Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

вторник, 10 июля 2012 г.

Օլիգարխիայի պաշտպան ոստիկանությունը


Ռուբեն Հայրապետյանի մոտ սովորություն է դառնում անբարո, հակահասարակական արարք գործել, հետո ապաշխարել, ներողություն խնդրել, կոկորդիլոսի արցունքներ թափել: Մարդը ձեռքից գնում է, կորցրել է ինքն իրեն ու իր հավասարակշռությունը, այլեւս չի կառավարում իր գործողությունները, եւ, ինչպես նշել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, «ոչ ադեկվատ է դառնում ու նրա տեղը հոգեբուժարանն է»:

Վաղուց արդեն ոչ ադեկվատ են նաեւ հայ ոստիկաններն ու կարմիր բերետավորները, ովքեր որտեղ հավաքված ժողովուրդ են տեսնում, հարձակվում են մարդկանց վրա, փողոցային հայհոյանքներ տեղում ու սկսում ծեծել, այդ թվում` նաեւ կանանց: Սա այն դեպքում, երբ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյան-Բազազը, ով վերջերս ֆեյսբուքում սկսել է բարոյախրատական թեմաներով դասախոսություններ վարել, խոսում է ոստիկանության «վեհե կերպարի փոփոխության, օրինական պահվածքի, հասարակության մեջ հեղինակություն ու վստահություն ձեռք բերելու մասին, մարդկանց հանդուրժողականության կոչեր անում:

Ոստիկանության բարձր «հեղինակությունը» երեւաց հուլիսի 8-ին. նրանց հարյուրներով բերել էին «Հարսնաքարիե մոտ` «պաշտպանելու» օլիգարխին: Այս գործը, իրոք, ոստիկանությունը շատ լավ է անում. պաշտպանել ոչ թե ժողովրդին, այլ իշխանությանը ու նրա օլիգարխներին: Իսկ ժողովուրդը ծեծ ու ջարդի համար է: Նաեւ` հայհոյանքների:

Ժողովուրդը «Հարսնաքարի» մոտ էր եկել` մոմավառությամբ հարգելու ռուբենհայրապետյանական «հանցաքարիե զոհ Վահե Ավետյանի հիշատակը: Օլիգարխիայի պաշտպան կարմիր բերետավորներն ու ոստիկանները, ակցիայի մասնակիցների գալուց մեկ ժամ առաջ արդեն տեղում էին` իբր կարգ ու կանոն հաստատելու, մարդու սեփականությունը պաշտպանելու համար: Ժողովրդից պաշտպանվելու կարիք չկա, պարոն ոստիկաններ, ժողովուրդն ինքը ունի պաշտպանության կարիք, որպեսզի նրանցից որեւէ մեկը մի հերթական օր չդառնա հերթական «հանցաքարի» զոհը:

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий