Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

воскресенье, 10 июня 2012 г.

Ինչ-որ բան փոխելու մեխանիզմը


Ոչինչ փոխել չկարողանալու զգացումը սպանում է ակտիվ գործողություն ծավալելու մղումը, ծնում հուսահատության, անորոշության, ի վերջո, շատերի մոտ՝ հարմարվողականության վիճակ: Քչերն են դուրս մնում այդ վիճակից, փորձում իրենցից վանել այդ հուսահատությունն ու հարմարվողականությունը, փորձում ձեւեր գտնել ընդդիմանալու, չենթարկվելու «ոչինչ փոխել չկարողանալու» մտայնությանը:




Այդ քչերը քիչ են, միշտ էլ քիչ են եղել ու քիչ են լինելու: Բայց այդ քիչն է որակը: Քիչ էին նաեւ 1988-ի առաջին օրերին ու ամիսներին: Հետո շատացան: Հետո որակը քանակ դարձավ, ու եկավ հաղթանակը: Հաղթանակ ի նպաստումն այն բանի, որ ինչ-որ բան փոխել հնարավոր է, եթե ցանկությունը մեծ է, եթե փոխողները միասնական են ու համառորեն, նպատակասլացորեն գնում են դեպի նպատակակետ, եթե չեն վարանում ժամանակավոր անհաջողություններից, չեն կասկածում ու նորից չեն ընկնում հուսահատության գիրկը: 

2008-ի սկզբում էլ էին այդ քչերը քիչ, ավելի քիչ, քան 1988-ին: Հետո էլի շատացան, քանի որ ինչ-որ բան փոխելու ուղին տեսանելի ու շոշափելի էր, ռեալ ու իրական: Ինչ-որ պահի այդ ռեալությունը մշուշվեց, բայց չցնդեց: Օդում մնացել է «ինչ-որ բան փոխել կարողանալու» հավատը: Ու դա կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կա 1988-ի ու 2008-ի տրամադրություն-տրամաբանությունը: Իսկ 1998-ի տրամադրություն-տրամաբանությունը «ինչ-որ բան փոխելու» ճանապարհ չէ: Սա՝ հաստատ:

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий