Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 14 июля 2012 г.

Գյումրիում կենացները թանկանում են


Գյումրու քաղաքապետի ընտրությունների հետ կապված՝ կենացները թանկանում են: Սեպտեմբերին սպասվելիք ընտրությունը գտնվում է ոչ միայն Շիրակի մարզի ու Գյումրու, այլեւ Հայաստանի քաղաքական ու հասարակական հանրության ուշադրության կենտրոնում: Այլ կերպ լինել չէր կարող, Գյումրիում քաղաքապետական աթոռի կենացների գինը շատ թանկ է:

Հանրապետական մամուլում գրեթե ամեն օր անդրադարձ է կատարվում Գյումրու ընտրությանը. նշվում է հնարավոր թեկնածուների շրջանակը, անդրադարձ է կատարվում կուսակցական աձագանքներին, հղումներ են արվում ստվերային բանակցություններին, վերլուծվում իշխանական թեւերի ցանկություններն ու հնարավորությունները:

Առայժմ շոշափվում է հավանական թեկնածուի 4 անուն. գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյան ու ԲՀԿ-ի միանգամից երեք ներկայացուցիչ՝ Սամվել Բալասանյան, Մարտուն Գրիգորյան, Վարդեւան Գրիգորյան: Բոլոր 4-ն էլ չեն բացառում իրենց հնարավոր առաջադրումը, իսկ Վարդան Ղուկասյանը առավել քան հաստատական է արտահայտվում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Այսինքն՝ ըստ քաղաքական տրամաբանության, պետք է որ ընթանա կուսակցական մրցակցություն՝ ՀՀԿ եւ ԲՀԿ ֆորմատով: Սա ըստ քաղաքական տրամաբանության, սակայն գործընթացները կարող են նաեւ շեղվել այս տրամաբանությունից:

Օրերս «Առաջին լրատվականը» գրել էր, որ «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններում չի առաջադրի իր թեկնածությունը»: Լրատվականի ունեցած տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Գյումրիում առաջադրել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը, իսկ Վարդան Ղուկասյանին հասկացրել է, որ մի կողմ քաշվի: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փորձել է ընդդիմանալ Բալասանյանի թեկնածությանը եւ ԲՀԿ-ից այլ թեկնածու առաջադրել, ինչին Սերժ Սարգսյանը դեմ է եղել: Կրկնենք. այս տեղեկությունները «Առաջին լրատվականինն» են, եւ դժվար է ասել, թե այնտեղ ինչքանն է իրական, ինչքանը՝ ոչ:

Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը տարբեր լրատվամիջոցների հայտարարել է, որ Վ.Ղուկասյանն անպայման առաջադրելու է թեկնածությունը: «Այդ տեղեկությունը (չառաջադրվելու) իրականությանը չի համապատասխանում: Վարդան Ղուկասյանն առաջադրելու է իր թեկնածությունը, այդ մասին վաղուց ասել ենք: Մեր հետեւում մոտ 40 հազար գյումրեցիներ են, ովքեր 14 տարի շարունակ իրենց ձայնը տվել են կառուցող քաղաքապետին: Այդ ավյունով էլ մենք գնում ենք ընտրություններին»,- ասել է մամուլի քարտուղարը:

ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունը դեռ չի քննարկել Գյումրու քաղաքապետի թեկնածուի հարցը: Շարմազանովի խոսքով, մինչեւ ՏԻՄ ընտրություններ դեռ ժամանակ կա, եւ ՀՀԿ-ն կքննարկի ու կառաջադրի իր թեկնածուներին: Իսկ եթե, այնուամենայնիվ, ՀՀԿ-ի ընտրությունը կանգ չառնի գործող քաղաքապետի վրա, կամ ճիշտ լինի Բալասանյանի կամ այլ ԲՀԿ-ականի տարբերակը, կառաջադրվի՞ արդյոք Վ. Ղուկասյանը. news.am-ին Լիլիթ Աղեկյանի պատասխանը դրական է. «Գյումրու քաղաքապետը երբեք կուսակցական որոշումներով չի առաջնորդվել: Գյումրու քաղաքապետը ունի իր ծրագիրը, առաջադրվելու է, իսկ իր կուսակցության «եթե»-ները դուք եք ասում: Մենք  ակնկալում ենք, որ ինչպես բոլորը, այդպես էլ կուսակցությունը տեսնում է քաղաքապետի աշխատանքը եւ իրենք իրենց բարոյական աջակցությունը կցուցաբերեն: ՀՀԿ-ն շատ խոհեմ կուսակցություն է եւ կարծոմ ենք, որ նման վերաբերմունք չի լինիե: Այսինքն՝ Վ.Ղուկասյանի շրջապատը հույս ունի, որ ՀՀԿ-ի ընտրությունը, այնուամենայնիվ, կանգ կառնի գործող քաղաքապետի վրա:

ԲՀԿ քաղխորհուրդը եւս դեռ չի որոշել, թե ում է առաջադրելու: ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը news.am-ին հայտնել է, որ  «Ինչ որոշում էլ կայացնի կուսակցությունը, ընդունելի կլինի Բալասանյանի համարե: «Գյումրի-Ասպարեզինե ԲՀԿ-ի մյուս հավանական թեկնածուն՝ Վարդեւան Գրիգորյանը եւս ասել էր, որ ինչ որոշի կուսակցությունը, ինքը կհամաձայնի այդ որոշմանը եւ բացառել էր ինքնառաջադրումը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում բարգավաճամերձ շրջանակները շարունակաբար մեսիջներ էին հղում իշխանություններին ու հանրությանը, թե հաշվի առնելով մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, Գյումրին պետք է «զիջվիե ԲՀԿ-ին: Թերեւս այս համատեքստու՞մ պետք է դիտարկել Սերժ Սարգսյանի հավանական համաձայնությունը ԲՀԿ-ի ու վերջինիս թեկնածուի առումով:

Ուրեմն, ի՞նչ ունենք այսօր: Ունենք 4 հնարավոր թեկնածու, ունենք Վարդան Ղուկասյանի հաստատակամությունը առաջադրվելու մասին, ունենք ԲՀԿ-ի հստակ մեսիջը, ունենք անհավաստի, բայց ոչ անհավանական տեղեկությունները Սերժ Սարգսյանի մտադրության մասին: Իսկ թե դրանցից որ մասը կդառնա իրականություն, որ մասը՝ ոչ, պարզ կդառնա մոտ ապագայում:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий