Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

пятница, 22 июня 2012 г.

Վարչապետական լուսավոր նոտաներն ու «մելամաղձը»



Երեկ մեկնարկել է նորընտիր Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի ժամանակ, ինչպես եւ սպասվում էր, «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգե օրենքի պահանջի, հայտարարել են, որ իրենք գործելու են որպես ընդդիմություն:

Իսկ ահա ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նման հայտարարությամբ հանդես չի եկել: Սա եւս սպասելի էր, քանի որ մինչ օրս ԲՀԿ-ն չի հայտարարել իր ընդդիմություն լինելու մասին, այլ միայն օգտագործել է «այլընտրանք իշխանությանըե մշուշոտ արտահայտությունը, ինչից կարելի է ենթադրել, որ «Բարգավաճ Հայաստանըե ամեն պահի կարող է սահուն անցում կատարել այս կամ այն դաշտ:

ԱԺ-ի երեկվա արտահերթ նիստի օրակարգում կառավարության ծրագրի ներկայացումն էր: Նախօրեին ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ «ժառանգությունըե հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու ծրագրին: Բնականաբար, սա չի նշանակում, որ նրանց դեմ լինելը կխոչընդոտի ծրագրի ընդունմանը. ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի ձայները բավարար են դրական քվեարկությունը հաջողացնելու համար: Միակ խոչընդոտը, թերեւս, կարող էր լինել ՀՀԿ-ի «գաստրալյորե պատգամավորների բացակայությունը խորհրդարանում: ՀՀԿ խմբակցության բազմափորձ ղեկավար եւ այս գործում հմտացած Գալուստ Սահակյանը նախօրոք ներկա-բացակայի ու բացակայության սիրահար պատգամավորներին «ինստրուկտաժե անելու ու «բերման ենթարկելուե հարցն արդեն լուծել էր. պարզ է, որ կառավարության ծրագրի քվեարկությունը ինչ-որ շարքային օրինագծի քվեարկություն չէ, եւ ՀՀԿ պատգամավորները գրեթե ամբողջությամբ ներկա էին նիստին:

Կառավարության ծրագիրը ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ ծրագիրը մշակվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ նախագահի, ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերի հիմնական դրույթներին համապատասխան, հաշվի առնելով նաեւ խորհրդարանական կուսակցությունների նախընտրական ծրագրերում ներկայացված՝ վերոնշյալ փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:

Չարժե հիմա անդրադառնալ դասախոսություն ու բարի ցանկությունների փաթեթ հիշեցնող ծրագրին՝ այս պիտի անենք, այն պիտի անենք ձեւակերպումներով: Դրան անդրադառնալու առիթներ դեռ կլինեն: Առավել հետաքրքիր են արվածի ու չարվածի վերաբերյալ դատողությունները:

Տիգրան Սարգսյանը նախ անդրադարձել է նախորդ ծրագրի իրականացման՝ «մեզ համար բարդ փորձությունների, մարտահրավերների ու ձեռքբերումների ժամանակաշրջանինե եւ մի քանի յուրօրինակ մտքեր հայտնել: Զորօրինակ, այս մեկը. «Հայաստանի նախագահի գլխավորությամբ մենք կարողացանք էապես մեղմել ներքին քաղաքական պառակտվածության եւ անհանդուրժողականության դրսեւորումները, որոնք, մասնավորապես, բացասական ազդեցություն էին թողնում ներդրումային եւ բիզնես միջավայրի վրաե: Դժվար է ասել, թե վարչապետը ինչ է հասկանում «քաղաքական պառակտվածության եւ անհանդուրժողականության դրսեւորումների մեղմումե արտահայտության տակ. միգուցե այն, որ արմատական դիրքերից հանդես եկող Կոնգրեսը հնարավորություն ունենալով ժողովրդական լայն զանգվածներ հանել փողոց եւ հեղափոխություն անել, ի վերջո չգնա՞ց արմատական քայլերի եւ եկավ խորհրդարա՞ն: Կամ այն, որ ընդդիմադիր տրամադրություն ունեցող հազարավոր մարդիկ նորից հուսախաբ եղա՞ն եւ ընկղմվեցին անորոշության ու անելանելիության «ճահի՞ճըե: Այսինքն, ըստ վարչապետի, այս վիճակը նշանակում է, որ այսօր արդեն պառակտված չե՞նք:

Տիգրան Սարգսյանը մոռանում է տարբեր խնդիրների շուրջ օրավուր աճող հասարակական դժգոհությունների առկայությունը, ինչը խոսում է եթե ոչ քաղաքական, ապա հասարակական պառակտվածության մասին: Սա էլ ավելի վտանգավոր ու մտահոգիչ է, քանի որ գոյություն ունի պառակտում հասարակության եւ իշխանության ու, ընդհանրապես, քաղաքական ուժերի միջեւ:

Ահա արվածի վերաբերյալ վարչապետի հաջորդ միտքը. «Մեզ հաջողվեց մեղմել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները եւ ձեւավորել ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն։  Ճգնաժամի սուղ պայմաններում, երբ զարգացող շատ երկրներում կրճատվում էին աշխատավարձերը, թոշակները եւ նպաստները, մենք ոչ միայն կատարեցինք ստանձնած սոցիալական պարտավորությունները, այլեւ բարձրացրեցինք աշխատավարձերը, թոշակները եւ նպաստները, ինչը մեղմեց ճգնաժամի բացասական հետեւանքներըե: Խոսք չկա, փայլուն է ասված: Բարձրացված աշխատավարձերով, թոշակներով ու նպաստներով այսօր մարդիկ այնպիսի բարձր կենսամակարդակի են հասել, որ պարոն վարչապետը հարկ է համարում մեկ անգամ եւս շեշտել դա: Մինչդեռ հարկավոր էր ամոթից գլուխը կախել այդ ավելացված եւ մարդկանց ոչինչ չտված, դեռ մի բան էլ գնաճ բերած 2000-ական դրամների մասին: Կամ պետք էր դրա մասին խոսել մելամաղձոտ երանգներով, այլ ոչ թե հնչեցնել լուսավոր նոտաներ` ի փառաբանություն կառավարության անասելի ջանքերի:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий