Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

воскресенье, 10 июня 2012 г.

Հրապարակի ձայնը

Ինչքան էլ Հայ ազգային կոնգրեսը փոքր խմբակցություն ունենա Ազգային ժողովում, այնուամենայնիվ, հանրության ընդդիմադիր տրամադրված հատվածը փոփոխությունների ակնկալիքներն ու սպասումները կապում է միմիայն ՀԱԿ-ի հետ: Եթե, իհարկե, այդ հատվածը ուզում է նման փոփոխություններ կամ դեռ հավատում է, որ դրանք կարող են լինել:


Պարզ է, որ իր 7 հոգանոց խմբակցությամբ Կոնգրեսը խորհրդարանում որեւէ հարց չի կարող լուծել եւ նման սպասելիքներ չպետք է ունենալ էլ: Հույս չի կարելի դնել նաեւ մյուս ընդդիմադիր կամ ընդդիմություն խաղացող ուժերի վրա: Նրանք խորհրդարանում այլ խնդիր են լուծելու, որը ուրեէ կապ չունի հանրության նշված հատվածի սպասելիքների հետ...

7 կոնգրեսականին խորհրդարանական ամբիոնը պետք է այնքանով, որքանով այն հնարավորություն պետք է տա նոր լիցք հաղորդել 2007-ի վերջերից սկիզբ առած շարժմանը: Խորհրդարանական ամբիոնը պետքական կարող է լինել, եթե այդտեղից հնչող ձայները զուգակցվելու են հրապարակից հնչող ավելի հզոր ձայների հետ...

Իսկ Կոնգրեսի կամ Շարժման մարելու մասին հնչող կարծիքներն ու կոչնակները դեռ վաղ են...Հրապարակից հնչելիք ձայները կարող են դառնալ հակակոչնակներ:

Комментариев нет:

Отправить комментарий