Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

четверг, 31 мая 2012 г.

«Անխելքության» ժամանակը



Հովիկ Աբրահամյանը նախընտրական շրջագայության մեկնեց ՀՀԿ ընտրական շտաբ, անցավ ընտրական գործընթացների համակարգման ու հաղթանակի բովով եւ` հաղթողի դափնեճյուղը ճակատին, հերոսաբար նորից վերադարձավ Ազգային ժողով: Մարդն ասել էր, չէ՞, ետ է վերադառնալու, ու վերադարձավ

Մարդն ասել էր, չէ՞, քաղաքականությամբ զբաղվելու համար մեծ խելք հարկավոր չէ, իսկ մենք` միամիտ լսողներս չհավատացինք, ու ամիսներ շարունակ խելոք-խելոք դատողություններ էինք անում, թե Հովիկին պատժում են, Հովիկին մեկուսացնում են, Հովիկին` այս, Հովիկին` այն:

Գնալու ու գալու մեջ քաղաքական խաղեր ենք տեսնում (խոսքը գրազով խաղի մասին չէ, անշուշտ), նորից գլուխ ջարդում քաղաքական մեծ-մեծ բաների շուրջ, իրականում ամեն ինչ շատ պարզ է, ախպերավարի պարզ:

Հովիկ Աբրահամյանը նաեւ էն գլխից հայտարարում էր, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չէ: Ու այսօր էլ է հայտարարում, այն էլ` վստահաբար: Ինչքան էլ «անխելքե քաղաքագետ լինի, մարդը մի բան գիտե, չէ՞, որ ասում է. խնամի կա, բան կա: Իսկ խնամի-մնամին, գիտենք, մեզանում ի՞նչ հզոր ավանդույթներ ու ամրություն ունի:
ԲՀԿ-ն մինչ օրս էլ չի հայտարարում, որ ընդդիմություն է, Օսկանյանն ասում է` «այլընտրանք ենք իշխանությանըե, հասկացնում, թե վաղը կարող են էլի իշխանության մեջ լինել, պորտֆելներ ունենալ: Սրանով ի՞ նչ է ուզում ասել պարոն Օսկանյանը, ինչ-որ բա՞ ն է հասկացնում նախագահական ընտրությունների մասին. իշխանության մեջ կլինեն սեփակա՞ ն, թե՞ Սերժ Սարգսյան նախագահի դեպքում: Թե կապ չունի` երկու դեպքում էլ կլինեն: Իսկ կոալիցիայի մեջ այսօր չլինելը, թերեւս, ժամանակավոր, պրոֆիլակտիկ բնույթ ունի: Այնպես, ինչպես ժամանակավոր էր Հովիկ Աբրահամյանի գործողումը նախընտրական շրջագայության ու «հերոսականե վերադարձը օրենսդիր մարմնի օլիմպոս:

Համլետ Կիրակոսյան
  


Комментариев нет:

Отправить комментарий