Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

вторник, 19 июня 2012 г.

Հերթապահ ու ոչ հերթապահ դիտարկումներ


Երեկ կառավարության նիստը վարել է Սերժ Սարգսյանը: Նա շնորհավորել է կառավարության անդամներին նշանակման կապակցությամբ: Հիշեցնենք, որ կառավարության նոր կազմում շարունակում են պաշտոնավարել նախկին նախարարների մեծ մասը` հիմնականում հանրապետականներ, երեք նախարարություն հանձնվել է ՕԵԿ-ին, մեկ նախարար (սպորտի եւ երիտասարդության հարցերի) անկուսակցական է, բայց նախկին ԲՀԿ-ական:

Կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագիրը, որն արժանացել է հավանության: Այն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով: Նիստում ընդունվել է նաեւ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ կառավարության նախաձեռնության վերաբերյալ որոշումը: Համաձայն դրա, կառավարությունն առաջարկել է  խորհրդարանի նախագահին`  Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել արտահերթ նստաշրջան:

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել նիստում եւ կոչ է արել նոր ձեւավորված կառավարության անդամներին` տրամադրվել ծանր, բայց պատվաբեր աշխատանքի եւ մաղթել է հաջողություն:

Իր խոսքում Սերժ Սարգսյանն արել է մի շարք հերթապահ ու ոչ հերթապահ դիտարկումներ: Հերթափահ դիտարկումներից է ընտրությունների արդյունքում ստացած «վստահության հսկայական վարկիե, «կրկնապատկված պատասխանատվությանե, «ծանր, բայց պատվաբեր աշխատանքի լծվելուե, «վճռականության ու խստապահանջությանե «բարեխղճության ու պարտքի գիտակցմանե մասին հիշեցումները:

Ոչ հերթապահ դիտարկումներից է հետեւյալը հայտարարությունը. «Մայիսի 6-ի ընտրություններից հետո մենք ունենք որակապես նոր` անհամեմատ ավելի բաց հասարակություն: Դա նշանակում է, որ կառավարության անդամների թե պաշտոնավարման, թե կենցաղավարման քայլերին ամեն պահի հետեւելու են ոչ միայն Նախագահն ու խորհրդարանը, այլեւ ողջ հասարակությունը: Սա իր հերթին նշանակում է, որ նոր կառավարությունը նույնպես պետք է լինի որակապես նոր մակարդակի վրաե: Այսինքն թե` տղերք, մեզ հետեւմ են, ձեզ լավ կպահեք: «Ձեզ լավե պահելու ցուցումը հիմքեր ունի: Մեր պաշտոնյաները, այդ թվում` նախարարները` վարչապետի գլխավորությամբ, սովորություն ունեն հայտնվել տհաճ իրավիճակներ մեջ. կառավարության ու ԱԺ նիստերի ժամանակ շարիկ գլորել, պոռնո նկարներ նայել, հարբած ելույթ ունենալ եւ այլն: Այս ցուցումը մեծապես ուղղված է նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանին, ով լինելով Երեւանի քաղաքապետ, ծեծի էր ենթարկել նախագահի աշխատակազմի աշխատակցին, ազատվել աշխատանքից ու երկարատեւ «հանգստիցե հետո նշանակվել կապի ու տրանսպորտի նախարար: Տեսնենք` կապի եկել է, թե` ոչ:

Սերժ Սարգսյանի հաջորդ ոչ հերթապահ դիտարկումը. «Կառավարության կազմում մենք հեղափոխական փոփոխություններ չենք կատարել: Դա պայմանավորված է ծրագրերի եւ արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների թափը չջարդելու մտադրությամբ: Սակայն սա չի նշանակում, որ մենք հեղափոխական արդյունքներ չենք ակնկալելու գործադիրի աշխատանքից: Մենք մեր քաղաքացիներին փոփոխություններ ենք խոստացել … եւ այդ փոփոխությունները չպետք է ուշանան՚: Փաստորեն իշխանությունը չի շտապում «հավատալ եւ փոխվելուե գործընթացի տեմպերը արագացնելու հարցում, ու այն հետաձգվում է:

Սերժ Սարգսյանի մյուս կարեւոր դիտարկումն այն է, որ նա վստահ է 2013 թվականի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մեջ: Այսպես պետք է հասկանալ նրա հետեւյալ խոսքը. «Սահմանադրության պահանջով 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո մենք պետք է կրկին անդրադառնանք կառավարություն ձեւավորելու հարցին: Այդ ժամանակ էլ հնարավորություն կունենանք կրկին գնահատելու իրականացվող ծրագրերը եւ կատարված աշխատանքի որակը»: Երեւի «հավատալ ու փոխվելուե օպերացիան թողնվել է հենց այդ ժամանակներին:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий