Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 15 декабря 2012 г.

Սերժ Սարգսյանի նոր կարգախոսը. «Դեպի (ան)ապահով Հայաստան»

Այսօր հին ու բարի սովետական ավանդույթների հանգույն՝ անցկացվեց Հանրապետական կուսակցության համագումարը. ոսկեզօծ դահլիճ, տոնական, վառ կարմիր տրամադրություններ, բոցաշունչ ելույթներ, գալուստիկավոր ահելներ ու ջահելներ, շոպլիկ, ցինիկ, բութ դեմքերի մեծ բազմություն ու բազմազանություն, երկարատեւ ու ոգեշունչ ծափահարություններ, խոնարհումներ իմաստուն առաջնորդի ծով խելքի ու հզորության առաջ: Համագումարին մասնակցեցին Չինաստանի կոմունիստական, Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների ներկայացուցիչները: Համագումարում ելույթ ունեցավ ՀՀԿ առաջնորդ ու կուսակցության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Ինչպես միշտ, այս անգամ էլ նրա համագումարյան ելույթները հիշեցրին դպրոցական շարադրություններ՝ թե ասելիքի ու բովանդակության, թե մատուցման ձեւի ու լեզվաոճական արտահայտչամիջոցների առումով՝ իրականության գունազարդում, պաթետիկա, վերամբարձություն, խոսքի զանգուլակային համեմում...

Ինչպես միշտ, այս անգամ էլ, երբ լսում ես Սերժ Սարգսյանի ելույթը, ոչ մի կերպ չես պատկերացնում, որ նա խոսում է Հայաստանի մասին, ամեն ինչ գլխիվայր շուռ է տրված. «Մենք միշտ հանդես ենք եկել հանուն գաղափարների, առաջարկել ենք ճանապարհ, որը մեր կարծիքով տանում է դեպի վերելք, դեպքի բարեկեցություն: Մենք չենք շեղվի հիմնական ուղուց: Մենք պետք է հոգանք յուրաքանչյուր ընտանիքի բարեկեցությունը: Հայաստանում ամեն նոր օրը պետք է տարբերվի նախորդից, ավելի լավը պետք է լինի, մեր ծրագիրը հենց այդպիսին է լինելու` անառիկ Հայաստանի տրամաբանությամբ»: Ճիշտ է ասում մարդը՝ միայն մի տարբերությամբ. Հայաստանում ամեն մի օրը արդեն տարբերվում է նախորդից. գնաճ, կենսամակարդակի նվազում, արտագաղթողների թվի ավելացում, անպաշտպանվածության, հուսալքության զգացողության շոշափելիություն, բարեկեցության միայն իր ու իր շրջապատի արտոնյալների համար...

Հայտնի է նաեւ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի նոր կարգախոսը. «Դեպի (ան)ապահով Հայաստան»: Ճիշտն ասած՝ ՀՀԿ-ն երբեք չի էլ շեղվել այս ուղուց...

Ճիշտն ասած՝ հանրապետականները «Առաջ Հայաստան»-ը դորդ ու բեշ արեցին, «Հավատացին և փոխվեցին»-ը՝ դու շեշ, հիմա իքի բիրով անշեղորեն գնում են դեպի «Ապահով Հայաստան»: Երեւի նկատի ունեն իրենց ապահովությունը...

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий