Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

четверг, 9 февраля 2012 г.

ՕԵԿ-ական կրքեր. «Օրինաց երկրի» պատկերացրած պարկեշտությունը


«ՕԵԿ չկա, ՕԵԿ-ը դարձել է Հանրապետական». սա «Օրինաց երկիր» կուսակցության արդեն նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանի բնորոշումն է, ու ճիշտ բնորոշում է: Այս արտահայտությունն այլեւս այնքան է իրական, որ որեւէ մեկը դա լսելով` ոչ կզարմանա, ոչ էլ անակնկալի կգա: Բայց երբ այն հնչում է ներսից, թեկուզ եւ կուսակցության նախկին անդամի շուրթերից, ապա տպավորությունն այլ է: Գագիկ Բաղդասարյանը ՕԵԿ-ի մասին այլ բաներ էլ է ասել, որոնք ըստ էության պատկերացում են տալիս, թե ինչ է իրենից ներկայացնում այդ կուսակցությունը` թե ներքուստ, թե արտաքուստ:
ՕԵԿ-ից հայտարարում են, որ իրենց նախկին անդամին իրենք են հեռացրել կուսակցությունից, վերջինս էլ պնդում է, որ ինքն է ինքնակամ լքել այն: Ըստ ՕԵԿ-ի հայտարարության, «հիմք ընդունելով այն փաստը, որ ԱԺ-ում օրենքների նախագծերի քվեարկությունների ժամանակ ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանի կողմից իրականացված քվեարկությունները չեն համաձայնեցվում «Օրինաց երկիրե խմբակցության հետ, օրինակ 06.02.2012թ. քվեարկությունները, համահունչ չեն «Օրինաց երկիր» խմբակցության քաղաքական դիրքորոշումներին, նրա վարքագիծը չի համապատասխանում կուսակցության որդեգրած քաղաքական գծին, ինչպես նաեւ հաշվի առնելով նրա ոչ պարկեշտ վարքագիծը կուսակցության եւ նրա որոշումների նկատմամբ, «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին հեռացնել  կուսակցությունից»:

Գագիկ Բաղդասարյանն էլ պնդում է, որ ինքն ավելի շուտ էր հեռացել կուսակցությունից, իսկ փետրվարի 7-ին վայր է դրել պատգամավորական մանդատը: Ըստ ամենայնի, կոնֆլիկտն իր գագաթնակետին է հասել փետրվարի 7-ին, երբ ԲՀԿ-ն բոյկոտեց կառավարության ներկայացրած «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասինե օրինագծի քվեարկությունը: Գ.Բաղդասարյանը կողմ է եղել ԲՀԿ-ի դիրքորոշմանը եւ չի քվեարկել օրինագծի օգտին՝ չնայած ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ցուցումներին: Այս կապակցությամբ նախկին ՕԵԿ-ականը erkir.am-ին ասել է. «Գիտե՞ք` իմ անպարկեշտ պահվածքը որն է, որ ընդամենը ես ձեռնպահ քվեարկեցի եւ մի երկու նախագծի էլ, որոնց համաձայն չէի, դեմ քվեարկեցի: Դա է իմ անպարկեշտ պահվածքը, պատկերացնո՞ւմ եք: Նույն Բիշարյանին էլ եմ ասել` Բիշարյան վերցրու եւ ընթերցի, որ պատգամավորը քվեարկում է իր համոզմունքների եւ խղճի մտոք: Բիշարյանն ով ա, որ ինձ եկել ուղղորդում ա, թե ես որ կոճակը ոնց սեղմեմ, էդ իրան ՀՀԿ-ից կարան ուղղորդեն, թե ինչը ոնց անի, բայց ինձ ոչ ոք չի կարող ուղղորդել»:

Ստացվում է, ՕԵԿ-ում անպարկեշտ են համարում այն, որ մարդը կարող է ունենալ սեփական կարծիք ու դիրքորոշում եւ քվեարկել իր համոզմունքներին համաձայն՝ ինչքան էլ որ նա կաշկանդված լինի կուսակցական որոշումներով: Գագիկ Բաղդասարյանը նաեւ բացահայտում է ՕԵԿ-ում որոշումներ ընդունելու մեխանիզմը. «Այդ կուսակցությունում մի մարդ է որոշումներ ընդունում, երկրորդն էլ իրականացնում է իր տրամաբանության եւ իր արժեհամակարգի շրջանակներում: Այնտեղ ոչ մեկի կարծիքը որոշումներ ընդունելիս չեն հարցնում, նրանք հրահանգ են տալիս եւ պահանջում, որ պատգամավորներն ընդամենը կոճակ սեղմեն»: Ուրեմն, նախագահականից կամ Հանրապետականից հրահանգ են տալիս ՕԵԿ-ի ղեկավարւթյանը, վերջինս էլ իր պատգամավորներին` թե որ օրինագծին ինչպես պետք է քվեարկել: Ահա եւ ամբողջ պատմությունը, ահա եւ ՕԵԿ-ը ու ԱԽՔ-ի աթոռին բազմած իր ղեկավարը:

Եվ վերջում եւս մի գնահատական նախկին պատգամավորից, ով, սակայն, ափսոս, որ այդ ամենի մասին բարձրաձայնում է կուսակցությունից հեռանալուց հետո միայն. «Ամբողջ խնդիրն այն է, որ կուսակցության վերնախավն իր անպարկեշտությունները փորձում է վերագրել Բաղդասարյան Գագիկին: Ամբողջ ԱԺ-ն գիտի, թե ես ով եմ, իսկ թե իրենք ով են, դա էլ ամբողջ հասարակությանն է պարզ: Սա պայմանավորված է նրանով, որ ՕԵԿ-ում բառի բուն իմաստով բացակայում է արդարությունը եւ ընդհանրապես պարկեշտությունը: Նման գաղափարներ եւ կատեգորիաներ այդ մարդկանց մեջ չկան ընդհանրապես»:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий