Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

четверг, 16 февраля 2012 г.

86 Տոկոսանոց «սեր եւ վստահություն»


Հանրապետական Կարեն Ավագյանի այն հայտարարությունը, թե Հրազդանում իրենց թեկնածուի հաղթանակը ընտրողների վերաբերմունքն էր միացյալ ընդդիմությանը, որը «չկարողացավ ապահովել հաղթանակ», առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի բանաձեւն է լինելու: Այս բանաձեւի էությունը պետք է հասկանալ այնպես, որ ընդդիմությունն ինչ էլ անի, ինչպես էլ անի, մեկ է, հաջողության հասնելու որեւէ հնարավորությունի չունի: Եթե հաշվ առնենք հրազդանյան ընտրությունների որակը, սա բացահայտ մարտահրավեր է ինչպես ընդդիմությանը, այնպես էլ հանրությանը:

Մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր՝ Արայիկ Հովհաննիսյանը փետրվարի 12-ի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն իր կուսակցության համար համարում է փայլուն հաջողություն՝ որպես խոսուն փաստ ներկայացնելով 39 համայնքների ղեկավարների ընտրությունում ստացած 86% արդյունքը: Իրոք, փայլուն արդյունք է, իսկական սովետական ընտրություններ:

Նման արդյունքը անբնական ու անտրամաբանական կլիներ անգամ այն դեպքում, եթե Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը չգտնվեր այսօրվա ողբալի վիճակում, եթե ժողովրդի մեծամասնությունը մի կերպ քարշ չտար իր գոյությունը ու չմտածեր երկիրը լքելու ուղիների ու եղանակների մասին: Մինչդեռ Հայաստանում հենց այս պատկերն է, ու այդ ամենի համար պատասխանատու կուսակցությունը 86 տոկոսանոց արդյունք է գրանցում ընտրություններում:

Տնտեսապես ծաղկում ապրող երկրներում անգամ իշխող կուսակցությունընման արդյունք չի կարող գրանցել, էլ չասած Ժողովրդավարական երկրների մասին: Ուրեմն, մեր ժողովուրդը այնքան է գոհ ու այնքան է սիրում Հանրապետական կուսակցությանը, որ, չնայած իր աննախանձելի վիճակին, գնում ու ընտրում է վերջինիս: Երեւի, «դեբիլներե են, հա՞, այդ ընտրողները, կամ «դեբիլիե տեղ են դրել նրանց, կամ էլ դեբիլացրել ու ծիծաղում են վրեքը: Թերեւս ամենաճիշտը հենց այս վերջինն է. ստեղծում են «դեբիլայինե հանրություն ու դեբիլավարի կառավարում նրան: Հետո էլ դեբիլավարի ծիծաղում ընդդիմության վրա, թե՝ էս չես դու ու քո քարոզած մեծ-մեծ արժեքները՝ ժողովրդավարություուուն, ազատություուուն, արդարություուուն…

Ահա քեզ 86 տոկոսանոց Հանրապետական սեր ու վստահություն՝ վրադիր ժողովրդավարությունը, ազատությունն ու արդարությունը…

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий