Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 11 февраля 2012 г.

«Մազալուներն» ու իրենց կեղծիքները


Մազալու մարդիկ են էս հանրապետականները. ինչ ուզում ես արա, ինչպես ուզում ես արա, չեն կարող «թարկելե մեկը մյուսի փոխարեն քվեարկելու վատ սովորությունը: Ինչքան էլ մամուլն ու լրագրողները նկատում ու գրում են այդ մասին, ինչքան էլ «Ժառանգության» պատգամավորները, հատկապես Անահիտ Բախշյանը, լավ իմանալով իր հանրապետական գործընկերների գեշ հակումների մասին, Ազգային ժողովի յուրաքանչյուր նիստում հաշվում ու արձանագրում է, որ ներկաների ու քվերկողների թվերը իրար չեն բռնում, էլի հնար չկա, մարդկանց ձեռքը սովորել է կեղծելուն: Իսկ գեշ սովորություններից, ինչպես հայտնի է, դժվար է ձերբազատվել, հանրապետականների պարագայում՝ գրեթե անհնարին: Մասնավոր զրույցում կեղծարարներից մեկը իր ու կուսակիցների կրկնակի քվեարկության փաստը արդարացրել է «ի՞նչ անեինք, քվորում չկար» արտահայտությամբ: Հենց այդպես, հո չեն թողնի, որ քվորում չլիներ:

Իրավիճակի զավեշտն այն է, որ ՀՀԿ-ականները մեկը մյուսի փոխարեն քվեարկում էր նույնիսկ այն ժամանակ, երբ օրենսդիրը քննարկում էր Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է էթիկայի հանձնաժողովի օրակարգ ներառել այն պատգամավորների հարցը, ովքեր քվեարկում են ուրիշի փոխարեն: Էլ ավելի զավեշտալին այն է, որ, ինչպես նկատել է Անահիտ Բախշյանը, ուրիշի փոխարեն քվեարկողներից մեկը եղել է հենց նախագծի հեղինակը` պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Մարդը մի ձեռքով օրենք է գրում, մյուսով խախտում այդ օրենքը, իսկ բերանով բարոյախրատական դասեր տալիս այդ խախտումը նկատած ու բարձրաձայնած մարդկանց:

Հաջորդ զավեշտը այն է, որ այն պահին, երբ ՀՀԿ-ականները հերոսաբար քվորում էին ապահովում ու քվեարկում բացակաների փոխարեն, իրենց հարազատ «Հանրապետական» կուսակցությունը դառնում էր Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ. ու հենց այսպիսի ժողովրդավարական քայլերով էլ պատրաստվում ենք ՀՀԿ-ի խոստացած «ամենալավ» ընտրություններին:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий