Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

четверг, 5 июля 2012 г.

Արհեստական «վեճ»

Տպավորություն է ստեղծվում, որ «քաղաքացիականների» ու «քաղաքականների» բանավեճը հրահրվում է 
կոնկրետ շրջանակներից՝ անկախ հրահրվողների կամքից, ցանկությունից ու իրազեկությունից: Հրահրվում է ու շատ դեպքերում հասնում իր նպատակին՝ ստեղծելով անվստահության, անհամաձայնության ու վիրավորվածության մթնոլորտ: Էլ չենք խոսում «սեպ» խրելու մասին:
Իրականում, իր խորքի մեջ այդ բանավեճը արհեստական է: Ավելի ճիշտ կլինի, եթե խոսք գնա քաղաքացիական շարժումների ոչ թե քաղաքականացման ու քաղաքական ուղղորդվածության, այլ կուսականացման ու կուսակցական ուղղորդվածության մասին: ՙՔաղաքացիականները, ըստ էության, հենց դա էլ նկատի ունեն. պայքարն ու շարժումը չդարձնել որեւէ կուսակցության սեփականությունը ու չօգտագործել կուսակցական շահերի համար:

Երբ հարցը դիտարկում ենք այս տեսանկյունից՝ տեսնում ենք, որ իրականում նման բան չկա. որեւէ կուսակցություն չի էլ փորձում առանձնաշնորհել այդ շարժումները, այլ ընդամենը՝ հարցերը դիտարկում է քաղաքական ընդհանուր գործընթացների շրջանակում: Ըստ իս, սա ճիշտ մոտեցում է. Հայաստանում ցանկացած քիչ թե շատ լուրջ հարց չի կարող լուծվել քաղաքական հարթությունից ու իրողություններից դուրս:



Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий