Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

среда, 7 сентября 2011 г.

Ձեռքերդ հեռու բանակից, այ հաստավիզներ


Հայոց բանակում կատարվողը այլ բան չես անվանի, քան ազգային աղետ: Որքան էլ չարագուշակ թվա այս արտահայտությունը, այլ կերպ չի կարելի բնութագրել խաղաղ պայմաններում հայ զինվորների սպանություններն ու ինքնասպանությունները, խոշտանգումներն ու ստորացումները: Եւ այս ամենը հայ մարդու ձեռքով:

Ինչպես ամեն մի ոլորտ ու կառույց, հայոց բանակն էլ ճշգրտորեն արտացոլում է մեր պետության ու հասարակության մեջ տիրող բարոյահոգեբանական վիճակն ու բարքերը, մարդկային հարաբերություններն ու «խաղի կանոններըե: Այդ բարքերի արմատավորման ու խաղի կանոնների հաստատման հիմնական պատասխանատուն իշխող ռեժիմը եւ դրա պարագլուխներն են, որոնց թողտվությամբ ու լուռ համաձայնությամբ են ձեւավորվել այն վայրենի հարաբերությունները, որոնք այսօր «տոնե են տալիս բանակում ու հասարակական կյանքում: Էլ չենք խոսում իշխանական ու քաղաքական համակարգում տիրող բարքերի մասին:

Իշխանության ծնած բոլոր արատները` իրենց տարատեսակ դրսեւորումներով, չգրված կանոնակարգ են դարձել բանակում. կաշառակերություն, այլասերվածություն, զոռբայություն, հաստավիզների իշխանություն, ուժի դիրքերից հարցերի լուծում, թույլի ճնշում,  չենթարկվողին խեղճացնելու փորձեր. ահա մեր բանակային առօրյայի ոչ լրիվ ցանկը:

Երբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու բոլոր ցավող մարդիկ բարձրաձայնում են այս մասին, սուտի պետականամետներն ու բաժակի հայրենասերները, ինչպես ամեն մի քննադատության ու ռեժիմը փոխելու կոչերի մեջ, այստեղ էլ են տեսնում մութ ուժերի կողմից նյութվող դավադրություններ, որոնք իբր ուղղված են պետականության ու բանակի դեմ: «Կեղտոտ շորերըե դուրս չհանելու օսկանյանական տեսությամբ առաջնորդվողները երեւի չեն էլ հասկանում, որ հենց կեղտոտ շորերը ներսում պահելուց է ապականվում շուրջբոլորը: Եթե այդ ապականությունն ու դրանից տարածվող հոտը Օսկանյանի այդ աշակերտներին չի հասնում, ապա դա իրենց խնդիրն է: Նրանք բնավ իրավունք չունեն բարոյախրատական դասեր տալ այդ ապականության դեմ բողոքողներին, որոնց հիմնական նպատակն ու ցանկությունն է մեր երկիրը, բանակն ու նոր սերնդին զերծ պահել ոհմակային մտածողությամբ օժտված մարդկանց կողմից տարածված ապականությունից:

Ավելի լավ է այդ «հայրենասերներնե ու «բարոյախոսներըե մտածեն այն թվերի մասին, որոնք հրապարակել են Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունները: Միայն 2008-2011 թվականների ընթացքում զինված ուժերում տարբեր պատճառներով մահացած զինծառայողների թիվը պաշտոնական տվյալներով հասնում է 187-ի, որից ընդամենը 25-ն է մահացել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: Իսկ ոչ պաշտոնական տվյալներով, տարբեր փորձագետների գնահատմամբ, 1994թ. թվականից ի վեր հայկական բանակում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ:

Ահա թե ինչից պետք է մտահոգվի հայկական բանակի մասին մտածող, դրա ամրությամբ ու հզորությամբ հպարտացող ցանկացած հայ մարդ:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий