Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

среда, 28 сентября 2011 г.

Հայաստանի քաղաքական եռանկյունին ու նրանց հենարանները


Այժմ արդեն հստակ է, որ Հայաստանում կա երեք քաղաքական կենտրոն, որոնց շուրջ են տեղի ունենում եւ որոնցից կախված են բոլոր ներքաղաքական գործընթացները: Ընդ որում, այդ կենտրոնները ձեւավորված են ոչ թե քաղաքական ուժերի, այլ կոնկրետ գործիչների շուրջ: Իհարկե, բնականոն վիճակն այն կլիներ, որ այդ կենտրոնները ձեւավորված լինեին երկրում լուրջ դերակատարություն ունեցող ազդեցիկ ուժերի եւ քաղաքական գաղափարների շուրջ` անկախ անձերից: Բայց, ինչպես միշտ, մերն ուրիշ է ու մեզանում ամեն ինչ գլխիվայր է շուռ եկած: Հայաստանում ամեն ինչ` եւ քաղաքականությունը, եւ իշխանությունը, եւ տնտեսությունը, անգամ մշակույթն ու սպորտը խիստ անձնավորված են:

Ինչպես ժամանակներ առաջ ճշգրիտ գնահատել էր Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայաստանում ձեւավորվել է «երեք նախագահների եռանկյունիե, եւ ամեն ինչ պտտվում է նրանց շուրջ: Հենց այդ եռանկյունին էլ այն երեք կենտրոններն են, որոնք տոն են տալիս երկրի քաղաքական կյանքին: Ու այստեղ շատ բան կախված է նաեւ այն փոխհարաբերություններից, որոնք առկա են այդ երեք գործիչների` Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ:

2008-ից քաղաքական կյանքին տոն էին տալիս բացառապես առաջին ու երրորդ նախագահները: Երկրորդ նախագահը միայն «խաղեր էր տալիսե, փորձում իրեն հատուկ խորամանկությամբ շոշափել հասարակական-քաղաքական տրամադրությունները եւ գտնել այն առավել հարմարավետ «դուռըե, որով կարող է վերստին ներս մտնել քաղաքական կյանք: Ըստ երեւույթին, այսօր արդեն խաղեր տալու ժամանակներն անցել են, ու ինչպես օրերս հասկացրեց Վարդան Օսկանյանը, Քոչարյանը ակտիվորեն մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Այժմ Հայաստանում ստեղծվել է խիստ յուրահատուկ քաղաքական վիճակ, որի գլխավոր բնութագրիչն այն է, թե ինչ ուժեր ու շրջանակներ են կանգնած երեք նախագահների թիկունքին եւ ինչ ձեւափոխումնրի կարող է ենթարկվել ուժերի այսօրվա վերադասավորությունը:

Հասարակական-քաղաքական կոնկրետ գծագրված թիմ ունենալու առումով առավել հստակը Լեւոն Տեր-Պետրոսյանի վիճակն է: Կա շուրջ 17-18 կուսակցությունից (անկախ դրանց մեծությունից ու ազդեցիկությունից) ձեւավորված քաղաքական միավոր` Կոնգրես, որը հանդես է գալիս որպես Լ.Տեր-Պետրոսյանի քաղաքական հենարան: Այդ միավորի մեջ մտած ուժերը առնվազն վերջին 10 տարիներին, այսպես թե այնպես, եղել են ընդդիմադիր: Հասարակական տեսակետից կա նաեւ բավականին լայն բողոքավոր զանգված, որը երկրում կատարվելիք փոփոխությունները կապում է առաջին նախագահի ու նրա գլխավորած քաղաքական ուժի հետ: Լ.Տեր-Պետրոսյանին սատարող այս երկու հենարանները, ընդհանուր առմամբ, կայուն եւ ու անփոփոխ:

Սերժ Սարգսյանի գլխավոր քաղաքական հենարանը համարվում է իր գլխավորած ՀՀԿ-ն, որն, ըստ էության, իշխանական-չինովնիկական կուսակցություն է: Այդ չինովնիկական մասի քաղաքական ու գազափարական կայունությունը խիստ հարաբերական է, հավատարմությունը` կասկածելի: Նրանցից շատերը մշտապես հակված են ու ծառայում են տվյալ պահին ուժեղ կողմին: Կոալիցիոն համաձայնագրով ՕԵԿ-ը եւս Սերժ Սարգսյանի թիմում է… այս կուսակցությունն ուղղակի այլ տեղ գտնվելու այլընտրանք չունի: Եթե նայենք կոալիցիոն համաձայնագրին, ապա ԲՀԿ-ին էլ պետք է համարեինք Սերժ Սարգսյանի թիմի անդամ: Բայց սա այդ դեպքը չէ … Հասարակական հենարանի առումով, Սերժ Սարգսյանի թիկունքին միայն բյուրոկրատիայի մի մասն է, որը, սակայն, շատ հեշտությամբ կարող է անցնել այլ կողմ:

Նշեցինք, որ ԲՀԿ-ի համար ստեղծվել է երկակի վիճակ: Կոալիցիոն համաձայնագրով այս կուսակցությունը կապված է Սերժ Սարգսյանի հետ, սակայն մշտապես ընկալվել է որպես Ռ.Քոչարյանի քավորությամբ ստեղծված եւ նրա քաղաքական շահերն արտահայտող ուժ: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում այդպես էլ կլինի ու ԲՀԿ-ն նորից հանդես կգա որպես քոչարյանամերձ ուժ: Նման հեռանկար է սպասվում նաեւ ՀՅԴ-ին: Դժվար է պատկերացնել, թե այս կուսակցությունը քաղաքական դաշտում ինչ դերակատարություն կարող է ունենալ առանց որեւէ առաջմղիչ ուժի, տվյալ դեպքում` գործչի: Քոչարյանի շուրջ կարող են համախմբվել նաեւ քաղաքական դերակատարությունից դուրս մնացած փոքր-մոքր ուժեր եւ բյուրոկրատական այն շրջանակները, ովքեր կարոտել են Քոչարյանի ժամանակներին:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий