Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 24 ноября 2012 г.

Բոյկոտե՞լ, թե՞ չբոյկոտել. ո՞րն է ավելի ազնիվ


Քաղաքական ու հասարակական որոշ շրջանակներ առաջարկում են բոյկոտել առաջիկա նախագահական ընտրությունները` դրանք համարելով ոչ մի տեղ չտանող, փակուղային միջոցառում, որը չի լուծելու երկրի առաջ ծառացած խնդիրներն ու հասարակության ակնկալիքները: Հնչում են նաեւ կարծիքներ, որ երրորդ հանրապետությունը այլեւս սպառել է իրեն եւ անհրաժեշտ է ձերբազատվել պետական կառավարման գործող համակարգից, ձեւավորված ավանդույթներից, «մաշվածե քաղաքական ուժերից ու գործիչներից եւ ստեղծել նորը:

Մասնավորապես, նման նախաձեռնությամբ են հանդես եկել «Սարդարապատե շարժումն ու անհատ քաղաքացիներ, ըստ որոնց` հանրապետությունում ընթացող քաղաքական գործընթացները ընդամենը խաղ են ու խաբեություն, եւ իրենք չեն մասնակցելու այդ խաբեությանը ու հանրության լայն շերտերին եւս հորդորում են անմասն մնալ մասնակցելուց: Փոխարենը նրանք առաջարկել են քննարկումներ այլընտրանքնային իշխանության ձեւավորման շուրջ եւ ներկայացրել են ճանապարհային քարտեզ, նաեւ հայտարարել են նոր քաղաքական գործընթացի մեկնարկի մասին, որի առաջին փուլը կոչվում է նախախորհրդարան: Ըստ նախաձեռնողների, նախախորհրդարանի աշխատանքը միտված է լինելու այլընտրանքային ընտրությունների միջոցով հիմնադիր խորհրդարանի ձեւավորմանը, որը կձեռնարկի Հայաստանի նորացված տեսլականի ու ռազմավարական ծրագրերի նախագծերի մշակումը եւ որպես ինքնակազմակերպման անհրաժեշտ քայլ, ապագա պետական կառավարիչների կադրային ռեսուրսի ստեղծումը:

«Սարդարապատե շարժման անդամ Գարեգին Չուգասզյանն իրենց նախաձեռնության մասին ասել է հետեւյալը. «Այն, ինչ տեսնում ենք  պաշտոնական քաղաքական դաշտում, այսինքն` նախագահական ընտրություններ կոչված մեծ բեմադրությունը, ակնհայտ է, որ գործ ենք ունենալու «չնտրություններիե հետ: Լինելու է հերթական հուսահատությունը, խաբեությունը, որը բավականին երկար կտեւի, եթե այսպես շարունակվի: Նախընտրական կոչված փուլը կավարտվի եւ այն քաղաքական ամբողջ ակտիվությունը, որը  վերջին  4 տարում ժողովրդին հատուկ է, պիտի մտնի փակուղի, եւ այս վիճակի կանխատեսումն է, որ մենք ասում ենք` պետք է ժողովուրդը սցենար գրի եւ փակուղուց դուրս գալու ելք ցույց տա: Մեր նախաձեռնության նպատակն այս ամիսներին սա էր, որ իսկապես ստեղծվի նախնական գործընթաց, որը նկարագրված է մեր այլընտրանքային իշխանության հաստատման քարտեզումե:

Նախագահական ընտրություններին չմասնակցելն ու դրանք բոյկոտելը, նախաձեռնության անդամները համարում են որպես այս ամենն իրականացնելու անհրաժեշտ քայլ:

Ես հասկանում եմ նախագահական ընտրությունները բոյկոտելու` այս շրջանակների տրամադրությունները, հիմնավորումները, իրավիճակի գնահատականները, տրամաբանությունը, ելակետն ու եզրահանգումները. չմասնակցել մի բանի, որն ի սկզբանե խեղաթյուրված է: Ես համարում եմ, որ բոյկոտի տարբերակը ինչ-որ էֆեկտ ու իմաստ կունենար, եթե այն իսկապես հաջողեր, եթե այն, իրոք, ծառայեր այն նպատակին, որին կոչված է: Բայց չի հաջողելու, քանի որ, եթե անգամ ենթադրենք, որ հիմնական քաղաքական ուժերն ու հանրության մեծ մասը իսկապես կբոյկոտեն ընտրությունները` նախապես հայտարարելով այդ մասին, իշխանությունը շատ արագ կպատրաստի ու երեւան կբերի իր հաճախորդների ցանկում գտնվող ուժերի ու գործիչների, նրանցից անմիջապես կկերտի «ընդդիմադիրներե ու «մրցակցայինե թեկնածուներ, նրանց կզինի թունդ ընդդիմությանը հատուկ ողջ զինանոցով, իշխանություններին քննադատելու անսպառ պաշարով, ապա արհեստականորեն կստեղծի հանրային ուշադրության ու ակտիվության մթնոլորտ ընտրությունների շուրջ, «մրցակցայինե ընտրություններ կանցկացնի, իսկ վերջում` «օրինակելիե ընտրությունների արդյունքում «դժվարինե հաղթանակ կտանի իր  արժանավոր «մրցակիցներիե նկատմամբ` ապահովելով նաեւ ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշ` ի հաշիվ «մեռյալ հոգիներիե ու չեղած, կեղծ ընտրողների:

Թերեւս այդ բոյկոտը ավելի շատ կաշխատի իշխանությունների օգտին: Հիշենք սահմանադրական հանրաքվեն ու այդ օրը հնչած «տաշի-տուշիներըե, հիշենք այդ հանրաքվեին ժողովրդի մասնակցության իրականում շատ ցածր, բայց պաշտոնական խելքից դուրս բարձր ցուցանիշի արձանագրումը:

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий