Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

понедельник, 11 июня 2012 г.

Հայաստանի իշխանության բնույթը


Անկախ իրավական բոլոր տեսակի հիմքերից ու հիմնավորումներից, որոնք գուցե եւ օբյեկտիվորեն գոյություն ունեն, ակնհայտ է, որ Վարդան Օսկանյանի եւ «Սիվիլիթասի» դեմ սկիզբ առած քրեական հետաքննությունն ունի քաղաքական բնույթ: Երբ որեւէ մեկը ասում է, թե գործն ունի քաղաքական բնույթ, դա բնավ չի նշանակում, որ նա ստանձնում է Օսկանյանի փաստաբանի դերը, կամ կոչ է անում աչք փակել հնարավոր հանցանքի վրա: Եւ տվյալ պարագայում խնդրի հետ որեւէ առնչություն չունի նաեւ Վարդան Օսկանյանի գործունեությունը նախորդ իշխանության օրոք, նրա կոմպլիմենտար հայտարարություններն ու «կեղտոտ շորերը դուրս չհանելու» տեսությունը, վերջապես՝ նրա պահվածքը մարտի 1-ի դեպքերի առումով: Սրանք այլ հարցեր ու հարթություն են, որոնք կարելի է քննարկել իրենց տեղում:


Հիմա խոսքը բոլորովին այլ բանի մասին է: Խոսքը իշխանության բնույթի մասին է, իշխանություն, որը բոլոր տեսակի հարցերը՝ լինի իրավական, տնտեսական, ֆինանսական, կապում է քաղաքական նպատակահարմարութան հետ ու այդ հարցերի լուծումը տեսնում է քաղաքական տիրույթում:

Մայիսի 24-ին ԲՀԿ-ն հայտարարեց կոալիցիային չմիանալու մասին: Բարգավաճի նման դիրքորոշման հիմնական ջատագովը Օսկանյանն էր: Եւ ահա, ինչ-որ պատահականությամբ, մայիսի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը «փողերի լվացման ու անօրինական յուրացման» համար քրեական գործ է հարուցում ու մեղադրանք ներկայացնում «Սիվիլիթասին» ու Վ. Օսկանյանին:

Հասկանալի է, որ գործը նախապատրաստվել էր նախօրոք, հավաքվել, ուսումնասիրվել էին նյութեր, այսինքն՝ «դոսյեն» պատրաստ էր եւ մնում էր մեկ հարց՝ գործ հարուցե՞լ, թե չհարուցել: Դա կախված էր լինելու ԲՀԿ-ի՝ կոալիցիա մտնել-չմտնելու որոշումից: Ենթադրենք, ԲՀԿ-ն մտնում էր կոալիցիա, ԱԱԾ-ն (իշխանությունը) քրեական գործ հարուցելու՞ էր, թե ոչ: 99.9 տոկոս վստահությամբ կարելի է պնդել՝ ոչ: Այսինքն՝ այս դեպքում արդեն իշխանությանը չէր մտահոգի Օսկանյանի ու Սիվիլիթասի գործունեության իրավական կողմերն ու փողեր լվանալ-չլվանալու հարցը: Եթե իրոք ամեն ինչ ԱԱԾ-ի նկարագրածի նման էլ լինի, իշխանությունը աչք կփակեր դրա վրա ու Օսկանյանը կլիներ «ախպերության» անձեռնմխելի անդամ:

Ահա այսպիսին է Հայաստանի իշխանության բնույթը:

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий