Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

среда, 6 июня 2012 г.

ԲՀԿ-ի «լարախաղացությունը» կամ «կոմպլիմենտարիզմը»


Ինչպես հայտնի է, «կոմպլիմենտար քաղաքականությունե արտահայտությունը Հայաստանում կապվում է Վարդան Օսկանյանի անվան հետ: Արտաքին գործերի նախարար եղած ժամանակ նա այդ արտահայտությամբ էր ձեւակերպել Հայաստանի արտաքին քաղաքականության տվյալ շրջանի մոդելը: Դրա էությունն այն էր, որ փորձ էր կատարվում հավասարաչափ լավ հարաբերությունների մեջ գտնվել Արեւմուտքի ու Ռուսաստանի հետ, այսինքն՝ խաղալ եւ այս, եւ այն լարի վրա: Թե այդ կոմպլիմենտարիզմը կամ «լարախաղացությունըե որքանով էր հաջողվում, կամ ժամանակին ինչ տվեց Հայաստանի արտաքին քաղաքականությանը, քննարկելու առանձին թեմա է: Օսկանյանական «կոմպլիմենտարիզմըե այստեղ հիշատակեցի բոլորովին այլ թեմատիկայի համատեքստում, որը առնչվում է ոչ թե Հայաստանի արտաքին, այլ ներքաղաքական խնդիրներին:  

Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամակցելուց հետո որոշակիորեն փոխվեց այս կուսակցության քաղաքական կեցվածքն ու դիրքորոշումը: Այդ փոփոխությունն առավել հստակորեն դրսեւորվեց խորհրդարանական ընտրություններից հետո: ԲՀԿ-ն չմտավ կոալիցիա, բայց հստակորեն չի էլ հայտարարում ընդդիմություն լինելու մասին: ԲՀԿ-ն ոչ իշխանություն է, ոչ ընդդիմություն, այլ իրենց ձեւակերպմամբ՝ այլընտրանք իշխանությանը: Այս հասկացության տակ ինչ ասես կարելի է հասկանալ:

ԲՀԿ-ն չի այրել ՀՀԿ-ի հետ կամուրջները, արտաքուստ լավ հարաբերություններ է պահում վերջինիս հետ եւ ամեն պահի կարող են վերականգնել նախկին կապերը: ԲՀԿ-ն նաեւ պահպանում է, այսպես ասենք, դաշնակցային հարաբերությունները Միասնական շտաբի գործընկերների՝ ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, եւ ամեն պահի կարող է ինչ-որ խնդրի շուրջ միանալ ու համագործակցել վերջիններիս հետ:

Ինչպես երեւում է, օսկանյանական «կոմպլիմենտար արտաքին քաղաքականությունը» ԲՀԿ-ն՝ նույն Օսկանյանի նախաձեռնությամբ, հիմա էլ կիրառում է ներքաղաքական կյանքում. էությունը հետեւյալն է՝ հավասարապես լավ հարաբերություններ ունենալ թե իշխանության, թե ընդդիմության հետ: Կամ-կամ-ի փոխարեն՝ եւ-եւ, ինչը հնարավորություն կտա, անհրաժեշտության դեպքում, սահուն անցում կատարել այս կամ այն դաշտ: Թե ինչքանով է նման «կոմպլիմենտարիզմը» հնարավոր ու արդյունավետ Հայաստանի ներքաղաքական պրակտիկայում, դժվար է ասել. մեծ հաշվով, նման նախադեպ չկա:

Ու թե այդ «կոմպլիմենտարիզմից»  առավելապես ո՞վ կշահի՝ ԲՀԿ-ն ի՞նքը, իշխանությու՞նը՝ ի դեմս ՀՀԿ-ի, ընդդիմությու՞նը, հանրությու՞նը, Հայաստանի քաղաքական համակա՞րգը, նույնպես դժվար է ասել, քանի որ մեզանում քաղաքականություն ասվածը այնքան է խեղաթյուրված, այնքան արհեստական ու անձնա-խմբակենտրոն, որ ցանկացած քայլ իր նկատմամբ անվստահության մեծ բաժին է պարունակում:

ԲՀԿ-ի «կոմպլիմենտարիզմը» այդ դեպքերից մեկն է:

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий