Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

четверг, 23 февраля 2012 г.

Մինչեւ ու՞ր կարող է հասնել պաշտամունքի սահմանը


Համացանցում է հայտնվել մի տեսանյութ-հարցազրույց, որը դիտելու ու լսելու համար առողջ ներվեր են հարկավոր: «Հայոց արծիվներ» կազմակերպության նախագահ, Հայաստանի սպորտի ու երիտասարտության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը բացում է իր պաշտամունքային մտածողության ծալքերը, բառեր ու արտահայտություններ չի խնայում՝ գովերգելու իր պաշտամունքի «առարկային»՝ Սերժ Սարգսյանին:

Իրեն ազգի նվիրյալ համարող սույն պարոնը իր համար այս կյանքում ամենաառաջնայինը համարում է այն, որ ինքն իրեն առանց  իր պաշտամունքի առարկայի չի պատկերացնում ու «եղել է, կա ու կլինի Սերժ Սարգսյանի կողքին»՝ անկախ նրանից, թե որտեղ կգտնվի վերջինս: Այս չափահաս ու դեռ պետական պաշտոն զբաղեցնող անձնավորությունը ուղղակիորեն ու հպարտությամբ հայտարարում է, որ ինքը պաշտում է Սերժ Սարգսյանին եւ վերջինիս հանդեպ պաշտամունքը որպես փոխնախարար  չէ, որ արտահայտում է, այլ դա «անձնական պաշտամունք է ու 90-ական թվականներից է գալիս»:

Իսկ պնակալեզության ու ստորաքարշության գագաթնակետը հետեւյալ խոսքերն են.«Սերժ Սարգսյանի առաջարկով, հանձնարարությամբ, հրամանով ես պատրաստ եմ լինել ցանկացած տեղ, այդ թվում՝ դժոխքի դարպասների տակ, եթե դա նպաստելու է պետության զարգացմանըե: Այստեղ արդեն խոսքերն ու մեկնաբանություններն ավելորդ են…

Իհարկե, յուրաքանչյուր մարդու անձնական գործն է՝ ու՞մ պաշտել, ինչի՞ն պաշտել, ինչու՞պաշտել, կամ ընդհանրապես՝ պաշտե՞լ, թե ոչ: Խաչիկ Ասրյանի պաշտամունքային կողմորոշումներն էլ իրենից որեւէ հետաքրքրություն չէր ներկայացնի ու որեւէ մեկին չէր հուզի, եթե չլիներ մի բայց:

Խնդիրն այն է, որ այս մարդը ոչ միայն մասնավոր անձ է, ինչ-որ կազմակերպության նախագահ, այլեւ իրենից ներկայացնում է պետական պաշտոնյա, ընդ որում՝ գործ ունի երիտասարդության հետ: Ու իր այս մտածողությամբ ու պատկերացումներով դաստիարակում է երիտասարդների, նրանց շրջանում քարոզում, ինչպես ինքն է ասում, հայրենասիրություն: Այդ տեսակ մտածողությունն ու հայրենասիրությունը ոչ թե օգուտ, այլ հաստատ վնաս կտան հենց այդ երիտասարդներին ու նրանց դասիարակությանը: Ու արդեն տվել եւ տալիս են: Ապացույցը այն անդեմ կամ ասրյանական տիպի երիտասարդներն են, որոնց կարելի է հանդիպել ամեն քայլափոխի. կարիերիստներ, հլու-հնազանդ կամակատարներ, դիմազուրկ ու ֆեոդալատիրական գաղափարների տեր ջահելներ:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий