Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

пятница, 6 июля 2012 г.

«Քաղաքացիականների» ու «քաղաքականների» վեճը


Հասարակական-քաղաքական կյանքում սկիզբ է առել նոր բանավեճ: Առիթը նոր է, թեման ու բովանդակությունը՝ հին ու արդեն հոգնեցնող: «Մի քաղաքականացրեք «Հարսնաքարի» դեպքի հետ կապված քաղաքացիական շարժումըե,-ասում են շարժման մի շարք ակտիվիստներ: «Այստեղ հատուկ քաղաքականացման հարց չկա, խնդիրը ընդհանուր քաղաքական գործընթացների մեջ դիտարկելն է»,-մոտավորապես այսպես է հնչում պատասխանը:

Նման խնդիր ու բանավեճ ծագել էր նաեւ Մաշտոցի պուրակի համար պայքարի օրերին: «Քաղաքականների» ու «քաղաքացիականների» բանավեճը հասել էր անգամ առճակատման ու միմյանց հասցեի հնչող վիրավորանքների: Իրար ուղղված մեղադրանքներում կողմերը զանց չէին առնում դիմացինի ետեւում տեսնել «մութ» ու «ստվերային» ուժերի ներկայությունը եւ վերջիններիս ուղղորդվածությունը՝  չար ու դավադիր Արեւմուտք, նախագահական ու Միշիկ, իրավիճակը սրել ու կրակից շագանակներ հանել ցանկացող լեւոնականներ եւ այլն, եւ այլն:

«Մաշտոցյան» օրերին այս բանավեճը մնաց անպտուղ, հասարակական առումով որեւէ օգուտ ու դրական միտումներ չտվեց կողմերից եւ ոչ մեկին: Ընդհակառակը՝ պառակտվածության նոր օջախներ ստեղծեց հանրային դաշտում:

Հիմա պատմությունը կրկնվում է: Տպավորություն է ստեղծվում, որ սույն բանավեճը հրահրվում է կոնկրետ շրջանակներից՝ անկախ հրահրվողների կամքից, ցանկությունից ու իրազեկությունից: Հրահրվում է ու շատ դեպքերում հասնում իր նպատակին՝ ստեղծելով անվստահության, անհամաձայնության ու վիրավորվածության մթնոլորտ: Էլ չենք խոսում «սեպ» խրելու մասին:

Իրականում, իր խորքի մեջ այդ բանավեճը արհեստական է: Ավելի ճիշտ կլինի, եթե խոսք գնա այդ շարժումների ոչ թե քաղաքականացման ու քաղաքական ուղղորդվածության, այլ կուսականացման ու կուսակցական ուղղորդվածության մասին: «Քաղաքացիականները», ըստ էության, հենց դա էլ նկատի ունեն. պայքարն ու շարժումը չդարձնել որեւէ կուսակցության սեփականությունը ու չօգտագործել կուսակցական շահերի համար: Երբ հարցը դիտարկում ենք այս տեսանկյունից՝ տեսնում ենք, որ իրականում նման բան չկա. որեւէ կուսակցություն չի էլ փորձում առանձնաշնորհել այդ շարժումները, այլ ընդամենը՝ հարցերը դիտարկում է քաղաքական ընդհանուր գործընթացների շրջանակում: Ըստ իս, սա ճիշտ մոտեցում է. Հայաստանում ցանկացած քիչ թե շատ լուրջ հարց չի կարող լուծվել քաղաքական իրողություններից դուրս:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий