Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

четверг, 20 сентября 2012 г.

Ի՞նչ է թաքնված նախագահական «շշպռոցի» ետեւում


ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունները կարող են զարգանալ նոր նրբերանգներով: Երբ խոսք է գնում այս երկու կուսակցությունների առնչությունների մասին, նախ եւ առաջ նկատի է առնվում Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան փոխհարաբերությունը: Երբ առաջ է գալիս ԲՀԿ-ի` կոալիցիա մտնել-չմտնելու հարցը, որը նշանակում է ՀՀԿ-ի հետ դաշնակցային հարաբերություն, դրան անմիջապես հետեւում է նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանի` Սերժ Սարգսյանին սատարել-չսատարելու հարցադրումը:

Ըստ էության, Գագիկ Ծառուկյանի հարաբերությունը Սերժ Սարգսյանի հետ միշտ էլ լավ է եղել` թե անձնապես, թե քաղաքական հարթության մեջ, եթե, իհարկե, այս գործիչների համար կարելի է օգտագործել «քաղաքական հայացքներե հասկացությունը: Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ-ն երբեւէ չեն ընդդիմացել եւ լրջորեն չեն քննադատել Սերժ Սարգսյանին ու նրա քաղաքականությունը: Ուղղակիորեն չեն քննադատել: Թե կոալիցիայում եղած ժամանակ, թե կոալիցիայից դուրս, երբ ոչ ընդդիմություն է, ոչ իշխանություն, այլ իրեն ներկայացնում է միայն որպես այլընտրանքային ուժ, ԲՀԿ-ի քննադատության սլաքն ուղղվել է գերազանցապես Տիգրան Սարգսյանի ու նրա կառավարության վրա: Պատահական չեն խոսակցությունները, որ Գագիկ Ծառուկյանի միակ պահանջը Սերժ Սարգսյանից` թե կոալիցա մտնելու, թե նախագահական ընտրություններում սատարելու քննարկումներում, եղել ու մնում է վարչապետի փոփոխությունը:

Օրերս Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանը հերթական անգամ խիստ քննադատության ենթարկեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, ինչը լայն քննարկման առարկա դարձավ: Դրան հետեւեց կառավարության հայտնի խորհրդակցությունը, որի ժամանակ Սերժ Սարգսյանը` ի տես ողջ հայոց աշխարհի, «շշպռեցե Տիգան Սարգսյանին, նրան «մտցրեց ցեխը ու հանեցե: Սերժ Սարգսյանը շատ ջղային տեսքով Տիգրան Սարգսյանին ասաց, որ անչափ դժգոհ է նրա աշխատանքից, փաստացի ասաց, որ 4 տարի շարունակ խաբում ես ինձ ու չես կատարում այն, ինչ հանձն էիր առել անել, ու նման բաներ: Ինչքան էլ այս ամենը դիտարկենք «փիառ ակցիայիե ենթատեքստում, ինչը մեր իշխանությունների համար սովորական գործելակերպ է, այնուամենայնիվ, չպետք է անտեսել նաեւ այլ դրդապատճառներ, մասնավորապես ՀՀԿ-ԲՀԿ տիրույթում:

Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին քննադատում է այն նույն հիմնավորումներով ու տոնայնությամբ, ինչ ԲՀԿ-ն: Նրանց ասելիքը, գնահատականը եւ վերաբերմունքը նույնն են (հանուն ճշմարտութան ասենք, որ այդ քննադատությունը արդեն 5 տարի հնչեցնում  են ընդդիմադիր ուժերը, մասնավորապես Կոնգրեսն ու Հրանտ Բագրատյանը, բայց սա բոլորովին այլ թեմա ու ենթատեքստ է):

Սովորաբար եւ հատկապես նորմալ երկրներում, երկրի ղեկավարի հնչեցրած նման քննադատությունից հետո, վարչապետը եւ նրա կառավարությունը անմիջապես հրաժարական են տալիս: Իհարկե, մեզանում նման սովորույթ, առավել եւս` ավանդույթ, չկա: Բայց եւ այնպես… Այս օրերին նորից հաճախացել են վարչապետի հնարավոր փոփոխության մասին խոսակցությունները:

Համլետ Կիրակոսյան

«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий