Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

среда, 21 сентября 2011 г.

Ոստիկանները հարամեցին անկախության իմ առավոտը


Ուրեմն, իմ այս ընկերներն ու էլի մի քանի անկախ մտածող մարդիկ դուրս էին եկել փողոց` պաշտպանելու Հայաստանի ու մեր բոլորի (նաեւ` իշխանավորների ու նրանց սիրասուն զավակների) անկախությունը, բողոքի քայլերթ անելու` ընդդեմ Հայաստանի անկախության տոնին նվիրված զինվորական շքերթի ժամանակ օտար, տվյալ դեպքում ռուսական, զորախմբերի ու դրոշների: Իմ ընկերներն իրենց բողոքն էին արտահայտելու ու արտահայտեցին այն բանի դեմ, թե ինչ գործ ունեն ոչ հայկական ռազմական ուժերն ու յուրաքանչյուր պետության խորհրդանիշը համարվող դրոշը մեր անկախության տոնին: Ինչ ընդհանուր բան կա այդ երկու երեւույթների միջեւ: Եթե մեր իշխանությունները գտնում են, որ, այնուամենայնիվ, կա, թող բացատրեն` իմանանք:

Բայց նրանք ինչ էլ բացատրեն, դա կլինի էլեմենտար տրամաբանությունից դուրս, որեւէ բացատրության չենթարկվող մի բան: Հետեւաբար, նրանց բացատրությունների կարիքն առանձնակի չունենք էլ, քանզի մոտավորապես լավ գիտենք, թե ինչ են ասելու իրենց անողնաշարությունն ու ստրկամտությունը բացատրելու համար: Նրանց ուժը պատում է (՞) միայն իրենց քաղաքացիների վրա, նրանք կարող են միայն սեփական կարծիք, դիրքորոշում ունենալու ու հայտնելու համար Հայաստանի քաղաքացիներին բռնի ուժով քաղմաս տանել: Նրանք ունակ են միայն վիրավորել պետական դրոշը, պատառոտել «Անկախ, ազատ Հայաստանե գրությամբ պաստառը: Նրանք չունեն այդ դրոշի ու այդ կարգախոսի ընկալումը: Նրանց ընկալումը օտարի դրոշի ու կարգախոսի ընկալում է: Նրանք ու նրանց ընկալումը օտար է, խիստ տարբերվող մեր երկիրն ու նրա իրական անկախությունը գնահատող մարդկանց`մեր ընկալումից:


Ահա այստեղից է սկսվում անկախության ընկալման սահմանաբաժանը: Այն սահմանը, որից անդին անկախությունը մեկի համար լուռ ու ինքնասուզման տոն է, մյուսի համար բաժակաճառ ու կենաց, երրորդի համար` դառնություն, չորրորդի համար` եսիմինչ: Ու այնպես է ստացվել, որ անկախության տոնի մեջ բացակայում է այն իրական տոնականությունը, որը պետք է լիներ, որը կուզեինք, որ լիներ:

Կարծես թե, այնուամենայնիվ, ինչ-որ չափով կիսվեցի անկախության ու դրա ընկալման մասին իմ խորհրդածությունների մի որոշ մասով, թեեւ անկախության առավոտը քաղմաս էին տարել իմ ընկերներ Լեւոն Բարսեղյանին ու Առնո Կուրին:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий