Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

четверг, 21 июня 2012 г.

Ի՞նչ սյուժե է թաքնված օսկանյանական գործի ետեւում


Վերջին օրերին ներքաղաքական գլխավոր իրադարձությունը դարձավ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ նրա հիմնադրած Սիվիլիթաս կազմակերպության դեմ հարուցված քրեական գործը: Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունն այն մասին, որ Վարդան Օսկանյանը մի շարք՝ առանձնապես խոշոր չափերի հարկային չարաշահումներ է արել, արեւոտ օրվա մեջ հանկարծակի ճայթող կայծակի տպավորություն թողեց:

ԱԱԾ հաղորդագրության համաձայն, քրեական գործը հարուցվել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) մեղադրանքով. «Քրեական գործով նախաքննություն է իրականացվում ԱՄՆ-ում գրանցված Պոլիմեր Մատերիալս եւ Հանթսման Ինթերնեյշնլ կորպորացիաներին պատկանող, ՀՀ-ում հիմնադրված Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս ՍՊԸ100% բաժնեմասը շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձեւակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ ՀՀ-ում թողնված եւ բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաեւ գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով»
Այսինքն՝ խոսք է գնում բավական ծանր հանցագործության մասին, որը նախատեսում մինչեւ 10 տարվա ազատազրկում:

Ինքը՝ Վարդան Օսկանյանը, հարուցված քրեական գործը համարում է քաղաքական պատվեր, հայտարարելով, թե իր հիմնադրած ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի գործունեությունը միշտ եղել է թափանցիկ. ՙԻնձ համար զարմանալի եւ տարօրինակ է, որ իմ եւ ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի գործունեությունը որեւէ կերպ կարող է շաղկապվել հանցավոր եւ անօրինական փողերի հետ: Առավել զարմանալի է, որ նման հարց առաջ է քաշվում հենց այն ժամանակ, երբ ես ներգրավվել եմ քաղաքական գործընթացներում:

Իսկ ահա վարչապետ Տիգրան Սարգսյանը որեւէ ենթատեքստ այդ գործում չի տեսնում. ՙԵս բացառում են քաղաքական որեւէ ենթատեքստ այս առումով եւ որեւիցե քաղաքական ենթատեքստ պետք չէ որոնել: Մեկ այլ երեւույթ էլ կա. երբ որ հասարակության մեջ պետությունը փորձում է ինչ-ինչ գործառույթներ իրականացնել` բացահայտելու այս կամ այն տեղեկատվության տակ թաքնված երեւույթները, միանգամից առաջ է մղվում այն հանգամանքը, որ սա քաղաքական ենթատեքստ ունի՚, հայտարարել է Տիգրան Սարգսյանը։
Ինչքան էլ ցանկանանք հավատալ հայրենի իշխանության ՙմաքրամաքուր՚ էությանը, կամ ինչքան էլ արդարացի համարենք ավազակապետական ռեժիմի եւ 2008-ի մարտյան դեպքերը պարտակողներից մեկի նկատմամբ իրականացվող հետապնդումը, քաղաքական ենթատեքստի բացակայության առումով վարչապետի ասածը չի համոզում:

Իրականում այն, որ գործը կապված է Օսկանյանի քաղաքական գործունեության կամ ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ, իրեն զգացնել է տալիս հենց առաջին պահից: Այս առումով հիշատակենք ընդամենը մի փաստ. մայիսի 24-ին ԲՀԿ-ն հայտարարեց կոալիցիային չմիանալու մասին, ու հենց հաջորդ օրը՝ մայիսի 25-ին, հարուցվեց այս քրեական գործը: Միայն ժամանակային ու պատճառահետեւանքային այս դետալը խոսում է այն մասին, որ գործի հիմքում քաղաքական դրդապատճառ կա՝ անկախ այն, բանից, Օսկանյանը փողեր լվացել ու յուրացրել է, թե՝ ոչ:
Ու այդ դրդապատճառը կարող է ուղղագիծ ու միանշանակ չլինել, այլ ունենա բազմաշերտ բովանդակություն: Այսինքն՝ այդ ենթատեքսը կարող է կապված չլինել զուտ ԲՀԿ-ի կամ Վ. Օսկանյանի ՙընդդիմադիր գործունեության՚ եւ 2012 թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին աջակցել-չաջակցելու հետ: Հնարավոր է նաեւ լրիվ հակառակը՝ քաղաքական ՙզոհի՚ կերպարանքով պատրաստել նախագահի հերթական թեկնածուին, ով հօգուտ Սերժ Սարգսյանի 2012-ին կփոշիացնի ընդիմադիր հատվածի ձայները:

Այսինքն,  դեռ հարց է՝  օսկանյանական գործի առումով նախագահականի սցենարիստները սյուժեի զարգացման ի՞նչ տարբերակներ են մշակել. հաճախորդացման ենթակա հալածյալ ընդդիմադիրի՞, ով 2013-ին պահելու է Սերժ Սարգսյանի թիկունքը, ՙդավաճանության՚ համար պատժիչ գործողությա՞ն, իրական վտանգի վնասազերծմա՞ն ու կանխարգելիչ գործողությունների՞, կամ ինչ-որ մարդկանց ինչ-որ բան հասկացնելու օպերացիայի՞...

Համլետ Կիրակոսյան
«Շրջապատ»

Комментариев нет:

Отправить комментарий