Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

вторник, 20 марта 2012 г.

ՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԱԺԻՈՏԱԺ


Այս օրերին հրապարակվում են կուսակցությունների ու քաղաքական ուժերի համամասնական ցուցակները՝ հանրության ու քաղաքական շրջանակներում առաջ բերելով զարմանք, հիասթափություն, դժգոհություն, կուսակցալքում: Իհարկե, վերջին երկուսը իշխանական կուսակցություններին չեն վերաբերում, համենայն դեպս հրապարակայնորեն կուսակցականները չեն դժգոհում, որ հայտնվել են ցուցակի ետին մասերում, կամ ընդհանրապես չկան որեւէ մասում: Ցուցակում չհայտնված ՀՀԿ-ականները հո ՙխելքերը հացի հետ չեն կերել՚, որ հրապարակավ իրենց դժգոհությունն հայտնեն Սերժ Սարգսյանի որոշմանը, երեւի մտածում են՝ հետո ինչ-որ կերպ ՙկպլստան՚ խորհրդարան:
Թերեւս նույնը կլինի նաեւ ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի ցուցակների պարագայում, հատկապես առաջինի: ՕԵԿ-ի մասով դժվար է բան ասել, քանի որ շատ անորոշ է նրա ճակատագիրը՝ ինչպե՞ս են մտնելու խորհրդարան:

Ահագին զարմանալու ու դժգոհության առիթ տվեց Ժառանգություն-Ազատ լիբերաներ համատեղ ցուցակը: Նախ, որ այն ներկայացվեց որպես կուսակցության՝ ՙԺառանգության՚ ցուցակ, այլ ոչ թե դաշինքի: Այսինքն՝ ի սկզբանե երկու կուսակցությունները մտավախություն ունեն, որ կկարողանան հաղթահարել դաշինքի համար անհաժեշտ 7 տոկոսանոց արգելքը, եւ գնացին դեպի 5 տոկոսի նշաձող: Հետո՝ այնտեղ չկան կամ ետին պլանում են հայտնվել շատ հայտնի գործիչներ՝ Արմեն Մարտիրոսյան, Լարիսա Ալավերդյան, Արարատ Զուրաբյան, Կարինե Հակոբյան, ով հրապարակավ իր դժգոհություն-նեղեցածությունն հայտնեց ու դուրս եկավ Ժառանգություն կուսակցությունից: Պատահական չէ, որ հայտարարվում է, թե մինչեւ ԿԸՀ ներկայացնելը որոշակի վերադասավորումներ կլինեն ցուցակում:
Նման վիճակ կարող է լինել նաեւ Հայ ազգային կոնգրեսի ցուցակը հրապարակելուց հետո: Արդեն իսկ նման տրամադրություններ արտահայտվում են մամուլում ու սոցիալական ցանցերում: Թերեւս սա է պատճառը, որ ՀԱԿ-ը չի շտապում հրապարակել ցուցակը…

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий