Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

среда, 4 июля 2012 г.

«Հարսնաքարի» գործը, նեմեցը, պոլիտիկաններն ու իրենց «երկար» խելքը


Վահե Ավետյանի մահվան հետ կապված բողոքի ակցիաներին մասնակցում են հանրության տարբեր շերտեր՝ ինչպես քաղաքացիական հասարակությունից, այնպես էլ քաղաքական ուժերից՝ ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», «Ազատ լիբերալներ», ԲՀԿ: «Հարսնաքար» ռեստորանի մոտ Վահեի հիշատակին նվիրված մոմավառությանը մասնակցում էին նաեւ ՀՀԿ-ական երիտասարդներ: Այնուհետեւ վերջիններս հրաժարվեցին մասնակցել ակցիաներին՝ պատճառաբանելով, թե որոշ մարդիկ ու ուժեր դեպքը քաղաքականացնում են:

Ի՞նչ են հասկանում ՀՀԿ-ական երիտասարդները «դեպքի քաղաքականացում» ասելով: Ակցիաների մասնակիցները ոչ միայն ոճրագործներին, այլեւ նրանց  «տիրոջըե՝ Ռուբեն Հայրապետյանին պատժելու կոչեր են հնչեցնում, նաեւ պահանջում վերջինիս զրկել պատգամավորական մանդատից: Կոչեր են հնչեցնում նաեւ Սերժ Սարգսյանի մասին: Ահա սա է «խրտեցնումե ու զգուշացնում հանրապետական երիտասարդներին, եւ ընդհանրապես՝ իշխանամետ հակումներ ունեցող մարդկանց. ինչպե՞ս կարելի է «կպնել» ՀՀԿ քաղխորհրդի անդամին, կուսակցության հենասյուներից ու Սերժ Սարգսյանի հավատարիմներից մեկին:

Երեկ էլ այս թեմայով խոսել է ՀՀԿ մեկ այլ կարկառուն՝ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հորդորելով չքաղաքականացնել հարցը. «Այն քաղաքականացնել պետք չէ: Ես համաձայն եմ այդ տեսակետի հետ, որ դա կարող է տեղի ունենալ բոլորիս հետ, եւ ինքս վատ եմ զգում եւ սպայի, եւ բժշկի, եւ քաղաքացու համար: Վստահ եմ, որ իրավապահ մարմինները ողջ խստությամբ կվարվեն մեղավորների հետ՝ համապատասխան քննությունն անցկացնելուց հետո»:

Մի կողմ թողնենք նախարարի «ապաքաղաքական» դիրքորոշումն ու իրավապահների նկատմամբ ունեցած լավատեսությունը: Նա նաեւ իրեն հատուկ ցինիկ հայտարարություն է անում ու չի էլ թաքցնում իր ցինիզմը: «Հարսնաքարը» բոյկոտելու եւ Ռուբեն Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու պահանջները նախարարի մոտ տպավորություն են ստեղծել, որ որոշ կարեկցողներ անհամբեր սպասում էին, որ Վահե Ավետյանը մահանար, որպեսզի աղմուկ բարձրացնեին. «Գուցե շատ ցինիկ բան եմ ասում, բայց ես այդ մարդուն չեմ ճանաչել եւ առաջին պահից, երբ իմացանք դեպքի մասին մինչեւ որ Վահեն մահացել է, իրականում մեջս նյարդերի գունդ կար, անհանգստություն ու ցավ այս ամեն ինչի համար, բայց իմ մոտ ստեղծվում է տպավորություն, որ որոշ մարդիկ ավելի շատ ցանկանում էին, որ այս ողբերգական միջադեպը ավարտվի մահվան ելքով, քան ապաքինումով» (top-news.am)։ Այս հայտարարությունը ոչ միայն ցինիկ է, այլեւ անպատասխանատու, վիրավորական այն բոլոր մարդկանց հանդեպ, ովքեր իրենց վրդովմունքը եւ զայրույթն են հայտնում այս ողբերգական դեպքի կապակցությամբ:

Այպիսով, Արմեն Աշոտյանը բացի այն, որ ցինիկ արտահայտություն է անում Վահե Ավետյանի մահվան եւ այդ առիթով հանրային բողոքի առնչությամբ, կոչ է անում նաեւ չքաղաքականացնել դեպքը: Եւ ոչ միայն նա: Ուրեմն, այս մարդիկ իրենց խելքով հորդորում են չքաղաքականացնել մի հարց, որն առնչվում է ԱԺ պատգամավորի վարք ու բարքին եւ ինքնին քաղաքական է…Եվ ընդհանրապես՝  նմանատիպ հարցերը չեն կարող լուծվել առանց քաղաքական որոշումների, քանի որ բոլորս էլ գիտենք, թե Հայաստանի իրավական դաշտում ինչպես են լուծում հարցերը եւ ով է դա լուծում: Այո, ճիշտ եք, նման հարցերը ոչ թե լուծում են Հայաստանի «անկախ» արդարադատությունն ու «անկախ՞  իրավապահները, այլ քաղաքական մարմին հանդիսացող նախագահական ապարատը:

«Հարսնաքարի» ու Ռուբեն Հայրապետյանի հետ կապված գործը չքաղաքականացնելու կոչերը առնվազն անտրամաբանական են: Անգամ իր կարճ, ապաքաղաքական խելքով նեմեց Ռուբոն հասկանում է, որ իր հետ կապված ամեն մի արարք ու գործողություն ունի քաղաքական երանգավորում: Եթե հիշում եք, իր հայտնի ասուլիսում հենց ինքը՝ Ռ. Հայրապետյանն էր հայտարարում, որ այլեւս չի ցանկանում լինել ԱԺ պատգամավոր ու անգամ, գոնե ժամանակավորապես, ուզում է դուրս գալ ՀՀԿ-ից, որպեսզի իր ձեռքերը ազատ լինեն եւ իր տարբեր արարքները, այդ թվում մարդկանց պատժելը, ծեծել-ջարդելը, չկապվի ՀՀԿ-ի անվան հետ եւ ստվեր չգցի հարազատ կուսակցության վրա: Եթե նեմեցն իր կարճ խելքով հասկանում է սա, ինչպե՞ս այդ իրողությունը չեն կարողանում հասկանալ «երկարե խելք ունեցող «պոլիտիկանները»:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий