Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

среда, 27 июня 2012 г.

Կկուն էլ չի կանչի


Հասարակական-քաղաքացիական սեկտորն Հայաստանում դառնում է ռեալ ուժ: Տարբեր խնդիրների շուրջ  եւ աղմկահարույց դեպքերի առիթով ստեղծված քաղաքացիական շարժումներն ու ֆեյսբուքյան խմբերը իշխանություններին դրել են դժվարին խնդրի առաջ՝ ինչպե՞ս դիմագրավել հասարակական ճնշմանը, որպեսզի մի կողմից չվնասի իր իսկ համակարգին ու այդ համակարգի յուրայիններին, մյուս կողմից՝ «պարզերեսե դուրս գա հասարակության առաջ:

Կառավարության վերջին նիստի ժամանակ ստեղծված այս վիճակի վերաբերյալ իր թիմակիցներին մեսիջ էր հղել նաեւ Սերժ Սարգսյանը՝ հստակորեն հասկացնելով, թե հասարակությունը դարձել է ակտիվ ու հետեւողական եւ պետք է սեփական վարքուբարքով ու կեցաղավարությամբ  «աչքի չընկնելե եւ չհայտնվել հասարակության օբյեկտիվի առաջ: Սակայն յուրայիններին ոչ միշտ է հաջողվում «աչքի չընկնելե»

Երբ տեղի ունեցան ամենաաչքի ընկնող պատգամավորներից մեկի՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականություն հանդիսացող «Հարսնաքարիե դեպքերը, Ֆեյսբուքում անմիջապես ստեղծվեց խումբ՝ «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցած բոլոր մեղավորներիե, որին արդեն անդամագրվել է շուրջ 2000 մարդ: Ստեղծման օրվանից խումբը ակտիվորեն սկսեց զբաղվել դեպքի մանրամասներով, ջրի երես դուրս բերել փաստեր, որոնք «վրիպել էինե նախաքննության ուշադրությունից (օրինակ, այն, որ «Հարսնաքարիե անվտանգության աշխատակիցներից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնապահն է, ինչը փորձում էին ժխտել թե պատգամավորը, թե իրավապահները), անցկացնել բողոքի ակցիաներ:

Հստակորեն կարելի է ասել, որ եթե այս եւ այլ դեպքերի առումով չլիներ հասարակական նման ակտիվություն, ապա իշխանությունները ծածկադմբոց կանեին դրանք, կամ, լավագույն դեպքում, դրանք կտանեին իրենց ցանկալի ուղղությամբ: Ասենք, «Հարսնաքարիե ջարդարար բրիգադը չէր ձերբակալվի, կամ կձերբակալվեր նրանցից մեկ-երկուսը, հնարավոր է նաեւ ամեն ինչ բարդվեր ծեծի ենթարկված բժիշկների վրա: Կամ ընդհանրապես՝ հայտնի չէր դառնա այդ դեպքը:

Երեկ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում տեղի ունեցած բոլոր մեղավորներինե ֆեյսբուքյան խմբի անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Մենք պատկան մարմիններից պահանջում ենք՝

ա.քրեական գործի քննությունն անցկացնել ՀՀ Սահմանադրությանը եւ օրենսդրությանը համապատասխան,

բ.դադարեցնել հանցագործության իրական պատկերի կոծկման, պարտակման, խեղաթյուրման ակնհայտ փորձերը,

գ. հանրությանը պարբերաբար զեկուցել դեպքի քննության ընթացքի մասին,

դ.իրականացնել անհրաժեշտ միջոցառումները՝ պարզելու համար Ռուբեն Հայրապետյանի անձի գործոնի ազդեցությունը դեպքը տեղի ունենալու, դեպքի ընթացքի ու ելքի վրա,

ե.ապահովել տուժածների եւ նրանց հարազատների անվտանգությունը եւ բացառել հնարավոր ճնշումները նրանց նկատմամբ,

զ.«Հարսնաքարե համալիրը ճանաչել որպես քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար պատասխանատու իրավաբանական անձ ու պարտադրել վնասի փոխհատուցում տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան,

է.պատասխանատվության կանչել հանցագործության մասին իմացած, տեղում ներկա եղած ու անգործություն ցուցաբերած, դաժան ծեծը կանխել կամ դադարեցնել չփորձած անձանց,

ը.պարզել եւ հրապարակել ոստիկանությանը ապատեղեկացրած անձի տվյալները, որը հայտնել էր, թե իբր բժիշկներն են հարձակվել «Հարսնաքարե վրա, ինչի հետեւանքով գործի քննությունը սկզբնական շրջանում գտնվում էր ՊՆ ենթակայության տակ, ինչպես նաեւ օրենքի շրջանակներում պատասխանատվության կանչել այդ անձին,

թ.Պարզել «Հարսնաքարումե տեսաձայնագրող սարքերի տեղակայությունը, բռնության գործադրման ակտի եւ դրան նախորդած ու հաջորդած շրջանի դրվագների տեսանյութերի առկայությունը, տեսանյութերի բացակայության պարագայում դրանք ոչնչացրած անձանց ինքնությունը, տեսախցիկների ոչ սարքին լինելու պարագայում դրանց անսարքության պատճառները եւ ժամկետները, ըստ այդմ պատասխանատվության կանչել իրեղեն ապացույցները վերացնողներինե:

Հասարակական այս ակտիվությունը հուսադրում է, որ այս անգամ չի կրկնվի Կուկուի (Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի, ով մարդ սպանեց եւ կարճ ժամանակ անց հայտնվեց ազատության մեջ) հայտնի պատմությունը:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий