Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 1 октября 2011 г.

Խոստովանում են կեղծիքների մասին, հետո գովերգում կեղծարարներին


Ուրեմն, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության համար լուրջ մրցակից համարում է միայն Հանրապետականին, իսկ ընդդիմադիր կուսակցություններին հարգում է, բայց մրցակից չի համարում: ԲՀԿ-ական սույն գործիչն այսօր լրագրողներին նաեւ հայտարարել է, որ ՀՀԿ-ն անցած տարիների ընթացքում ցույց է տվել, որ ուժեղ կուսակցություն է, կարողանում է պատասխանատվություն վերցնել եւ պատվով դուրս գալ դրա տակից: ՀՀԿ-ի ուժի, պատվի ու պատասխանատվության մասին դիֆերամբներ երգելուց հետո, Վարդան Բոստանջյանը նշել է, որ ընտրություններում իրենք շատ ձայներ ունեն, բայց դրանք կարող են քչացվել:

Այսպիսով, իշխանական կուսակցության ներկայացուցիչը խոստովանում է (եւ ճիշտ է խոստովանում), որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, եւ ընտրական հանձնաժողովները զբաղվում են թվանկարչությամբ (տվյալ դեպքում այնքան էլ կարեւոր չէ` ու՞մ ձայներն են գողանում` ԲՀԿ-ի՞, թե ընդդիմության): Ովքե՞ր կարող են կեղծել ընտրությունները: Ճիշտ եք, միմիայն իշխանությունները: Հայաստանում ովքե՞ր են իշխանություն: Նորից ճիշտ եք, գերանզացապես հանրապետականները: Ուրեմն, էլ ուր մնաց Վարդան Բոստանջյանի դիֆերամբները ՀՀԿ-ի պատվի ու պատասխանատվության մասին:

Մարդիկ օրը ցերեկով խախտում են օրենքը, կեղծում երկրի ամենակարեւոր քաղաքական միջոցառում համարվող ընտրությունները, անօրինաբար զավթում իշխանությունը, քրեօրեն պատժելի արարք կատարում, եւ այդ ամենից հետո փոխանակ դատապարտեն, անարգանքի սյունին գամեն նրանց, դեռ մի բան էլ գովում են, ցուցանում այդ կեղծարարների պատիվն ու պատասխանատվությունը: Հետո էլ զարմանում են, թե ինչու երկիրը չի զարգանում, ինչու են օրեցօր շատանում անարդարություները, ինչու են մարդիկ լքում հանրապետությունը:

Այս ամենն ուղղակիորեն կապված է կեղծված ու կեղծվող ընտրությունների, դրանք ծածկադմբոց անելու ու այդ ծածկադմբոցից յուղոտ պատառներ ձեռք գցելու հետ: Դաշնակցականները վերջին 10 տարում ցանկացած ընտրությունից հետո բողազ էին պատռում ընտրությունների ժամանակ կիրառված կեղծիքների մասին, խրոխտաբար  հայտարարում կոալիցիայից դուրս գալու մասին, հետո մի քանի նախարարական պորտֆել էին ձեռք գցում, մոռանում կեղծված ընտրությունների մասին ու սսկվում… մինչեւ հաջորդ ընտրություններ ու կեղծիքներ:

2008-ի ընտրություններից հետո ՕԵԿ-ի Արթուրը, Հեղինեն ու Հովիկը ամենաբարձրն էին գոռում կեղծիքների մասին, «էգ առյուծըե խրոխտ ելույթ էր ունենում Ազատության հրապարակից, արդեն պատրաստվում էին դիմել Սահմանադրական դատարան, սակայն հենց ախքացան (այսինքն` պաշտոններ ստացան ու նետվեցին իրենց դեմ մի քանի օր առաջ «մահափորձ կազմակերպողե Սերժ Սարգսյանի գիրկը), մոռացան թե կեղծված ընտրությունների, թե «մահափորձիե, թե երկիրը անդունդի եզրին հասցրած Սերժ Սարգսյանի մասին: Ոչ միայն մոռացան, այլեւ սկսեցին փառաբանել նրա լայնախոհությունն ու իմաստունությունը, նրա եւ իրենց «արժանապատիվ կեցվածքնե ու «ձեռք սեղմումըե: Դե, տղերքը անառակ զավակների պես վերադարձան իրենց հարազատ օջախ, էլ ինչ կարիք կար խոսել մեծ-մեծ բաներից`ընտրություններ, կեղծիքներ, անարդարություններ…

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий