Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

среда, 11 июля 2012 г.

«Ապստամբություն» օլիգարխիայի դեմ


Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն նախագահական ընտրությունների են գնում բավական բարդ իրավիճակում:  Ընդ որում՝ իրավիճակի բարդություն առկա է տարբեր հարթություններում՝ քաղաքական, հասարակական, սոցիալական:

Քաղաքական դաշտում տեղի ունեցող վերադասավորումները կարող են լուրջ անակնկալներ մատուցել Սերժ Սարգսյանին: Ի տարբերություն 2008 թվականի, իշխանական համակարգն այսօր այնքան էլ միասնական ու ուժեղ չէ ու ամեն մի թույլ ցնցում կարող է ավելացնել արդեն առկա ճաքերը:

Եթե 2008-ին քաղաքականություն վերադարձած եւ հանրության տարբեր շերտերի մեջ ոչ միանշանակ վերաբերմունքի արժանացած Լ. Տեր-Պետրոսյանը կարողացավ իր շուրջը համախմբել ընդդիմադիր հսկայական հատված եւ լուրջ բարդություններ ստեղծել այդ ժամանակ շատ ավելի ուժեղ ու միասնական իշխանության թեկնածուի համար, ապա 2013-ին այդ թեկնածուի համար կարող են էլ ավելի բարդություններ առաջանալ: Այդպես կարող է լինել հատկապես այն դեպքում, եթե այսօր ընդդիմության դիրքերից հանդես եկող ուժերը (Կոնգրես, «Ժառանգությունե, ՀՅԴ, շատ լուրջ հարցականով՝ նաեւ ԲՀԿ), այնուամենայնիվ, կարողանան միասնական ճակատ կազմել եւ հանդես գալ միասնական թեկնածուով:



Հասկանալի է, որ սա շատ բարդ է, գրեթե անհնարին՝ հաշվի առնելով այդ ուժերի փոխհարաբերությունները, հավակնությունները, կախվածությունը ներքին ու արտաքին քաղաքական մի շարք հանգամանքներից: Սակայն սա սահուն իշխանափոխության միակ տեսանելի ճանապարհն է, եթե, իհարկե, այդ ուժերը ցանկանում են իշխանափոխություն:

Սերժ Սարգսյանի ու իշխանության համար այսօր առավել լուրջ խնդիրներ գոյություն ունեն հասարակական-քաղաքացիական դաշտում: Ձեւավորված տարբեր քաղաքացիական շարժումները ու նրանց բողոքի ընդվզումները գնալով առավել մեծ թափ են հավաքում՝ իրենցից ներկայացնելով էլ ավելի ծանրակշիռ ընդդիմություն իշխանության համար:

Հասարակության բողոքի ընդվզումը գագաթնակետին հասավ «Հարսնաքարիե դեպքերի հետ կապված: Հասարակությունը ոչ միայն «պատերազմե է հայտարարել Ռուբեն Հայրապետյանին, այլ ընդհանրապես «ապստամբությանե  դրոշ է բարձրացրել օլիգարխիայի դեմ: Այդ «ապստամբությունըե ուղիղ գծով գնում է դեպի Սերժ Սարգսյան: Վերջինս կամ պետք է կանգնի օլիգարխների կողքին եւ վերցնի նետված ձեռնոցը, կամ բավարարի «ապստամբներիե պահանջները եւ լուծի օլիգարխների հարցը: Այս վերջինը շատ դժվար, գրեթե անհնարին է Սերժ Սարգսյանի համար, քանի որ նա հենված, իսկ իր իշխանությունը կառուցված է օլիգարխիկ հիմքի վրա: Նա առ ոչինչ է առանց օլիգարխների ու վերջիններիս բանակների: Միայն նրանց միջոցով է Սերժ Սարգսյանը ի զորու վերարտադրվել:

Ուրեմն, այսպիսի «պատերազմականե վիճակում ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը: Կարծես «ոսկե միջինիե ճանապարհ չկա, եւ նախագահական ընտրության գնացող մարդը պետք է կողմորոշվի: Մինչ օրս Սերժ Սարգսյանը որեւէ հայտարարություն կամ վերաբերմունք չի արտահայտել «Հասնաքարիե ու հասարակության՝ օլիգարխիայի դեմ բարձրացված «ապստամբությանե հանդեպ, ընդամենը հանդիպել է Ռուբեն Հայրապետյանի հետ, որից հետո ծնվեց վերջինիս լալահառաչ գրությունը եւ հայտարարությունը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Սա ոչ միայն չբավարարեց «ապստամբներինե, այլ էլ ավելի բորբոքեց կրքերը:

Սերժ Սարգսյանին կողմնորոշվելու քիչ ժամանակ է մնացել, քանի որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Իսկ եթե այս ամենին գումարենք մշտապես առկա սոցիալական դժգոհությունների ալիքը, որը կարող է առավել մեծ ծավալներ ընդունել տարբեր տեսակի ապրանքների գնաճի ու գազի գնի հնարավոր բարձրացման պարագայում, ապա Սերժ Սարգսյանի առաջ գոյացած դժվարին հանգույցների պատկերն էլ ավելի ակնառու կլինի:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий