Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

пятница, 24 февраля 2012 г.

ՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ


Օրեր առաջ ՀՀԿ-ական պատգամաավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ այս անգամ իր թեկնածությունը չի առաջադրելու խորհրդարանական ընտրություններում: Իր նման որոշումը նա պառճառաբանել էր այն հանգամանքով, որ ֆիզիկապես չի հասցնում համատեղել ՀՖՖ նախագահի եւ պատգամավորի գործառույթները, եւ Սերժ Սարգսյանի հետ իրենք այսօր առավել կարեւորում են հայկական ֆուտբոլի զարգացումը: Երբ լրագրողները հարց էին տվել, որ եթե Սերժ Սարգսյանը կամ կուսակցությունը ստիպեն առաջադրվել, ապա ինքը կհրաժարվի՞, Ռուբեն Հայրապետյանը պատասխանել էր, որ իրեն միայն մի մարդ կարող է ստիպել, եւ դա իր լավ բարեկամ Սամվել Ալեքսանյանն է, նույն ինքը՝ Լֆիկ Սամոն: Ինչպես երեւում է, Ս.Ալեքսանյանը համոզել է իր ընկերոջը, ու վերջինս որոշել է, այնուամենայնիվ, առաջադրվել:

Լավ բարեկամներ Ռուբեն Հայրապետյանի ու Սամվել Ալեքսանյանի անունները միշտ հոլովվում ու զուգադրվում են իրար հետ. մարդկային նույն տիպարը, նույն մտածելակերպն ու գործելակերպը, նույն պահվածքն ու խոսվածքը, նույն «թաղային հեղինակություն» ունեցողի կարգավիճակը, հասարակության մեջ աչքի ընկած նույն «քաջագործությունները», մամուլի ու լրագրողների հետ հարաբերություններում  նույն անվայել վարքագիծը, որը շատ հաճախ ավարտվում է հայհոյախոսությամբ կամ ուղղակի հայհոյանքով, ինչպես ամիսներ եղավ Ռուբեն Հայրապետյանի ու «Հետքի» լրագրողի միջեւ: Ռ. Հայրապետյանը հայհոյել էր լրագրողին, վերջինս դատի էր տվել նրան, սակայն մեր արդար դատարանը հանցակազմ չէր տեսել այդ հայհոյանքում…

Այո, այս երկու լավ բարեկամները շատ են «սիրում» լրագրողներին, ու պետք է խոստովանել, այդ «սերը» փոխադարձ է: Նրանք միշտ գտնվել ու գտնվում են լրագրողների տեսադաշտում, նրանց «քաջագործություններն» ու «թաղի տղու» բառապաշարով հագեցած հայտարարությունները հաճախ լրագրողական տեքստերի համեմունքներն են:
Եվ ահա, այն ընտրատարածքում ( Երեւանի Ավան թաղամասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածք), որտեղից միշտ ընտրվել ու այս անգամ էլ առաջադրվել է Ռուբեն Հայրապետյանը, երեկ ինքնաառաջադրվել է նաեւ լրագրող Գայանե Առուստամյանը: Գայանեն աշխատում է Ա1+ լրատվական կայքում, իսկ նախկինում որպես քաղաքական լրագրող աշխատել է «Հայք», «Հրապարակ» թերթերում, հրապարակումներով հանդես եկել «Ժամանակ Երեւան» թերթում: Նա նաեւ Հայ ազգային կոնգրեսի ակտիվ համակիր է, տարատեսակ ակցիաների ու քաղաքացիական նախաձեռնությունների հեղինակ:
Գայանե Առուստամյանի պայքարը Ռուբեն Հայրապետյանի հետ ոչ միայն պայքար է պատգամավորական մանդատի համար, այլեւ պայքար տեսակնեի միջեւ, պայքար ազատ լրագրողի ու կակածելի վարքի տեր «թաղային հեղինակության» ու օլիգարխի միջեւ: Նորմալ ժողովրդավարական եկրում, նորմալ հասարակության մեր, նորմալ ընտրությունների պարագայում՝ կհաղթեր լրագրողը…

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий