Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

четверг, 15 сентября 2011 г.

ՕԵԿ-ն ունի երեք ճանապարհ ու մեկ կիսաճանապարհ


Եթե Կոնգրեսին չհաջողվի արտահերթ ընտրություններ պարտադրել իշխանություններին, եւ քաղաքական դաշտը բնականոն հունով գնա հերթական խորհրդարանական ընտրությունների, կուսակցությունները մեկ-երկու ամսվա ընթացքում պետք է հստակեցնեն իրենց մասնակցության ձեւաչափն ու կուսակցական ցուցակները: Սա լուրջ խնդիր է բոլոր քաղաքական ուժերի համար էլ. լուրջ խնդիր է եւ քաղաքական, եւ առեւտրային (խոսքը մեզանում լայն տարածում ունեցող քաղաքական առեւտրի մասին է), եւ հետագայում արեւի տակ իրենց տեղն ունենալու տեսանկյունով:

Իշխող կոալիցիայի կազմի մեջ մտնող կուսակցությունները առայժմ չեն շտապում հստակեցնել իրենց մասնակցության ձեւաչափը` առանձի՞ն են մասնակցելու, թե՞ մեկ ընդհանուր դաշինքով: Մտածելու խնդիր է` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ եռյակից ում ո՞ր տարբերակն է առավել ձեռնտու եւ, ի վերջո, ի՞նչ որոշում կկայացնի նրանց գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, որովհետեւ հենց վերջինս է կայացնում իշխանությանն ու կոալիցիային վերաբերող բոլոր որոշումները:

Չնայած օեկականների այն ճոռոմաբանությանը, թե իրենք` որպես կենսագրություն ու սկզբունքներ ունեցող ուժ, միշտ էլ առանձին են մասնակցել ընտրություններին եւ ստացել ժողովրդի վստահության քվեն, հասկանալի է, որ հատկապես դժվարին վիճակում է հայտնվել հենց այս կուսակցությունը: 2008-ին ժողովրդին «քցելուե գործողությունից հետո այս կուսակցության վարկանիշը հասել է նվազագույնի: Շատերն ՕԵԿ-ին այժմ առանձին ու ինքնուրույն կուսակցություն չեն էլ ընկալում` նրան իրավացիորեն համարելով ՀՀԿ-ի կցորդը:

Հարյուր տոկոս ճշգրտությամբ կարելի է ասել, որ ԱԽՔ-ի կուսակցությունն այսօր եւ առաջիկայում էլ որեւէ հնարավորություն չունի հաղթահարել խորհրդարան մտնելու 5 տոկոսանոց արգելքը, եթե միայն իշխանությունը կեղծիքների միջոցով առաջ չհրի ժողովրդի վստահությունն ի սպառ մսխած ՕԵԿ-ին: Սպառված կուսակցության միակ հույսը մեծ եղբայր Հանրապետականն է ու վերջինիս «բարեհաճությունըե: Այս առումով ՕԵԿ-ն ունի երեք տարբերակ.

1. Ընտրությունների գնալ դաշինքով, ինչը, սակայն իրենից կախված չէ: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պետք է կայացնեն այդ որոշումը: Սա ՕԵԿ-ին ամենաձեռնտու տարբերակն է, քանի որ միայն այս կերպ ԱԽՔ-ի կուսակցությունը հնարավորություն կունենա մի քանի պատգամավորով մուտք գործել խորհրդարան:

2. Ընտրությունների գնալ առանձին: Սա ՕԵԿ-ի համար ամենավատ տարբերակն է, քանի որ այս դեպքում փափուկ աթոռների ու պաշտոնների սովոր օեկականները պետք է մոռանան խորհրդարանի ճանապարհը:

3. Ընտրությունների գնալ ՀՀԿ-ի ցուցակով: Սա թեեւ կնշանակի կուսակցության փաստացի լուծարում, սակայն միակ ճանապարհն է մի քանի օեկականների, հիմնականում կուսակցության վերնախավից, տեղ ունենալ խորհրդարանում ու ինչ-որ կերպ զգացնել տալ իրենց ներկայությունը քաղաքական դաշտում:

Կա նաեւ չորրորդ տարբերակը, որը հասարակական օգտակարության առումով ամենաճիշտն է. ընդհանրապես չմասնակցել ընտրություններին ու որեւէ քաղաքական գործընթացի, այլ զբաղվել որեւէ հանրօգուտ աշխատանքով: Միգուցե այս դեպքու՞մ ժողովուրդը մոռանա ՕԵԿ-ի արածն ու չարածը …

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий