Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

среда, 22 февраля 2012 г.

Գիշերային քաղաքականության մեսիջը


Ինչպես երեւում է, գիշերային քաղաքականություն վարելը Սերժ Սարգսյանի իշխանության համար դառնում է բնավորության գիծ: Խոսքը ոչ թե «նեղ կռուգով» գիշերային հավաքների, յուրայիններին վերաբերող ինչ-ինչ նեղ անձնական հարցեր քննարկելու ու լուծելու, այլ պետությանն ու հասարակությանն առնչվող կարեւորագույն խնդիրների ու որոշումների մասին է:

Հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող գիշերային դիվանագիտության հիշողությունը դեռ թարմ է հանրության մեջ, երբ մարդիկ առավոտյան արթնանում էին ու ստորագրված տեսնում ինչ-որ փաստաթուղթ, ընդ որում՝ ամբողջ հայությանը հուզող փաստաթուղթ, որի մասին ակնարկ անգամ չկար նախորդող օրերին: Հայտնի է, թե ինչ վերջաբան ունեցավ հայկական գիշերային դիվանագիտությունը. արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ամբողջ աշխարհի առաջ մեկ-երկու «ճլոթի» ստացավ այտերին, նեղացկոտ կեցվածք ընդունեց թուրք գործընկերոջ դիմաց, Սերժ Սարգսյանը դուրս եկավ համահայկական անպատվաբեր շրջագայության, ֆուտբոլ դիտեց թուրք գործընկերոջ հետ, անչափ ուրախացավ մեր դարպասին թուրքերի խփած գոլով, ու այսպիսով համաշխարհային խայտառակությունն ավարտվեց:

Այստեղ չենք քննարկի ֆուտբոլային դիվանագիտության կամ գիշերային քաղաքականության պատմական նշանակությունը, հայ-թուրքական արձանագրությունների լավ կամ վատ, հայանպաստ կամ ոչ հայանպաստ լինելը: Դա առանձին թեմա է, որին անցած երկու տարիներին լայն արձագանք եղել է: Կարեւորը մեր իշխանությունների գործելաոճն է, թաքուն որոշումներ ընդունելն ու գողեգող կատարելը՝ ժողովրդի աչքից հեռու:

Բնապահպանների ու քաղաքացիների մեկշաբաթյա պայքարից ու երկարատեւ բանակցություններից հետո Երեւանի քաղաքապետարանը կարծես ականջալուր եղավ (ականջդ կանչի, Գեղամյան Արտաշես) հասարակության ձայնին ու կարծես դադարեցրեց Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարությունը: Կարծես թե… Բնապահպաններն ուրախացան իրենց ձեռք բերած հաղթանակով, կարծեցին, թե Երեւանը սիրող ու հայրենասեր, Երեւանի ջահել քաղաքապետ Տարոն Մարգարյանը հասկացել է, որ չի կարելի դեմ գնալ հասարակական պահանջին ու հետ է կանգնել թերեւս իրեն պարտադրված որոշումից, ու այգու շինարարությունը առժամանակ դադարեցված է:

Բնապահպանները հանգիստ խղճով գնացին տուն՝ հոգնատանջ օրերից հետո գոնե մի քանի ժամ փափուկ անկողիններում վայելելու հաջողությունը՝ չմտածելով, որ իշխանական կաբինետներում հենց այդ ժամանակ մոգոնվում է հերթական գիշերայինը. գիշերային քաղաքաշինություն: Ուրեմն, ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելուց ու տուն ուղարկելուց հետո շինարարներին հրահանգում են վերսկսել շինարարությունը՝ թքած ունենալով թե հասարակական կարծիքի, թե այգու մերձակայքում գտնվող հիվանդանոցի հիվանդներին պատճառվող անհանգստության, թե բնապահպաններին տված խոստումների վրա:

Իշխանությունն «իր թքածը չի լիզիե, իշխանությունն անգամ իր սխալը առաջ կտանի, որպեսզի «մանթո չմնաե դիմացինի առաջ, «դուք ո՞վ եղաք, որ ես ձեր խոսքով շարժվեմ»: Գիշերային քաղաքականության էությունը տղայական այս մտածելակերպն է: Դեռ ամիսներ առաջ այս մտածելակերպի կրողներից մեկը՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, հերոսավարի հայտարարել էր, որ «իշխանությունը իրավունք չունի պարտվել»: Այլ կերպ ասած՝ իշխանությունը միշտ պետք է հաղթի հասարակությանը: Սա գիշերային քաղաքականության մեսիջն է ժողովրդին:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий