Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

пятница, 10 февраля 2012 г.

ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆԸ ՍԿՍՎԱԾ Է

Հայաստանում հասարակական-քաղաքական եռուն շրջան է՝ իրադարձությունների  զարգացման անսպասելիությամբ, աբսուդային վիճակների առատությամբ ու ինտրիգների բազմազանությամբ...


Քաղաքական աբսուրդ


Նախ հանրային ուշադրությունը կենտրոնացավ ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանի հայտարարության ու դրան հետեւած տարատեսակ արձագանքների ու մեկնաբանությունների վրա: Վարդան Բոստանջյանի այն հայտարարությունը, թե ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին սատարելու է Սերժ Սարգսյանին, քանի որ չսատարելու պատճառ չունի, առաջին պահ այն տպավորությունը ստեղծեց, թե Հանրապետականի ու Բարգավաճի ջրերը զուլալել են, ու վերջիններս արդեն հստակ պայմանավորվածություններ ունեն առաջիկա մի քանի տարիների ներքաղաքական գործընթացների առումով: Այս համոզմունքը ինչ-որ տեղ խելքին մոտ թվաց այն պատճառով, որ դրա նախօրեին կայացել էր կոալիցիայի նիստը՝ երեք իշխող կուսակցությունների առաջնորդների մասնակցությամբ, ինչը կարող էր նշանակել, որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել էին ու որոշ հարցեր քննարկել: Այս ամենը իրական գծեր էին հաղորդում Վարդան Բոստանջյանի հայտարարությանը:


Սակայն ուրբաթը շաբաթից շուտ եկավ, ու ԲՀԿ նախագահի մամլո քարտուղարն ու այլ կուսակիցներ շտապեցին հայտարարել, թե Վարդան Բոստանջյանն արտահայտել է իր կարծիքը, իսկ այն դեռեւս ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը չէ: Այսինքն, ԲՀԿ-ն իր պաշտոնական տեսակետը դեռ չի ներկայացրել: Թերեւս կուսակցության առաջնորդը սպասում է իր ասած «հաջորդ դասինե, որպեսզի ներկայացնի այդ որոշումը: Ինչպես երեւում է, հաջորդ դասի սկսվելն իր ճանապարհին որոշակի արգելքների է հանդիպում ու դժվարանում է տեղ հասնել: Դժվար չէ ենթադրել, որ այդ արգելքը կարող է կապված լինել Ռոբերտ Քոչարյանի առաջիկա քայլերի ու գործունեության հետ: Քոչարյանը ԲՀԿ-ի հետ կապված պլաններում իր առաջին քայլն արդեն արել է՝ այնտեղ ուղարկելով իր փոխանորդ Վարդան Օսկանյանին: Վերջինս օրերս մեկ անգամ եւս հաստատեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է գնալ ԲՀԿ-ի հետ:


Այս ամբողջ պատմության մեջ կան մի քանի այլ նրբերանգներ եւս: Վարդան Բոստանջյանի կուսակիցները հայտարարելով, թե նա արտահայտել է իր անձնական կարծիքը, բնավ չեն հերքում Սերժ Սարգսյանին սատարելու միտքը. նրանք ուղղակիորեն չեն ասում, թե, ՙՈչ, ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին չի աջակցելու՚, այլ ասում են, թե առայժմ նման որոշում չկա: Այսինքն, աջակցման համար հնարավորություն թողնում են, թերեւս, կապված այն հարցի հետ, թե ինչպես կստացվի գործը Քոչարյանի վերադարձի առումով: Դա կախված կլինի ոչ միայն Քոչարյանի ու ԲՀԿ-ի ցանկություններից, այլեւ այլ հանգամանքներից:


Մեկ այլ նրբերանգ կապված է Բոստանջյանի հայտարարությանը հանրապետական շրջանակների արձագանքների հետ: Այս շրջանակները հայտարարությունից հետո անմիջապես ոգեւորվեցին ու ասպարեզ նետեցին այն միտքը, թե Ծառուկյանը ընկրկել է Սերժ Սարգսյանի առաջ ու հերթական անգամ համաձայնել նրա առաջ քաշած պայմաններին: Մինչեւ իսկ խոսք գնաց այն մասին, թե առաջիկայում ստորագրվելու է կոալիցիոն նոր հուշագիր, եւ հասկանալի է, որ նման բան լինելու դեպքում, այնտեղ կոալիցիոն կուսակցությունները պաշտոնապես արդեն երկրորդ անգամ ամրագրելու են Սերժ Սարգսյանին սատարելու իրենց պատրաստակամությունը:


Սրան հակառակ, Բոստանջյանի կուսակիցների հայտարարությունից հետո ոգեւորություն ապրեցին քոչարյանական շրջանակները, նշելով, թե Ծառուկյանը որեւէ մեկի առաջ ընկրկողը չէ: Այստեղից նաեւ մեղադրանքներ հնչեցին ու պիտակներ կպցվեցին Բոստանջյանին՝ նրան անվանելով ԲՀԿ-ի ական, ՀՀԿ-ի լրտես, Շարմազանովի գործակալ եւ այլն: 
Այսպիսով, այս ՀՀԿ-ԲՀԿ թեման դեռ փակված չէ:


Իրավական աբսուրդ
Մինչ այդ հանրային ուշադրությունը գրավեց մեկ այլ թեմա, որը հերթական անգամ առնչվում է Հայաստանի ոստիկանության տխրահռչակ գործունեության հետ: Շաբաթվա վերջում կալանավորվեց «Հայկական ժամանակե թերթի փոխխմբագիր Հայկ Գեւորգյանը: Ըստ ոստիկանության հաղորդագրության, նա հունվարի 1-ին վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, նրան թողել, հեռացել է, հունվարի 23-ին նրան կատմամբ հայտարարվել է հետախուզում, նրան հայտնաբերել են փետրվարի 3-ին ու ձերբակալել:

Ոստիկանության հաղորդագրությությունը, դրան հետեւած «02 ոստիկանական լրատու՚-ի պատրաստած հաղորդումը» տուժած քաղաքացու պատմածներն ու բժիշկների հայտնած տեղեկությունները իսկական զավեշտ են հիշեցնում, որոնց հետեւած ցանկացած մարդ այլ զգացություն, քան ծիծաղը, չէր ունենա, եթե երեւույթը չառնչվեր խոսքի ազատության ու ընդդիմադիր հայացքներ տեր լրագրողի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու խնդրին:  
Զավեշտը սկսվում է հենց սկզբից: Մարդու նկատմամբ արդեն 10 օր հետախուզում է հայտարարված՝ այն դեպքում, երբ նա այդ բոլոր 10 օրերին եղել է աշխատավայրում, այցելել հանրային վայրեր, կառավարության շենք ու նախարարություններ, թերթում հոդվածներ տպագրել, աշխատանքից հետո գնացել տուն, ի դեպ, այն նույն մեքենայով, որով, իբր, վրաերթի է ենթարկել քաղաքացուն:


Զավեշտը շարունակում են «վրաերթի ենթարկվածնե ու բժիշկը:   Առաջինը պատմում է, որ մեքենան իրեն հարվածեց, ինքը ընկավ, վարորդը իջավ, իրեն անպատվեց ու գնաց: Ինքը ցավ զգաց, ոտքի կանգնեց, քայլելով որոշ ճանապարհ անցավ, հետո վատ զգաց ու մի քանի երիտասարդներ տարան հիվանդանոց: Պատկերացնու՞մ եք, քայլող մարդուն տեղափոխում են վերակեենդանացման բաժանմունք… ու էլի նման հեքիաթներ:


Կրկնենք, իսկական զավեշտ, եթե չլիներ անչափ մտահոգիչ: Պատահական չէ, որ հանրային, քաղաքական, լրատվական շրջանակները մամուլում ու սոցցանցերում բողոքի մեծ ալիք են բարձրացրել՝ ընդդեմ ոստիկանության որեւէ կերպ չհիմնավորված գործողությունների: 


Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий