Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

понедельник, 2 июля 2012 г.

«Վահե Ավետյանը ես եմ»


Այսօր տեղի ունեցավ հայ սպա, բժիշկ Վահե Ավետյանի թաղումը: Նա դաժանաբար ծեծվեց ու սպանվեց մարդկերպ անասունների ու նրանց տերերի կողմից՝ Հանրապետական կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին (հանրությանն ավելի շատ հայտնի նեմեց Ռուբո անունով) պատկանող «Հարսնաքար» ռեստորանում, որը մարդիկ արդեն անվանում են «Հանցաքար»:
Վահեի ճակատագրին կարող է արժանալ մեզնից յուրաքանչյուրը, քանի որ այդ մարդանման անասունների տեսակից Հայաստանում շատ կա, ավազակապետական ու քրեաօլիգարխիկ համակարգը դրանցից բոլ-բոլ բուծել է, ու բաց թողել Հայաստանի ողջ տարածքում՝ արածելու: Եւ նրանք երկիրը սեփականաշնորհել ու արածում են: Նրանք են պահում այս քրեաօլիգարխիկ համակարգը, նրանք են կեղծում ընտրությունները, ահաբեկում մարդկանց, մարտի մեկ բերում ժողովրդի գլխին:

Շատ կան նաեւ «Հանցաքարի» տիպի վայրեր՝ բոլոր մարզերում ու քաղաքներում, ուր իշխում են տեղական խաներն ու ֆեոդալները, ովքեր հենց առաջին չնչին առիթի դեպքում, նաեւ անառիթ, պատրաստ են «հանցաքարե տիպի արարք գործել  իրենց կալվածքում: Նախկինում էլ գործել են ու մարսել: Նրանց մարսողությունը շատ լավ է, այդ մարսողության համար իշխանությունը նպաստավոր պայմաններ ստեղծել է:

Վահեի սպանությունը այդ իշխանության ու նրա քրեաօլիգարխիկ դասի վզին է: Վահեի սպանությունը հերթական մարտահրավերն ու ահազանգն է հանրությանը: Հանրության ակտիվ ու մտածող հատվածը ոտքի է կանգնել, բողոքի ցույցեր է անում «Հարսնաքարիե, նախագահականի, խորհրդարանի, կառավարության առաջ, պահանջում պատժել բոլոր մեղավորներին՝ նեմեցի գլխավորությամբ, պահանջում վերջինիս զրկել պատգամավորական մանդատից:

Էլ ավելի մտածող հատվածը շատ լավ գիտակցում է, որ «հանցաքարության» բոլոր թելերը տանում են դեպի բարձրագույն իշխանություն, որն ինքնին սերտաճել է քրեաօլիգարխիկ դասի հետ, ստեղծել հանցավոր պայմաններ, հովանավորում ու կոծկում  է բոլոր «հանցաքարցիներին» եւ նրանց գործողությունները: Եւ առանց այդ համակարգի ապամոնտաժման ոչ մեկս ապահովագրված չենք հաջորդ Վահեն լինելուց:

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий