Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 23 июня 2012 г.

«Հերն անիծելու» խելառ իմաստունների բանակը...

15-ամյա շրջապտույտի մեջ ենք, ու այդ ընթացքում ոչինչ չի փոխվում. նույն յուղի մեջ տապակվող ժողովրդի, հանրության տիպաժ ենք դարձել: Հարմարվողականության, անհավատության (այս դեպքում խոսքը կրոնական իմաստի մասին չէ), ծախվածության մասին թեզիսներ արտադրելու ու տարածելու, ինքնաոչնչացման, կուլ գնալու, կուտ տալու ու կուտ վերցնեու ռեկորդներ ենք խփում: Այս ասպարեզներում աշխարհի ու օլիմպիական չեմպիոններ կարող ենք լինել, Գինեսի գրքում կայուն տեղ ունենալ:
Խոսում, գրում, մրում ենք քաղաքականությունից այնտեղ, որտեղ բացակայում է քաղաքականությունը, որտեղ այդ բանից չկա, վաղուց չի եղել, պրծել-ավարտվել է, ավելի ճիշտ՝ պրծեցրել են, մսխել-վերացրել: Մսխող-վերացնողների մի մասն այդ ընթացքում հաճախորդներ է բուծել-աճեցրել, կերակրել-չաղացրել, մյուս մասը հաճախորդությամբ ու դհոլությամբ է զբաղվել, ու էլի կզբաղվեն: Ով էլ չզբաղվի՝ տարբեր մեթոդներով կճնշեն, կզզվացնեն, սեպ կխրեն, կբաժանեն, իրար հետ կթշնամեցնեն:

Ոչ ստանդարտ, կաղապարազերծ, խելառ ու այդ խելառության մեջ իմաստուն մտքեր ու քայլեր են պետք, որ բուծող-կերակրողները, մսխողները, չքաղաքականության խեղկատակները հանկարծակիի գան ու ուշքի գալու հնար եւ ժամանակ չունենան հասկանալու, թե որտեղից ու ինչպես է գալիս իրենց «հերն անիծելու» խելառ իմաստունների բանակը...

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий