Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

пятница, 14 сентября 2012 г.

Դաշտի ու արահետի միջակայքում


Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո քաղաքական ու հասարակական դաշտի ողջ ուշադրությունը տեղափոխվում է առաջիկա նախագահական ընտրությունների վրա: ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը, մասնավորապես` իշխանությունը, փորձարկեցին ինչ-որ կոմբինացիաներ, հիմնական պայքարից ու «մեծ կռվից առաջե (եթե, իհարկե, մեծ կռիվ լինի) նախապատրաստական աշխատանքներ տարան համայնքներում, ապահովեցին իրենց տեղական «բագաժըե եւ հիմա լիաթոք կգնան նախագահական ընտրությունների: Ժամանակային առումով եւս նախագահական ընտրությունների գործընթացին անցնելու ճիշտ ժամանակն է. աշուն է, սկսվում են քաղաքական ակտիվ գործընթացները, մեկնարկել են Ազգային ժողովի նիստերը:

Շուտով կսկսվի նախագահացուների շքահանդեսը` հին ու նոր դեմքերով, դհոլ-զուռնաներով, ԱԽՔ-անման սիուլետներով ու տարատեսակ ականներով, բայց ի վերջո, ինչպես միշտ, պայքարը գնալու է երկուսի` իշխանության ու ընդդիմության թեկնածուի միջեւ: Իշխանության թեկնածուն հայտնի է` Սերժ Սարգսյան: Ո՞վ կլինի ընդդիմության թեկնածուն. այս հարցի պատասխանը կամ գոնե ակնարկ դրա մասին, թերեւս, կարող ենք ստանալ սեպտեմբերի 21-ին` Լեւոն-Տեր Պետրոսյանի ավանդական ելույթում…

Մինչ այդ, նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին հայտարարել են մարքսիստ, հայաստանյան քաղաքական դաշտի ուրախություն, էքսցենտրիկ Դավիթ Հակոբյանը, նրան ոչնչով չզիջող, «աստղիկներիե բացահայտող եւ սեւանների մեծ մասնագետ, «Ժողովրդականե կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, Փարաքարի ասպետ, դռադեմի շորերի տակի նամակների վարպետ, «Նոր Ժամանակներե կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին հստակորեն հասկացրել է արդեն մի քանի տարի այդ կարգավիճակին ձգտող, փոփոխամիտ ու անկանխատեսելի, տարատեսակ անակնկալների գծով ռեկորդակիր, «Ժառանգությունե կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա արդեն իսկ հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից եւ տեւական ժամանակ է, ինչ կուսակիցների բերանով հայտ ու ցանկություն է ներկայացրել ընդդիմության միասնական թեկնածուն դառնալու մասին:

Իհարկե, այս ամենը առաջիկա ընտրությունների համար ընդամենը ֆոն է եւ էական նշանակություն չի կարող ունենալ հիմնական ընտրապայքարի ժամանակ: Հիմնական գործընթացները տեղի են ունենալու ու արդեն իսկ տեղի են ունենում ՀՀԿ-ԲՀԿ եւ ԲՀԿ-ՀԱԿ փոխհարաբերությունների դաշտում:

Քաղաքական յուրաքանչյուր մեծ իրադարձությունից առաջ ասպարեզ է նետվում ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունների թեման, Բարգավաճի` Սերժ Սարգսյանին պաշտպանել-չպաշտպանելու հարցը, պաշտպանելու դեպքում` վարչապետական փոփոխության գաղափարը: Այս անգամ նշվածներին գումարվում է նաեւ` ինքնուրույն թեկնածուով հանդես գալու թնջուկը, ու սրանից ենթադրվող` ո՞վ կարող է լինել այդ թեկնածուն հարցը (Գագիկ Ծառուկյա՞ն, Վարդան Օսկանյա՞ն, Ռոբերտ Քոչարյա՞ն): Այս օրերին նորից ակտիվացել են խոսակցությունները, թե Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջեւ ինտենսիվ բանակցություններ են ընթանում նոր կոալիցիա ձեւավորելու եւ ընտրություններին Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին: Նման տարբերակի հավանականությունը 50/50 է եւ կարելի է մատնանշել ինչպես հաստատող, այնպես էլ բացառող փաստարկներ…

Վերջապես կարեւոր է ՀԱԿ-ԲՀԿ փոխհարաբերության հարցը, այս փուլում արդեն` նախագահական ընտրությունների համատեքստում: Ինչքանո՞վ է հնարավոր, որ այս երկու ուժերը համաձայնության հասնեն համատեղ թեկնածուի հարցում: Այստեղ ենթադրություններ անելու դաշտը շատ ավելի լայն է, սակայն նեղ է որեւէ եզրակացության հանգելու արահետը: Դաշտի ու արահետի միջակայքում ինչ ասես կարող է «ֆռֆռալե:

Համլետ Կիրակոսյան

«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий