Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

четверг, 28 июня 2012 г.

Ո՞վ է բեմադրիչը


«Հազիվ թե գտնվի մեկը, որ անկեղծաբար կարծի, թե այս նոր իրավիճակը, որի գլխավոր առանձնահատկությունը իշխանական մոնոլիտի քայքայումն է, ստեղծվել է ինքնաբերաբար, այլ ոչ թե ընդդիմադիր ուժերի մտածված քայլերի, ավելի կոնկրետ, «Հայ Ազգային Կոնգրեսի», «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Դաշնակցության» եւ մասամբ «Ժառանգությանե» նախընտրական փուլում ծավալած համագործակցության արդյունքում»: Սա մի հատված է հունիսի 26-ի հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանի ելույթից: Այս հայտարարությամբ առաջին նախագահը փաստորեն ուզում է ասել, որ անցած տարվա իր քաղաքագիտական վերլուծությունը, ԲՀԿ-ին ուղղված մեսիջները հաջողությամբ պսակվեցին, վերջինս չմտավ կոալիցիա, եւ այսօր մենք ունենք իշխանական մոնոլիտ բուրգի փլուզում:

Թերեւս նման իրավիճակ այսօր կա: Թերեւս կարելի է ասել, որ ԲՀԿ-ի «պոկվելըե ՀՀԿ-ից, եթե դա, իրոք, նշանակում է պոկվել եւ իր մեջ չի պարունակում իշխանական հատուկ օպերացիա, որոշակիորեն թուլացրել է իշխանությանը, քանզի այլ բան է ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ եղբայրությունը, բոլորովին այլ բան այդ ախպերությունն առանց ԲՀԿ-ի:

Այս ամենով հանդերձ, պետք է նկատել, որ 2011-ի գործընթացների արդյունքում որոշակի փլուզում տեղի ունեցավ նաեւ ընդդիմության մեջ: Կոնգրեսից դուրս եկան մի քանի կուսակցություններ ու գործիչներ, այսօր էլ ՀԱԿ-ի ներսում շարունակվում են բանավեճերը քաղաքական կուրսի, ԲՀԿ-ի հետ փոխհարաբերությունների, Վարդան Օսկանյանի հանդեպ դիրքորոշման ուղղությամբ: Կոնգրեսի ղեկավար ու շարքային մի քանի ներկայացուցիչներ դեմ են ԲՀԿ-ի հետ դաշնակցությանը, դեմ են Վարդան Օսկանյանին առնել պաշտպանության տակ` գտնելով, որ նրանք ավազակապետության բաղկացուցիչ մասն են ու պատասխանատվություն են կրում 2008-ի պետական հեղաշրջման ու մարտի 1-ի համար: Նրանք մատնանշում են նաեւ ԲՀԿ-ի սերտ կապը Ռ.Քոչարյանի հետ: Այս դիրքորոշումը հրապարակայնորեն հայտնեց, օրինակ, Նիկոլ Փաշինյանը` իր «Ցպահանջ արդարադատությունե երկու հոդվածներում:

Նիկոլի կարծիքը Կոնգրեսի ներսում շատերը, կարելի է ասել` մեծամասնությունը, չեն կիսում. ինչպես ղեկավար, այնպես էլ շարքային անդամներ: Ըստ նրանց, պետք է շարունակել համագործակցությունը ԲՀԿ-ի հետ, պետք է` որպես քաղաքական հայացքների համար հետապնդվող, պաշտպանել Վ.Օսկանյանին, իսկ մարտի 1-ի հարցերը թողնել հետագային: Լ.Տեր-Պետրոսյանը երկրորդ տեսակետի կողմնակից է եւ իր ելույթում անդրադարձել է նաեւ այդ հարցին. «Իրերը կոչելով իրենց անունով, հարկ է արձանագրել հետեւյալը. անկախ կոչված որոշ մամուլի միջոցներ եւ քաղաքական ուժեր, այդ թվում նաեւ Հայ Ազգային Կոնգրեսից անջատված տարրեր, անցյալ տարվա հոկտեմբերից սկսած պայքարել եւ, հակառակ իրենց կանխատեսումների չարդարացման, այսօր էլ շարունակում են պայքարել «Բարգավաճ Հայաստանե կուսակցության ընդդիմացումը եւ քաղաքական մյուս ուժերի, հատկապես Կոնգրեսի հետ, համագործակցությունը վիժեցնելու համար, նպատակ հետապնդելով ԲՀԿ-ին կրկին մղել Սերժ Սարգսյանի գիրկը: Այսինքն, փոխանակ «Բարգավաճիե անկախացման ձգտումը քաջալերելու եւ նրան Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից ավելի հեռացնելու, նրանք, իբրեւ-թե գաղափարական նկատառումներով, բայց իրականում ամբոխավարական էժանագին հնարքներով, բարոյական ու հոգեբանական ճնշում են բանեցնում «Բարգավաճիե վրա` վերականգնելու համար իշխանական նախկին մոնոլիտըե: Լեւոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ի ետեւում չի տեսնում նաեւ Ռ.Քոչարյանի ականջները:

Հասկանալի է, որ ԲՀԿ-ի ու Օսկանյանի շուրջ տեղի ունցող գործընթացներն ուղղակիորեն կապ ունեն առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Բուն ընտրական գործընթացները կսկսվեն սեպտեմբերին, եւ այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե ի՞նչ խաղ է բեմադրվում քաղաքական դաշտում եւ ու՞մ խաղն է խաղում ԲՀԿ-ն` Ս.Սարգսյանի՞, Ռ.Քոչարյանի՞, թե Լ.Տեր-Պետրոսյանի: Ու ամենակարեւորը` ո՞վ է առավելապես շահելու այդ խաղից:

Համլետ Կիրակոսյան 
«Ասպարեզ»


Комментариев нет:

Отправить комментарий