Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

вторник, 20 сентября 2011 г.

Քոչարյանը կարող է վերադառնալ միայն ինտրիգների միջոցով


Ոչ անհայտ Վարդան Օսկանյանը, ով եղել ու մշտապես ընկալվել է որպես քոչարյանական ռեժիմի գործիչ, հրապարակայնորեն բացահայտել է իր շեֆի մտադրությունները: «168 ժամ» թերթին տված հարցազրույցում նախկին արտգործնախարարն հայտարարել է. «Իմ ենթադրությունն այն է, որ Քոչարյանը վերջիվերջո քաղաքական ներգրավվածություն ունենալու է: Նախ` խորհրդարանական ընտրություններն են: Այնտեղ, ես կարծում եմ, որ ինչ-որ դրսեւորում կլինի»: Չնայած Օսկանյանը նշել է, որ քաղաքական գործունեություն իրականացնելու մասին Քոչարյանի հետ որեւէ պայմանավորվածություն չունի, սակայն սա չպետք է հալած յուղի տեղ ընդունել, ինչպես այն բոլոր կուրծքծեծոցիները, որ անում է նա:

Առանց Օսկանյանի բացահայտման էլ դժվար չէր ենթադրել ու արդեն տեւական ժամանակ ենթադրվում էր, որ Քոչարյանը ձեռքերը ծալած չի լսելու եւ չհամակերպվելով թոշակառուի իր կարգավիճակին, փորձելու է վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Անցած երկու տարիներին, հատկապես քաղաքական սրացումների շրջանում, միշտ էլ նման փորձեր եղել են. հիշենք 2009 թվականին խորհրդարանում նախապատրաստվող «հեղաշրջմանե, քոչարյանամերձ օլիգարխների հավաքների, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի`այդ ժամանակվա խաղերի մասին`կապված կառավարության քննադատության հետ: Ինչ-ինչ պատճառներով այդ ծրագիրը ձախողվեց, եւ Քոչարյանն ու իր մերձակա շրջապատը մի փոքր սսկվեցին: Հետո նույն Օսկանյանն սկսեց շուրջբոլոր ժողովրդավարության դասեր տալ, հանդես գալ մեծն դեմոկրատի դերում` մոռանալով, թե ով էր ինքը 1998 թվականին Հայաստանում ձեւավորված հակադեմոկրատական իշխանության մեջ:

Վերը նշված հարցազրույցում եւս Օսկանյանն այնպիսի մտքեր է հայտնում ժողովրդավարության անհրաժեշտության ու Հայաստանի իշխանական համակարգի բարեփոխման մասին, կարծես ինքը չի եղել այդ համակարգի ձեւավորման ու պահպանման հենասյուներից մեկը: Կարծես ինքը չէր, որ եվրոպաներում ընկած եվրոպացիների աչքերն էր փակում Հայաստանում տեղի ունեցող հակաժողովրդավարական երեւույթների վրա ու այսօր չքմեղանում է, ձեռ ու ոտ ընկնում, փորձում իր Սիվիլիթասի եւ այլ գունավոր ու անգույն ուժերի միջոցով ճանապարհ հարթել շեֆի համար:

Այդ շեֆը` Ռոբերտ Քոչարյանը եւս, ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ է տալիս, ակնարկներ անում, քննադատում իր հետնորդի` Սերժ Սարգսյանի վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը, քար քցում Լեւոն Տեր-Պետրոսյանի բոստանը: Եվ ամենակարեւորը, փորձում օգտագործել իր ամենաուժեղ ու փորձված զենքը` ինտրիգները:

Սա Քոչարյանի ամենաուժեղ կողմն է: Հայտնի է, որ հենց ինտրիգների շնորհիվ նրան հաջողվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո, շատ կարճ ժամանակում, ամրապնդել իր դիրքերն ու ամբողջությամբ տիրանալ իշխանությանը: Դրանից հետո եւս նա մշտապես գործել է ոչ թե հրապարակային քաղաքականության, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն է, այլ ինտրիգների դաշտում: Հիմա էլ, եթե Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, ապա դա չի լինելու հրապարակայնորեն, այլ միայն`ինտրիգների շնորհիվ: Սա ենթադրում է պալատական, ներիշխանական հեղաշրջում կամ առնետավազքի ինչ-որ դրսեւորում: Սրա փորձն էլ Քոչարյանը լավ ունի: Հիշենք 1998 թվականի հեղաշրջումը: Բայց չմոռանանք, որ դրան մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը…

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий