Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 30 июня 2012 г.

Մինչեւ ե՞րբ ենք հանդուրժելու գազաններին

Հայաստանի իշխանական համակարգի այլասերվածությունը, իշխանական ու պետական կառավարման համակարգում բռի-չոբանների եւ նրանց հաստավիզ, անուղեղ սպասարկուների ու ախրանիկների առկայությունը նորանոր դժբախտություններ է պատճառում հայ հանրությանն ու քաղաքացիներին: Այս մարդիկ վայելում են բարձրագույն իշխանության հովանավորությունը, քանի որ այդ բարձրագույն իշխանությունը հենված է այդ մարդկանց վրա ու ամեն անգամ վերարտադրվում է նրանց միջոցով...

четверг, 28 июня 2012 г.

Հայաստանի քաղաքական եռանկյունին. իշխանություն, ընդդիմություն եւ ԲՀԿ


Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծվել է յուրօրինակ պատկեր. ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը իշխանություն են, Կոնգրեսը, Ժառանգությունն ու Դաշնակցությունը՝ ընդդիմություն, իսկ ահա Բարգավաճ Հայաստանը ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն: Այս վիճակը պաշտոնական ձեւակերպում ստացավ նաեւ ԱԺ-ում. ՀՀԿ ու ՕԵԿ-ը կազմել են կոալիցիա ու ձեւավորել կառավարություն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու Ժառանգությունը, ըստ ԱԺ Կանոնակարգ-օրենքի, հայտարարել են իրենց ընդդիմություն լինելու մասին, իսկ ԲՀԿ-ն ոչ կոալիցիա է մտել, ոչ էլ հայտարարել ընդդիմություն լինելու մասին: Թե ինչ է ԲՀԿ-ն, միայն իրենք գիտեն: Թերեւս այս կուսակցության կարգավիճակի մասին մենք էլ կարող ենք որոշակի ձեւակերպումներ տալ, օրինակ, այսպիսիք. իշխանության մեջ ընդդիմություն կամ ընդդիմության մեջ իշխանություն: 

Ո՞վ է բեմադրիչը


«Հազիվ թե գտնվի մեկը, որ անկեղծաբար կարծի, թե այս նոր իրավիճակը, որի գլխավոր առանձնահատկությունը իշխանական մոնոլիտի քայքայումն է, ստեղծվել է ինքնաբերաբար, այլ ոչ թե ընդդիմադիր ուժերի մտածված քայլերի, ավելի կոնկրետ, «Հայ Ազգային Կոնգրեսի», «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Դաշնակցության» եւ մասամբ «Ժառանգությանե» նախընտրական փուլում ծավալած համագործակցության արդյունքում»: Սա մի հատված է հունիսի 26-ի հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանի ելույթից: Այս հայտարարությամբ առաջին նախագահը փաստորեն ուզում է ասել, որ անցած տարվա իր քաղաքագիտական վերլուծությունը, ԲՀԿ-ին ուղղված մեսիջները հաջողությամբ պսակվեցին, վերջինս չմտավ կոալիցիա, եւ այսօր մենք ունենք իշխանական մոնոլիտ բուրգի փլուզում:

среда, 27 июня 2012 г.

Կկուն էլ չի կանչի


Հասարակական-քաղաքացիական սեկտորն Հայաստանում դառնում է ռեալ ուժ: Տարբեր խնդիրների շուրջ  եւ աղմկահարույց դեպքերի առիթով ստեղծված քաղաքացիական շարժումներն ու ֆեյսբուքյան խմբերը իշխանություններին դրել են դժվարին խնդրի առաջ՝ ինչպե՞ս դիմագրավել հասարակական ճնշմանը, որպեսզի մի կողմից չվնասի իր իսկ համակարգին ու այդ համակարգի յուրայիններին, մյուս կողմից՝ «պարզերեսե դուրս գա հասարակության առաջ:

суббота, 23 июня 2012 г.

«Հերն անիծելու» խելառ իմաստունների բանակը...

15-ամյա շրջապտույտի մեջ ենք, ու այդ ընթացքում ոչինչ չի փոխվում. նույն յուղի մեջ տապակվող ժողովրդի, հանրության տիպաժ ենք դարձել: Հարմարվողականության, անհավատության (այս դեպքում խոսքը կրոնական իմաստի մասին չէ), ծախվածության մասին թեզիսներ արտադրելու ու տարածելու, ինքնաոչնչացման, կուլ գնալու, կուտ տալու ու կուտ վերցնեու ռեկորդներ ենք խփում: Այս ասպարեզներում աշխարհի ու օլիմպիական չեմպիոններ կարող ենք լինել, Գինեսի գրքում կայուն տեղ ունենալ:

пятница, 22 июня 2012 г.

Վարչապետական լուսավոր նոտաներն ու «մելամաղձը»



Երեկ մեկնարկել է նորընտիր Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի ժամանակ, ինչպես եւ սպասվում էր, «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգե օրենքի պահանջի, հայտարարել են, որ իրենք գործելու են որպես ընդդիմություն:

четверг, 21 июня 2012 г.

Ի՞նչ սյուժե է թաքնված օսկանյանական գործի ետեւում


Վերջին օրերին ներքաղաքական գլխավոր իրադարձությունը դարձավ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ նրա հիմնադրած Սիվիլիթաս կազմակերպության դեմ հարուցված քրեական գործը: Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունն այն մասին, որ Վարդան Օսկանյանը մի շարք՝ առանձնապես խոշոր չափերի հարկային չարաշահումներ է արել, արեւոտ օրվա մեջ հանկարծակի ճայթող կայծակի տպավորություն թողեց:

вторник, 19 июня 2012 г.

Հերթապահ ու ոչ հերթապահ դիտարկումներ


Երեկ կառավարության նիստը վարել է Սերժ Սարգսյանը: Նա շնորհավորել է կառավարության անդամներին նշանակման կապակցությամբ: Հիշեցնենք, որ կառավարության նոր կազմում շարունակում են պաշտոնավարել նախկին նախարարների մեծ մասը` հիմնականում հանրապետականներ, երեք նախարարություն հանձնվել է ՕԵԿ-ին, մեկ նախարար (սպորտի եւ երիտասարդության հարցերի) անկուսակցական է, բայց նախկին ԲՀԿ-ական:

суббота, 16 июня 2012 г.

Վանոյացավով տառապողների երեք տեսակը

Վանոյացավով տառապողները բաժանվում են երեք խմբի.

1.Նրանից իրապես վախեցողները, ովքեր 98-ին պետական հեղաշրջում արեցին, տիրացան իշխանությանը, հակալեվոնական ու հակավանոյական օպերացիա կազմակերպեցին եւ շարունակում են մինչ օրս:

2.Մարդիկ, ովքեր այդ տարիների մասին իրենց տեսածով ու լսածով որոշակի պատկերացում ունեն, որն ունենալով որոշակի օբյեկտիվ հիմք, այնուամենայնիվ, մեծ մասամբ խարսխված է սուբյեկտիվ ու անձնական ընկալումների վրա:

3. Մարդիկ, ովքեր 1 կետի օպերացիայի արդյունքում՝ իրենց ուղեղներում ինչ-որ բան են ամբարել, բայց, թե իրենից ինչ է ներկայացնում այդ ամբարվածը, իրենք էլ չգիտեն, միայն անգիր արած թութակային բառեր ու նախադասություններ են շարում իրար կողքի:

понедельник, 11 июня 2012 г.

Հայաստանի իշխանության բնույթը


Անկախ իրավական բոլոր տեսակի հիմքերից ու հիմնավորումներից, որոնք գուցե եւ օբյեկտիվորեն գոյություն ունեն, ակնհայտ է, որ Վարդան Օսկանյանի եւ «Սիվիլիթասի» դեմ սկիզբ առած քրեական հետաքննությունն ունի քաղաքական բնույթ: Երբ որեւէ մեկը ասում է, թե գործն ունի քաղաքական բնույթ, դա բնավ չի նշանակում, որ նա ստանձնում է Օսկանյանի փաստաբանի դերը, կամ կոչ է անում աչք փակել հնարավոր հանցանքի վրա: Եւ տվյալ պարագայում խնդրի հետ որեւէ առնչություն չունի նաեւ Վարդան Օսկանյանի գործունեությունը նախորդ իշխանության օրոք, նրա կոմպլիմենտար հայտարարություններն ու «կեղտոտ շորերը դուրս չհանելու» տեսությունը, վերջապես՝ նրա պահվածքը մարտի 1-ի դեպքերի առումով: Սրանք այլ հարցեր ու հարթություն են, որոնք կարելի է քննարկել իրենց տեղում:

воскресенье, 10 июня 2012 г.

Ինչ-որ բան փոխելու մեխանիզմը


Ոչինչ փոխել չկարողանալու զգացումը սպանում է ակտիվ գործողություն ծավալելու մղումը, ծնում հուսահատության, անորոշության, ի վերջո, շատերի մոտ՝ հարմարվողականության վիճակ: Քչերն են դուրս մնում այդ վիճակից, փորձում իրենցից վանել այդ հուսահատությունն ու հարմարվողականությունը, փորձում ձեւեր գտնել ընդդիմանալու, չենթարկվելու «ոչինչ փոխել չկարողանալու» մտայնությանը:

Հրապարակի ձայնը

Ինչքան էլ Հայ ազգային կոնգրեսը փոքր խմբակցություն ունենա Ազգային ժողովում, այնուամենայնիվ, հանրության ընդդիմադիր տրամադրված հատվածը փոփոխությունների ակնկալիքներն ու սպասումները կապում է միմիայն ՀԱԿ-ի հետ: Եթե, իհարկե, այդ հատվածը ուզում է նման փոփոխություններ կամ դեռ հավատում է, որ դրանք կարող են լինել:

суббота, 9 июня 2012 г.

ՏԻՄ ընտրությունները Գյումրիում դիտարժան են լինելու



Արդեն հայտնի է Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օրը. քաղաքապետի ու ավագանու ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 9-ին: Այսինքն` մնացել է ընդամենը երեք ամիս, եւ կարելի է ասել, որ արդեն քաղաքական ու հասարակական ուժերը նախապատրաստական աշխատանքներ են տանում այդ ընտրություններին մասնակցելու համար:

среда, 6 июня 2012 г.

ԲՀԿ-ի «լարախաղացությունը» կամ «կոմպլիմենտարիզմը»


Ինչպես հայտնի է, «կոմպլիմենտար քաղաքականությունե արտահայտությունը Հայաստանում կապվում է Վարդան Օսկանյանի անվան հետ: Արտաքին գործերի նախարար եղած ժամանակ նա այդ արտահայտությամբ էր ձեւակերպել Հայաստանի արտաքին քաղաքականության տվյալ շրջանի մոդելը: Դրա էությունն այն էր, որ փորձ էր կատարվում հավասարաչափ լավ հարաբերությունների մեջ գտնվել Արեւմուտքի ու Ռուսաստանի հետ, այսինքն՝ խաղալ եւ այս, եւ այն լարի վրա: Թե այդ կոմպլիմենտարիզմը կամ «լարախաղացությունըե որքանով էր հաջողվում, կամ ժամանակին ինչ տվեց Հայաստանի արտաքին քաղաքականությանը, քննարկելու առանձին թեմա է: Օսկանյանական «կոմպլիմենտարիզմըե այստեղ հիշատակեցի բոլորովին այլ թեմատիկայի համատեքստում, որը առնչվում է ոչ թե Հայաստանի արտաքին, այլ ներքաղաքական խնդիրներին:  

воскресенье, 3 июня 2012 г.

Դարձ ի շրջանս յուր


Նորընտիր Ազգային ժողովն արդեն արել է առաջին նիստը, ընտրել խորհրդարանի ղեկավարություն: Այսպիսով, Ազգային ժողովը նորից կղեկավարի Հովիկ Աբրահամյանը, ում առաջին խոսքը խոսնակ ընտրվելուց հետո եղել է «Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում» հայտնի արտահայտությունը: Թե այս արտահայտությամբ ինչ է ցանկացել ասել Հ. Աբրահամյանը, կարելի է միայն ենթադրել. ընդ որում՝ տարբերակները շատ են: Օրինակ, այդ խոսքի տակ կարել էր հասկանալ, որ իրեն ժամանակին անարդար են ազատել խոսնակի պաշտոնից՝ կասկածելով ներքաղաքական «մութ» խաղերի մեջ, իսկ հիմա, երբ պարզ դարձավ, որ նման խաղեր չկան, արդարությունը վերականգնվեց: