Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

понедельник, 19 сентября 2011 г.

Հայաստանի անկախությունն ու Ռուսաստանի ռազմական մահակը


Ռուսամոլությունն ու  ռուսահպատակությունը Հայաստանի «ազգայինե իշխանությունները միս ու արյուն են դարձրել մեր երկրի եւ ժողովրդի համար: Այդ պարտադրված հպատակությունը նույն ստրկամտության դրսեւորումներից է, որից իր պատմության ընթացքում միշտ էլ տուժել է մեր ժողովուրդը. կորցրել է պետություն ու պետականություն, նվաստացել օտարների առաջ, խեղել ու խեղաթյուրել ազգային արժեքները:

Այդ հիվանդագին այլամոլությունը առավել սրված ձեւով է դրսեւորվում ամենայն ռուսականի նկատմամբ կույր երկրպագությամբ: Եւ եթե պետականության բացակայության պայմաններում այս երեւույթը ինչ-որ տեղ հասկանալի ու ներելի էր, ապա այսօր դա ազգային խայտառակություն է եւ դավաճանություն այն մարդկանց կողմից, ովքեր ժողովրդի մեջ սերմանում են ստրկահաճո զգացմունքներ «Մեծ Ռուսաստանիե հանդեպ: Ու այդ ամենը պետական մակարդակով:

Ռուսաստանում Պուտինի, Հայաստանում Քոչարյանի իշխանության գալուց հետո մեր երկիրը վերջնականապես ձեւակերպեց ռուսական գաղութ, լավագույն դեպքում նահանգ լինելու իր կարգավիճակը: Հայաստանի գույքը հաձնվեց Ռուսաստանին, հայրենի իշխանավորները քայլ անգամ չեն անում առանց մեծ եղբոր գիտության, անգամ վարչապետ, նախարար, մարզպետ ու զինկոմ նշանակելու հարցերը քննարկվում ու լուծվում են Ռուսաստանի իշխանությունների միջամտությամբ:

Ռ.Քոչարյանի հետ մեկտեղ Հայաստանի այս կարգավիճակի ճարտարապետներից է Սերժ Սարգսյանը, ով մշտապես ընկալվել է որպես ռուսական շահերի գործիչ: Հենց նրա թեթեւ ձեռքով վավերացվեց Հայաստանում ռուսական ռազմական ուժի ներկայությունը 50 տարով երկարաձգելու պայմանագիրը: Եվ այսօր էլ ռուսական սահմանապահ ուժերը մասնակցելու են Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ռազմական շքերթին:

Սա նոնսեն է, աբսուրդ, ապտակ Հայաստանի անկախությանն ու դրա համար մարտնչած ժողովրդի երեսին: Պատկերացնու՞մ եք իրեն հարգող մի երկիր, որը իր անկախության տոնին նվիրված շքերթին հրավիրի կան էլ ստիպված լինի հրավիրել այլ երկրի ռազմական ուժերին, ինչքան էլ այդ երկիրը ընկալվի ու հորջորջվի «բարեկամե: Ի՞նչ են ուզում սրանով ասել կամ ցույց տալ աշխարհին. որ չկա՞ Հայաստան առանց Ռուսաստանի կամ, ինչպես գուցե ներկայացնեն ազգայնական հեքիաթասացները, դրանով Թուքիայի՞ն են վախեցնում:

Թուրքիան դրանից հաստատ չի վախենա: Չմոռանանք, որ հայ-թուրքական չստացված սիրատոչորության, այլ կերպ ասած` ֆուտբոլային դիվանագիտության ճաշը եփվեց հենց Ռուսաստանում:

Իրականությունն այն է, որ ռուսական զինուժի ի ցույց դնելը Հանրապետության հրապարակում արվում է ի տես հայ ժողովրդի` որպես պատասխան վերջին շրջանում Հայաստանում աճող հակառուսական եւ անկախական տրամադրությունների: Այո, անկախական, քանի որ 20 տարի անց էլ Հայաստանը անկախ չէ: Եվ դա շնորհիվ մեր ստրկամիտ իշխանությունների:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий