Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

среда, 31 августа 2011 г.

Ինչու՞ են իրար խառնվել իշխանությունն ու «ընդդիմությունը»


Կոնգրես - իշխանություն երկխոսության հերթական ռաունդը, որը պետք է կայանար օգոստոսի 19-ին, տեղի չունեցավ: Երկուստեք պայմանավորվածությամբ այն հետաձգվեց մինչեւ օգոստոսի 23-ը: Այս ձգձգումների պատճառը ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանների միջև օգոստոսի 9-ի միջադեպն է, որի արդյունքում կալանավորվել էին Կոնգրեսի երիտասարդ անդամները եւ հարուցվել էր քրեական գործ: Նրանցից մեկը այսօր էլ կալանքի տակ է:

Կոնգրեսի ներկայացուցիչներն հասկացնել են տալիս, որ սա իրավական լինելով նաեւ քաղաքական հարց է, եւ Հայաստանի իշխանությունները նորից բախվել են քաղբանտարկյալներ ունենալու խնդրին: «Բոլորն էլ հասկանում են, որ քաղբանտարկյալների առկայությունը խոչընդոտ է երկխոսության համար, և ամեն ինչ պետք է անել՝ հաղթահարելու համար այդ խոչընդոտը»,- հայտարարել է ՀԱԿ համակարգող, կոալիցիայի հետ երկխոսության պատվիրակության նախագահ Լևոն Զուրաբյանը:

Փաստորեն իրեց այս քայլով իշխանությունները քաղաքական գործընթացները վերադարձնում են ելման դիրք` քննարկումները տեղափոխելով այն դաշտը, որում գտնվում էինք 2008-2010 թվականներին: Այժմ արդեն երկխոսության հիմնական`ընտրությունների հետ կապված հարցը, մղվել է ետին պլան: Դատելով իշխանության որդեգրած մարտավարությունից` այդ հարցի քննարկումը կարող է ձգձգվել մինչեւ ... անսահմանություն:

Երբ սկսվեց Կոնգրես-իշխանություն երկխոսությունը, շատերս էինք համոզված, որ վարչակազմը ամեն ջանք կգործադրի այն երկարաձգելու, Կոնգրեսի առաջ քաշած հիմնական պահանջի քննարկումից շեղելու եւ վերջնարդյունքում անիմաստ ու անարդյունք դարձնելու ուղղությամբ: Ինչպես երեւում է, իշխանությունն հիմա գնում է հենց այդ սցենարով: Նա առիթ էր փնտրում այդ սցենարը գործարկելու համար, եւ այդ առիթը եղավ: Չլիներ ՀԱԿ երիտասարդների եւ ոստիկանների միջեւ դիպվածը, իշխանությունը ուրիշ առիթ կգտներ կամ կստեղծեր: Չի կարելի բացառել, որ վերը նշված դիպվածը հատուկ միտումով ստեղծվել էր հենց իշխանության կողմից:

Ինչպես երեւում է, իշխանությունը դժվարանում է պատասխանել արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին Կոնգրեսի բերած հիմնավորումներին: Կամ չունի հակահիմնավորումներ կամ էլ ընդհանրապես այս թեմայով քննարկումը շատ ցավոտ է իշխանության համար: Այլ կերպ լինել չէր էլ կարող. իշխանությունները սարսափում են անգամ «ընտրություն» բառը լսելուց, էլ ուր մնաց`«արտահերթ ընտրություններ»: Ամեն անգամ, երբ, օրինակ Գալուստ Սահակյանը լսում է «արտահերթ ընտրություններ» արտահայտությունը` սարսափած վեր-վեր է թռնում եւ փորձում իր սարսափը փոխանցել նաեւ հանրությանը` մոտավորապես այս տոնայնությամբ. «վայ, բա չգիտե՞ք, ինչ վատ բան է արտահերթ ընտրությունը, երկիրը ետ է գցում 10-20 տարով»: Այսպես է ասում հանրությանը, բայց երեւի մտքում նկատի ունենալով այն, որ արտահերթ ընտրությունը վնաս է նախ եւ հատկապես իր ու իր նմանների (Ազգային ժողովում դրանց թիվը շատ մեծ է) ճոխ, յուղալի կյանքին:

Դեռ ոչինչ, որ արտահերթ ընտրությունների հեռանկարից սարսափում են իշխանության ներկայացուցիչները: Իսկ որ այդ ընտրությունները աչքով աչք չունեն տեսնել տարբեր տեսակի ընդդիմադիրներ, իրենց անկախ համարող քաղաքագետներ ու վերլուծաբաններ, առավել քան զարմանալի է: Զարմանալի այն իմաստով, որ, ի վերջո, ըստ վերջիններիս հայտարարությունների, իրենց նպատակն էլ է Հայաստանում ձեւավորված քաղաքական համակարգի կազմաքանդումն ու դրա ժողովրդավարուցումը:

Բոլորս էլ հասկանում ենք, որ այդ նպատակներին հասնելու ամենաուղիղ ճանապարհը արտահերթ ընտրությունների միջոցով նոր իշխանության ձեւավորումն է (կարեւոր չէ` ով կլինի այդ իշխանությունը), քանի որ հերթական ընտրությունների եքը ի սկզբանե պարզ է ու դրանց վրա հույս չպետք է դնել: Հերթական ընտրություններն անցնելու են արդեն ձեւավորված հայկական ավանդույթով:

Վերը նշված ընդիմադիրները («Ժառանգություն, ՀՅԴ, տարբեր գույն ու կերպարանք ունեցող հայտնի եւ անհայտ կուսակցություններ ու գործիչներ) օր չի լինում, որ չհայտարարեն, թե մենք գնում ենք հերթական ընտրությունների`ի սկզբանե իրենց բացասական վերաբերմունքն արտահայտելով արտահերթի նկատմամբ: Դժվար չէ հասկանալ պատճառը. լավ գիտեն, որ առաջիկա ընտրություններում իրենց լավ բան չի սպասում ու փորձում են մի քանի ամսով հետաձգել անխուսափելին:

Նորիկ Սարգսյանը կզբաղեցնի՞ ձերբակալված ՃՈ պետ Մարգար Օհանյանի պաշտոնը | Լուրեր Հայաստանից - NEWS.am

Լրագրողներից մեկի հարցին` որքանո՞վ են հավաստի խոսակցությունները, որ հենց հենց ինքը կարող է զբաղեցնել Մարգար Օհանյանի պաշտոնը, Նորիկ Սարգսյանը պատասխանել է. «Մենք զինվորական ծառայողներ ենք եւ հրամաններ ենք կատարում։ Թե ով որտեղ է ծառայելու, որոշում է ոստիկանության ղեկավարությունը: Եթե որոշվի, որ ես պետք է ծառայեմ Ամասիայում, կծառայեմ այնտեղ»:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական չարաշահումների մեղադրանքով օգոստոսի 30-ին ձերբակալել էր Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանին: Հայաստանյան մամուլը գրել էր, թե քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են բարձրաստիճան 7 ոստիկաններ:

Հայաստանի ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանին ՃՈ պետ Մարգար Օհանյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում չեն հարցաքննել: Այդ մասին այսօր` օգոստոսի 31-ին կայհացած մամուլի ասուլիսում հայտարարել է ինքը` Նորիկ Սարգսյանը:

вторник, 30 августа 2011 г.

Ճշտի ու ճշտաբանության մասին


Ծաղկաձորում երիտասարդ գիտնականների հետ հանդիպման ժամանակ հայ մեծ բանասեր Սերժ Սարգսյանը մի շարք «ուշագրավ» ու գիտության տեսակետից «դարակազմիկ» մտքեր է հայտնել: Չծանրանալով այդ մտքերի գիտականության եւ գիտա-հասարակական առաջընթացի տեսակետից ճշմարտացիության վրա, ուշադրություն դարձնենք դրանցից մեկին, որը առնչվում է ոչ այնքան գիտությանը, որքան մեր հասարակության հոգեւոր-բարոյական ընկալումներին ու արժեքային համակարգին:

понедельник, 22 августа 2011 г.

Ինչու՞ են իրար խառնվել իշխանությունն ու «ընդդիմությունը»


Կոնգրես-իշխանություն երկխոսության հերթական ռաունդը, որը պետք է կայանար օգոստոսի 19-ին, տեղի չունեցավ: Երկուստեք պայմանավորվածությամբ այն հետաձգվեց մինչեւ օգոստոսի 23-ը: Այս ձգձգումների պատճառը ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանների միջև օգոստոսի 9-ի միջադեպն է, որի արդյունքում կալանավորվել էին Կոնգրեսի երիտասարդ անդամները եւ հարուցվել էր քրեական գործ: Նրանցից մեկը այսօր էլ կալանքի տակ է:

суббота, 20 августа 2011 г.

Ե՞րբ էր անկեղծ Ալիկ Սարգսյանը



Ինչպես երեւում է, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մտածողության ու պատկերացումների մեջ «համակարգային բարեփոխումներ» են տեղի ունեցել: Դա պարզ դարձավ այն հայտարարություններից, որ ոտիկանապետն արեց ՀԱԿ-ի երիտասարդների եւ ոստիկանության աշխատակիցների բախման կապակցությամբ:

Իշխանության ջրաղացին ջուր լցնողները

Մոտենում է սեպտեմբերը եւ քաղաքական դաշտում օրախնդիր է դառնում թեժ աշուն լինել-չլինելու հարցը: Հայաստանում միշտ էլ այդպես է եղել. գարնանը խոստանում են թեժ աշուն, աշնանը` թեժ գարուն: Խոստացողներն էլ հիմնականում արմատական դիրքերից հանդես եկող ընդդիմադիրներն են: Հետո գալիս է գարունը կամ աշունը եւ պարզվում է, որ քաղաքական տեսակետից դրանք ոչ մի անբարեխառնություն էլ չունեն: Հիմ պատմություն է:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի թեժ աշնան թեման մի փոքր այլ նրբերանգներ ունի: Թեժ աշուն խոստացող ընդդիմությունը (Հայ ազգային կոնգրեսը) սպասվելիք թեժությունը կապում է իրենց հիմնական պահանջի` արտահերթ ընտրությունների անցկացման հետ: Բնականաբար, եթե արտահերթ ընտրություններ լինեն`թեժ մթնոլորտն ապահովված կլինի: Այլ հարց է, թե արդյո՞ք իշխանությունը այնքան համարձակություն կունենա, որ գնա արտահերթ ընտրությունների: Գործող վարչակազմը միայն «ընտրություն» բառը լսելուց արդեն սարսափից կարկամում է, էլ ուր մնաց ինքնակամ գնա նման քայլի, այսինքն`ինքնասպանության:

Սակայն այս հարցն ունի առավել հետաքրքրական մի այլ կողմ. արտահերթ ընտրություններից սարսափում է ոչ միայն իշխանությունը, այլեւ իրենց ընդդիմություն համարող տարբեր շրջանակներ (ժառանգականներ, դաշնակցականներ, կարապետիչներ, քարթու ու նորաթուխ քաղաքական տարատեսակ գործիչներ, «անկախ» ու «կախյալ» վերլուծաբաններ):

Թե արտահերթ ընտրություններն ինչու՞ են սարսափեցնում իշխանություններին` առավել քան պարզ է ու հստակ. այս հարցում հատուկ մեկնաբանությունների կարիք չի զգացվում: Արտահերթ ընտրությունը կնշանակի վերջ տարբեր տեսակի սարգսյանների, գալուստների, հովիկների, զոհրաբյանների եւ այս շարքի մյուս մարդկանց փափուկ ու յուղալի կյանքին` դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Իսկ ահա թե ինչու են արտահերթ ընտրությունների առումով իրար խառնվում տարբեր որակի ու քանակի քաղաքական ուժերը, հատկապես իրենց ընդդիմություն հռչակածները, մի փոքր անհասկանալի է: Եթե նրանք իրոք ընդդիմություն են, ապա պետք է միայն ողջունեն արտահերթ ընտրությունները, քանի որ միայն այդ ճանապարհով է Հայաստանում հնարավոր իրականացնել իշխանափոխություն եւ համակարգային փոփոխություններ: Չէ՞ որ նրանց քաղաքական պայքարի նպատակը, ինչպես իրենք են հայտարարում, հենց դա է:

Եթե նրանք չեն հավատում արտահերթ ընտրությունների իրատեսական լինելուն`այլ խնդիր է: Սակայն դա չի նշանակում ընդհանրապես քամահրական ու ժխտողական վերաբերմունք դրսեւորել Կոնգրեսի պահանջի նկատմամբ: Դրանով այդ ուժերը միայն ջուր են լցնում իշխանության ջրաղացին:

Իրականում այդ ուժերի վերաբերմունքի պատճառը այլ տեղ պետք է փնտրել: Նրանք լավ հասկանում են, որ ցանկացած ընտրության պարագայում իրենք որեւէ հնարավորություն չունեն հասնել հաջողության եւ ամեն կերպ ձգտում են հետաձգել անխուսափելին, ձեռի հետ էլ պայքարելով Կոնգրեսի դեմ`ինչ-որ ձեւով իրենց կողմը գրավել ընդդիմադիր զանգվածի գոնե մի փոքր մասի: Մեծ աշխարհ է`կարող է ստացվի: Ու հետո էլ պետք գա:

четверг, 18 августа 2011 г.

«Ժառանգությունը» իշխանությանն ու ՀԱԿ–ին մեղադրում է իրեն վերահսկողական լծակներից զրկելու մեջ


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումն այս ձևով և դրանցում «Ժառանգության» ներկայացուցիչների չընդգրկվելը կազմակերպված էր իշխանության և ընդդիմության ջանքերով։ Այս հարցի վերաբերյալ այսօր ասուլիսում խոսեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։