք ձգտում ունենալ»:

Հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանը իր անձի մասին սովորաբար խոսում է հոգնակի թվով, այսինքն, երբ ասում է «մենք», նկատի ունի իր անձը: Եթե հավատանք Գագիկ Ծառուկյանի անկեղծությանը, ապա պետք է ենթադրել, որ նա իրեն չի տեսնում նախագահի պաշտոնում: Եվ, ըստ էության, ճիշտ էլ անում է. որքան էլ իր ու ԲՀԿ-ի վարկանիշը, ինչ-ինչ հանգամանքների արդյունքում, այսօր բարձր լինի, Գագիկ Ծառուկյանը չի կարող ընկալվել որպես քաղաքական դեմք: Կարծես վերջին շրջանում քիչ է խոսվում նաեւ ԲՀԿ-ի քաղաքական դեմքի՝ Վարդան Օսկանյանի թեկնածության մասին: Ուրեմն ի՞նչ է անելու ԲՀԿ-ն կամ ի՞նչ կարող է անել ընտրություններին մասնակցության ձեւաչափի առումով: Սերժ Սարգսյանին մեկ անգամ եւս պաշտպանելը ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի համար կնշանակի ինքնասպանության նման մի բան՝ աչքի առաջ ունենալով ՕԵԿ-ի ու Արթուր Բաղդասարյանի օրինակը: Գագիկ Ծառուկյանը կգնա՞ նման հիմարագույն ինքնասպանության ու ինքնաոչնչացման, ինքնակամ կմտնի՞ ախքացման գործընթացի մեջ: Պարզ տրամաբանությունն հուշում է, որ ոչ:


Ուրեմն՝ ի՞նչ: Սեփական դեմքը, վարկանիշը ու որդեգրած քաղաքական նոր գիծը պահպանելու համար Գագիկ Ծառուկյանի ամենաճշգրիտ քայլը կլինի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելը՝ որպես քաղաքական փորձառություն, պայքարի ռազմավարական ու մարտավարական նրբերանգներին տիրապետող, ընդդիմադիր տրամադրված հանրությանը համախմբելու ունակություններ ունեցող ու պետականամետ գործչի: Այս դեպքում պայքարի հաջողությունը առավել քան իրատեսական կլինի:

Комментариев нет:

Отправить комментарий