Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 3 марта 2012 г.

ԿՈՆԳՐԵՍՆ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ


Հայ ազգային կոնգրեսը վերսկսեց հանրահավաքների շարքը՝ անցկացնելով այս տարվա առաջին հանրահավաքը: Որպես իրողություն՝ Կոնգրեսի երեկվա հանրահավաքն աչքի է ընկնում մի քանի առանձնահատկություններով: Նախ, դա տեղի է ունենում մարտի 1-ին, մի օր, որն իր մեջ ամփոփում է Կոնգրեսի առաջնորդությամբ ձեավորված համաժողովրդական շարժումը, իշխանության բռնազավթման հետեւանքով առաջացած ներքաղաքական ճգնաժամը, ժողովրդի դեմ գործադրված բռնի ուժը եւ դրա արդյունքում առավել խորացած անջրպետը իշխանության ու հասարակության միջեւ:

Հետո, Կոնգրեսի հանրահավաքը տեղի է ունենում ընտրական եռուզեռի շրջանում, երբ օրեցօր թափ են հավաքում նախընտրական գործընթացները, ու քաղաքական դաշտի ու հասարակության համար առավել հետաքրքիր ու առանցքային է ՀԱԿ-ի նախընտրական մարտավարությունն ու ռազմավարությունը՝ որպես առաջատար ընդդիմադիր ուժ:

2008-ի նախագահական ընտրություններից ու մարտի 1-ի հեղաշրջումից հետո Կոնգրեսի գործունեության հիմնական ուղղությունը, նպատակն ու առաջնային խնդիրը եղել է իշխանափոխությունը: Դա է եղել ՀԱԿ-ի մեսիջը հանրությանը ու վերջինիս զգալի հատվածի սպասումը Կոնգրեսից: Անգամ երկխոսության գնալով իշխանության հետ, Կոնգրեսը առաջին պլան էր մղում իշխանափոխության հարցը՝ արտահերթ ընտրությունների տեսքով: Իհարկե, ի սկզբանե հասկանալի էր, որ իշխանությունը արտահերթ ընտրությունների չի պատրաստվում գնալ, ու այս պարագայում արդեն անիմաստ էր դառնում երկխոսությունը: Եվ դա, այլ պատճառաբանությամբ, դադարեցվեց: Իսկ հանրության սպասումը մնաց:

Հանրությունը իշխանափոխության իր սպասումը կապում է գլխավորապես Կոնգրեսի հետ: Ընդդիմադիր ուժերից այդ սպասելիքները չկան. վերջիններս դեռեւս կամ ընդհանրապես այն ուժն ու հնարավորությունը չունեն, որ իշխանափոխություն իրականացնեն: Հետո էլ՝ Հայաստանում քաղաքակիրթ ճանապարհով իշխանափոխության նախադեպը չի եղել, ու շատերն ընդհանրապես դա անհնարին բան են համարում Հայաստանի իշխանական փակ համակարգի ու տոտալ վերարտադրության պայմաններում:

Գնալով խորհրդարանական հերթական ընտրությունների՝ Կոնգրեսը նորից շեշտը դնում է իշխանափոխության վրա, որի քաղաքակիրթ ու սահմանադրական մեխանիզմը հետեւյալն է. հաղթել խորհրդարանական ընտրություններում, կազմել մեծամասնություն ու սկսել նախագահի իմպիչմենթի գործընթաց: Կարծես ամեն ինչ պարզ է ու հասարակ: Սակայն խնդիրն այն է, թե ինչպե՞ս հաղթել ընտրություններում, կամ ինչպես ձեւակերպել այդ հաղթանակը, քանի որ ՙհաղթել ընտրություններում՚ արտահայտությունը Հայաստանում խիստ հարաբերական է: Թե ինչ ռեսուրս ու հնարավորություններ ունի Կոնգրեսը իր առջեւ դրված այդ դժվարին խնդիրը լուծելու համար, կախված է նաեւ այն բանից, թե ինչ մարտավարությամբ ու ինչպիսի համամասնական ցուցակով է նա գնալու ընտրության: Սա պարզ կլինի առաջիկա օրերին:

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий