Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 30 июня 2012 г.

Մինչեւ ե՞րբ ենք հանդուրժելու գազաններին

Հայաստանի իշխանական համակարգի այլասերվածությունը, իշխանական ու պետական կառավարման համակարգում բռի-չոբանների եւ նրանց հաստավիզ, անուղեղ սպասարկուների ու ախրանիկների առկայությունը նորանոր դժբախտություններ է պատճառում հայ հանրությանն ու քաղաքացիներին: Այս մարդիկ վայելում են բարձրագույն իշխանության հովանավորությունը, քանի որ այդ բարձրագույն իշխանությունը հենված է այդ մարդկանց վրա ու ամեն անգամ վերարտադրվում է նրանց միջոցով...

Սերժ Սարգսյանի հովանավորյալներից մեկի՝ նեմեց Ռուբոյին պատկանող «Հարսնաքարում» գազանաբար ծեծված սպա Վահե Ավետյանը, ցավոք սրտի, չապրեց: Երիտասարդ բժիշկը դարձավ երկրի ու հանրության համար պատուհաս դարձած գազանների զոհը... հերթական զոհը: Նա սպանվեց ռեստորանում, մեկ ուրիշը սպանվում է փողոցում, մյուսը բանակում:

Ամեն մի սպանվողի հետ սպանվում են մենք բոլորս, սպանվում ենք հոգեպես, սպանվում բարոյապես: Ու էլի, շարունակաբար կսպանվենք, քանի դեռ համակերպվում ենք  իշխանական համակարգի այլասերվածության հետ, քանի դեռ հանդուրժում ենք այդ մի բուռ գազանների գոյությունը մեր կողքին...


Համլետ Կիրակոսյան

2 комментария:

  1. Այդ մարդիկ իշխանություն չեն այլ առավելագույնը կառավարություն

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    «Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։»

    Հակառակ դեպքում հանցագործ՝ «Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։ »

    ОтветитьУдалить
  2. թուրք (նեմեց) ռուբոյի , լիպչիկ սամոյի ու դրանց նման տականք օլիգարխների սատանա մոր պիղծ արգանդը պիտի չորանար , որ սենց պիղծ տականքներ չցռթեին ու գցեին մեր խեղջ ու հասարակ ժողովրդի ջանին :
    Ընտրություններին 10.000 դրամով ծախված ու նեմեցի նման տականք գիշատիչների ընտրած ծախված տականքները ինչ խղճով են լսում ու տենում էս ամեն ինչը :

    Էս ամենաթող ու սանձարձակ օլիգարխների այլանդակություններին վերջ պիտի դրվի ինչքան կարա սենց շարունակվի
    ժողովուրդ ջան ախր մի քիչ էլ ինքնասիրությունա պետք ունենալ ու հասկանալ , որ մեր մերերը մեզ չեն ծնել ու լուս աշխարհ բերել , որ սենց տականքների ձեռը սաղ կյանքներս տառապենք :

    ОтветитьУдалить