Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

воскресенье, 6 мая 2012 г.

ՈՒՄԻ՞Ց Է ԿԱԽՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ


Մեկամսյա քարոզարշավային մարաթոնն ավարտվեց: Քաղաքական ուժերն ու թեկնածուները իրենց տարատեսակ բարեմասնություններով կամ հակառակը, ներկայացան ընտրողին, ով կողմնորոշվելու է ու իր ձայնն է տալու նրանցից մեկին, եթե, իհարկե, մինչ այդ կողմնորոշված չի եղել:

Դժվար է ասել, թե Հայաստանում ինչքան է քարոզարշավը նպաստում գաղափարական-քաղաքական կողմնորոշմանը, այսինքն՝ ընտրողը իր կողմնորոշման ու քվեարկության ժամանակ առաջնորդվում է կուսակցությունների ծրագրերո՞վ, թե այլ՝ ապաքաղաքական գործոններով: Կարծում եմ, հասկանում եք, թե խոսքն ինչի մասին է:

Եթե գնահատենք քարոզարշավային ընթացքը, ապա կարելի է արձանագրել, որ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ նախընտրական արշավն անցավ համեմատաբար մեղմ ՙգույների՚ ներքո. գոտկատեղից հարվածների, իրար մրոտելու ու սեւացնելու բացահայտ ու աղաղակող դրսեւորումների տեսակարար կշիռը քիչ էր: Այսինքն՝ քաղաքական ուժերը մնացին հնարավոր կոռեկտության սահմաններում, բացառությամբ, ասենք, առանձին գործիչների, որոնցից կոռեկտություն պահանջելը, մեղմ ասած, անհույս գործ է: Թերեւս ընդհանուր քաղաքակիրթ վիճակը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ այս տարի միջազգային կառույցների ուշադրությունը շատ մեծ է հայաստանյան ընտրությունների նկատմամբ:

Վաղն Հայաստանն ընտրում է նոր խորհրդարան, որի արդյունքում ձեւավորվելու է նոր իշխանություն ու նոր կառավարություն: Թե ինչպիսին է լինելու այդ իշխանությունն ու կառավարությունը, բացառապես կախված է այն ընտրությունից, որը կկատարի ընտրողը: Համենայն դեպս, պետք է նրանից կախված լինի: Այլ խնդիր է, թե արդյո՞ք ընտրողը գիտակցում է դա…

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий