Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 25 февраля 2012 г.

ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՐՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է

Ակնհայտ է, որ առանց քաղաքական հարցերի լուծման, Հայաստանում հնարավոր չէ լուծել ոչ մի քաղաքացիական, հասարակական, սոցիալական, տնտեսական, անգամ բնապահպանական հարց: Այս ոլորտներում առկա բոլոր խնդիրները գալիս հանգուցվում են ամենակարեւոր հարցին՝ քաղաքական համակարգի փոփոխությանը: Այդ համակարգը կարելի է փոխել միմիայն քաղաքական պայքարի արդյունքում, դա կլինի ընտրությունների, հեղափոխության, ընդվզման, թե այլ միջոցով: Քաղաքական ու քաղաքացիական շարժումների նպատակներն այս կետում իրար հատվում են, ու նրանք դառնում են միասնական պայքարի գլխավոր դերակատարներ: Այնպես որ՝ պետք չէ իրար հակադրել, առավել եւս օտարացնել այդ երկու շարժումները: Դա բխում է միմիայն հակառակ կողմի՝ իշխանության շահերից:

пятница, 24 февраля 2012 г.

«Չարագուշակ» գաղափարներ

Իշխանության մարդիկ շարունակում են զարմացնել իրենց նեղմտությամբ: Նրանցից մեկը՝ պատգամավոր Մանվել Բադեյանը, հիմա էլ բնապահպանական շարժումը, մասնավորապես Մաշտոցի պուրակի կանաչ գոտու համար պայքարողներին է կապում «դրսի ուժերի» հետ: Իրենք այնքան են սնվել ու ներծծվել նման ուժերի մասին «չարագուշակ» գաղափարներով, որ ամենուր ու ամեն ինչում տեսնում են նրանց: Սովետական ու ռուսական դարչնագույն գաղափարները, ինչպես երեւում է, շատ ամուր է նստած այդ մարդկանց մեջ:

ՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ


Օրեր առաջ ՀՀԿ-ական պատգամաավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ այս անգամ իր թեկնածությունը չի առաջադրելու խորհրդարանական ընտրություններում: Իր նման որոշումը նա պառճառաբանել էր այն հանգամանքով, որ ֆիզիկապես չի հասցնում համատեղել ՀՖՖ նախագահի եւ պատգամավորի գործառույթները, եւ Սերժ Սարգսյանի հետ իրենք այսօր առավել կարեւորում են հայկական ֆուտբոլի զարգացումը: Երբ լրագրողները հարց էին տվել, որ եթե Սերժ Սարգսյանը կամ կուսակցությունը ստիպեն առաջադրվել, ապա ինքը կհրաժարվի՞, Ռուբեն Հայրապետյանը պատասխանել էր, որ իրեն միայն մի մարդ կարող է ստիպել, եւ դա իր լավ բարեկամ Սամվել Ալեքսանյանն է, նույն ինքը՝ Լֆիկ Սամոն: Ինչպես երեւում է, Ս.Ալեքսանյանը համոզել է իր ընկերոջը, ու վերջինս որոշել է, այնուամենայնիվ, առաջադրվել:

четверг, 23 февраля 2012 г.

Մինչեւ ու՞ր կարող է հասնել պաշտամունքի սահմանը


Համացանցում է հայտնվել մի տեսանյութ-հարցազրույց, որը դիտելու ու լսելու համար առողջ ներվեր են հարկավոր: «Հայոց արծիվներ» կազմակերպության նախագահ, Հայաստանի սպորտի ու երիտասարտության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը բացում է իր պաշտամունքային մտածողության ծալքերը, բառեր ու արտահայտություններ չի խնայում՝ գովերգելու իր պաշտամունքի «առարկային»՝ Սերժ Սարգսյանին:

среда, 22 февраля 2012 г.

Գիշերային քաղաքականության մեսիջը


Ինչպես երեւում է, գիշերային քաղաքականություն վարելը Սերժ Սարգսյանի իշխանության համար դառնում է բնավորության գիծ: Խոսքը ոչ թե «նեղ կռուգով» գիշերային հավաքների, յուրայիններին վերաբերող ինչ-ինչ նեղ անձնական հարցեր քննարկելու ու լուծելու, այլ պետությանն ու հասարակությանն առնչվող կարեւորագույն խնդիրների ու որոշումների մասին է:

четверг, 16 февраля 2012 г.

ԲԱՐԳԱՎԱՃԱԾ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԽՄՈՐՈՒՄՆԵՐԸ


Վերջին օրերին իշխանական դաշտում տեղի ունեցող խմորումները նոր իրողությունների առաջ են կանգնեցնում քաղաքական դաշտին: Նոր իրողությունների ի հայտ գալը առավել շոշափելի է դառնում ՏԻՄ ընտրություններում Հանրապետականի ՙբացահայտ՚ հաղթանակի ֆոնին: Այդ ընտրությունները հնարավորությունների, հավակնությունների ու ուժերի փորձարկման դաշտ էր՝ գլխավոր մարտից առաջ, ինչքան էլ որ ՏԻՄ ընտրությունները իրենց մեխանիզմով, գաղափարախոսությամբ ու նշանակությամբ տարբերվեն խորհրդարանականից:

86 Տոկոսանոց «սեր եւ վստահություն»


Հանրապետական Կարեն Ավագյանի այն հայտարարությունը, թե Հրազդանում իրենց թեկնածուի հաղթանակը ընտրողների վերաբերմունքն էր միացյալ ընդդիմությանը, որը «չկարողացավ ապահովել հաղթանակ», առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի բանաձեւն է լինելու: Այս բանաձեւի էությունը պետք է հասկանալ այնպես, որ ընդդիմությունն ինչ էլ անի, ինչպես էլ անի, մեկ է, հաջողության հասնելու որեւէ հնարավորությունի չունի: Եթե հաշվ առնենք հրազդանյան ընտրությունների որակը, սա բացահայտ մարտահրավեր է ինչպես ընդդիմությանը, այնպես էլ հանրությանը:

вторник, 14 февраля 2012 г.

Ինչպե՞ս պայքարել հինգ հազարի դեմ


Հայաստանում հերթական անգամ հաղթեցին նորին գերազանցություն ընտրակեղծիքն ու ընտրակաշառքը: Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունը ի դերեւ հանեց ազատ ու արդար, Հայաստանի պատմության մեջ ամենալավ ընտրություններ անցկացնելու մասին իշխանությունների բոլոր հավաստիացումները: Ճիշտ է, այդ հավաստիացումները իշխանությունները տվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասով, սակայն դրանից մեծ բան չի փոխվում:

суббота, 11 февраля 2012 г.

«Մազալուներն» ու իրենց կեղծիքները


Մազալու մարդիկ են էս հանրապետականները. ինչ ուզում ես արա, ինչպես ուզում ես արա, չեն կարող «թարկելե մեկը մյուսի փոխարեն քվեարկելու վատ սովորությունը: Ինչքան էլ մամուլն ու լրագրողները նկատում ու գրում են այդ մասին, ինչքան էլ «Ժառանգության» պատգամավորները, հատկապես Անահիտ Բախշյանը, լավ իմանալով իր հանրապետական գործընկերների գեշ հակումների մասին, Ազգային ժողովի յուրաքանչյուր նիստում հաշվում ու արձանագրում է, որ ներկաների ու քվերկողների թվերը իրար չեն բռնում, էլի հնար չկա, մարդկանց ձեռքը սովորել է կեղծելուն: Իսկ գեշ սովորություններից, ինչպես հայտնի է, դժվար է ձերբազատվել, հանրապետականների պարագայում՝ գրեթե անհնարին: Մասնավոր զրույցում կեղծարարներից մեկը իր ու կուսակիցների կրկնակի քվեարկության փաստը արդարացրել է «ի՞նչ անեինք, քվորում չկար» արտահայտությամբ: Հենց այդպես, հո չեն թողնի, որ քվորում չլիներ:

пятница, 10 февраля 2012 г.

ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆԸ ՍԿՍՎԱԾ Է

Հայաստանում հասարակական-քաղաքական եռուն շրջան է՝ իրադարձությունների  զարգացման անսպասելիությամբ, աբսուդային վիճակների առատությամբ ու ինտրիգների բազմազանությամբ...

Կենացները թանկանում են


Կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների հանդիպումից հետո, թվում էր, գոնե ժամանակավորապես հարթվել են ՀՀԿ- ԲՀԿ հարաբերություններում առկա լարվածությունը: Ժամանակավորապես ասելով, նկատի ունենք առնվազն այս տարվա մայիսը` ԱԺ ընտրությունները: Կոալիցիայի վերջին նիստից հետո տեղեկություններ հայտնվեցին, թե Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը պայմանավորվել են ի ցույց չդնել իրենց միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունները: Սակայն, ինչպես երեւում է, պայմանավորվածությունը շատ կարճ տեւեց ու ականատես ենք հերթական առճակատմանն ու փոխադարձ մեղադրանքներին:

Ինչ-որ չի կպնում, պարոնայք


ՀՀԿ-ն, իր ծրագիրը ու ընտրագանգվածը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում բավականին հետաքրքիր հայտարարություններ է արել: Անդրադառնալով այն հարցին, թե ով է գլխավորելու ՀՀԿ համամասնական ցուցակը, նա ասել է, որ «Կարեւոր չէ, թե ով կլինի առաջինը կամ երկրորդը ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում:  Հասարակության համար կարեւոր է, թե ինչ գաղափարներով ենք մենք մասնակցում ընտրություններին»: Այս հայտարարության երկրորդ մասը՝ ինչ-որ գաղափարներով ընտրություններին մասնակցելու մասին, հասկանալի է, զուտ հերթապահ արտահայտություն է:

четверг, 9 февраля 2012 г.

ՕԵԿ-ական կրքեր. «Օրինաց երկրի» պատկերացրած պարկեշտությունը


«ՕԵԿ չկա, ՕԵԿ-ը դարձել է Հանրապետական». սա «Օրինաց երկիր» կուսակցության արդեն նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանի բնորոշումն է, ու ճիշտ բնորոշում է: Այս արտահայտությունն այլեւս այնքան է իրական, որ որեւէ մեկը դա լսելով` ոչ կզարմանա, ոչ էլ անակնկալի կգա: Բայց երբ այն հնչում է ներսից, թեկուզ եւ կուսակցության նախկին անդամի շուրթերից, ապա տպավորությունն այլ է: Գագիկ Բաղդասարյանը ՕԵԿ-ի մասին այլ բաներ էլ է ասել, որոնք ըստ էության պատկերացում են տալիս, թե ինչ է իրենից ներկայացնում այդ կուսակցությունը` թե ներքուստ, թե արտաքուստ:

пятница, 3 февраля 2012 г.

ՆՇՄԱՐՎՈՂ ԴԱՇԻՆՔՆԵՐ ՈՒ ԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ


Հայաստանում սկսվել է նախընտրական գործընթացների բուռն շրջան: Քաղաքական ուժերի ներսում քննարկումներ են ընթանում ընտրություններին մասնակցության ձեւաչափի, ընտրական ցուցակների ձեւավորման, նախընտրական քարոզարշավի ռազմավարությունն ու մարտավարությունը կառուցելու շուրջ: Այս իմաստով անցած շաբաթը հարուստ էր բազմատեսակ իրադարձություններով, որոնց համադրությունը հնարավորություն է տալիս որոշակի գծագրումներ անել քաղաքական դաշտի դասավորվածության ու հնարավոր վերդասավորումների շուրջ: Նման վերադասավորումներ, ամեն դեպքում, կլինեն, որոնք ամբողջական տեսքի կգան մարտ ամսին, երբ քաղաքական ուժերը կանցկացնեն կուսակցական համագումարները եւ վերջնականապես կորոշեն իրենց անելիքները: Իսկ մինչ այդ տեղի են ունենում կուլիսային հանդիպումներ ու քննարկումններ: