Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

среда, 23 мая 2012 г.

ՈՒ՞մ են ընդօրինակում հայ աղջիկները


Վերջին մի քանի օրերին սոցիալական ցանցերում հայտնվում են տեսանյութեր, որտեղ ցուցադրվում են հայ դպրոցահասակ աղջիկների «ռազբորկաները». նրանք փողոցային լեզվով հայհոյում են իրար, հայհոյանքից անցնում ծեծկռտուքի, ուղղակի իմաստով՝ իրար քիթ ու մռութ ջարդում: Նույն հասակի տղաները «տոնե են տալիս այդ ռազբորկաներին ու կռվին, հրճվում ու ուրախանում:

Վերջին նման տեսանյութից երեւում էր, որ դեպքը տեղի է ունենում դպրոցներից մեկի բակում՝ դասի կամ դասամիջոցի ժամին: Հայ հասարակությունը ցնցված է մեր իրականության մեջ նման չտեսնված-չլսված եւեւույթի առկայությունից եւ փորձում է գտնել դրա պատճառա-հետեւանքային կապերը. ինչպե՞ս կարող են հայ աղջիկները նման արարք թույլ տալ, որտե՞ղ փնտրել նման դեպքերի հասարակական, սոցիալական, բարոյական, հոգեբանական արմատները, ո՞վ է մեղավոր այդ ամենի համար. սխալ դաստիրակություն ստացած այդ երեխանե՞րը, իրենց երեխաների նկատմամբ անտարբերություն դրսեւորող ծնողնե՞րը, հեռուստատեսությամբ ցուցադրվող ու նման պատկերները «գովազդող» սերիալնե՞րը, դպրոցնե՞րը, կրթության ու մշակույթի նախարարնե՞րը, թե այս ամենը միասին վերցված:

Թերեւս երեւույթի պատճառների մեջ առկա է այս ամենի հանրագումարը: Ինչքան էլ դրանք մասնավոր եւ եզակի դեպքեր լինեն, ինչպես փորձում են պնդել որոշ մարդիկ, այնուամենայնիվ, դրանք արտացոլում են վերջին 10-12 տարիների հայ իրականության մեջ, առավել եւս, իշխող դասի հոգեւոր-բարոյական նկարագրում արմատավորված բարքերն ու փոխհարաբերությունները, ժարգոնն ու մտածելակերպը: Ինչքան էլ այդ եզակի դեպքերը չբնութագրեն հասարակական հարաբերությունների ամբողջական նկարագիրը, այնուամենայնիվ, ինչպես դրանք, այնպես էլ տարբեր ոլորտներում գոյություն ունեցող համանման երեւույթները խոսում են պետական-հասարակական մակարդակով հիվանդության ախտանշանների եւ վարքի մասին, ու ճիշտ չի լինի աչք փակել դրանց վրա՝ հայրենասիրության, բարոյականության, ընտանիքների ավանդականության պաշտպանության կեղծ դիմակ հագնելով…

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий