Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

среда, 2 мая 2012 г.

ՀԵՐԹԱԿԱՆ «ԿՈՒ՞ՏԸ»


Ընտրության օրվանից 4 օր առաջ Սերժ Սարգսյանն այցելեց Մաշտոցի պուրակ ու իր դիրքորոշումը հայտնեց «բուտիկների» մասին: Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել ոստիկաններին, որոնք շաբաթներ շարունակ պայքարում են բնապահպանների գործողությունների դեմ ու հսկում են այդ կրպակները, նախօրեին էլ ծեծի էին ենթարկել նրանց, մի քանիսին ձերբակալել:

Ոստիկաններին շնորհակալություն հայտնելուց հետո Սերժ Սարգսյանը հարցրել է Տարոն Մարգարյանին, թե գեղեցիկ են արդյո՞ք կրպակները: Տարոն Մարգարյանը ասել է, թե գեղեցիկ չեն ու այդ պատճառով էլ սահմանվել է երեք տարի ժամանակ: Սերժ Սարգսյանն ասել է, թե ինքն այն կարծիքին է, որ այս կրպակները պուրակում անիմաստ են եւ առաջարկել է ավելի կարճ ժամկետում ապամոնտաժել դրանք: Նա մատնանշել է նաեւ օրենքի ու սեփականատիրական իրավունքների մասին:

Ի՞նչ է նշանակում նախագահի այս անսպասելի (իրոք, այցն անսպասելի է եղել, որեւէ մեկը չի իմացել, որ Սերժ Սարգսյանը այցելելու է պուրակ) այցելությունը: Ինչու՞ մինչ հիմա նա ոչ միայն չէր այցելում, այլեւ որեւէ կերպ իր կարծիքն ու գնահատականը չէր հայտնում այդ ՙբուտիկների՚, նրանց «գեղեցկության» կամ դրանց առկայության «անիմաստության» մասին: Սա այն դեպքում, երբ հարցը մեծ հնչեղություն էր ստացել, բնապահպանները արդեն 4 ամիս, բառիս բուն իմաստով, կռիվ էին տալիս դրանց տեղահանման համար, անձրեւին ու ցրտին գիշերներ անցկացնում պուրակում, էներգիա ու նյարդեր քայքայում: Իսկ ահա Սերժ Սարգսյանը մի վայրկյանում, մի բանավոր խոսքով լուծում է հարցը:

Դեռ ամիսներ առաջ հայտնված որոշ կարծիքներում չէր բացառվում հարցի լուծման այս տարբերակը. այսինքն, ենթադրվում էր, որ ընտրությունների նախօրեին Սերժ Սարգսյանը ընդառաջ կգնա բնապահպաններին եւ հրահանգ կտա կատարել նրանց պահանջը, այդպիսով հանրությանը ցույց տալով, թե ինչքա՛ն լավն ու բարին է ինքը, ինչքան լայնախոհ ու հասարակության ձայնին եւ կամքին ունկնդիր: Այսինքն, հերթական կուտը: Հիմա հարցն այն է, թե հասարակությունը «կուտի՞» այդ կուտը:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий